Դուվր
Դուվր | ||
Dover | ||
![]() | ||
Կոորդինատներ: 51°7′39″ հս․ լ. 1°18′44″ ավ. ե. / 51.12750° հս․. լ. 1.31222° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
Բնակչություն | 39 հազր 78 մարդ մարդ (2001 թվական) | |
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | |
Հեռախոսային կոդ | +44 1304 | |
Փոստային ինդեքս | CT16, CT17 | |
Փոստային ինդեքսներ | CT16, CT17 | |
Պաշտոնական կայք | dover.gov.uk/Home.aspx | |
| ||
Դուվր (անգլ.՝ Dover [ˈdoʊvər],ֆր.՝ Douvres[1], լատ.՝ Dubris), քաղաք և նավահանգիստ Մեծ Բրիտանիայում, անգլիական Կենտ կոմսությունում, Պա Դե Կալե նեղուցի մոտ, երկաթուղային լաստանավով կապված է Դյունկերկի (Ֆրանսիա) հետ:
Բովանդակություն
Աշխարհագրական դիրք և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դուվրը գտնվում է Մեծ Բրիտանիայի ծայրամասային հարավ-արևելյան շրջանի մոտակայքում: Հարավային հրվանդանը (South Foreland), որը գտնվում է Դուվրից 4,8 կմ հյուսիս-արևելք, կղզու մայրցամաքին ամենամոտ կետն է, հեռավորությունը մինչև Գրիս-Նյո (Կալայի շրջակայքում) հրվանդան կազմում է ընդամենը 34 կմ:
Քաղաքը գտնվում է Դաուր գետի հովտում: Դուվրի ծովախորշը գրեթե ամբողջությամբ շրջապատված է ալեհատներով: Կլիման՝ չափավոր ծովային է, նման Անգլիայի հարևան շրջանների կլիմային: Տեղումների միջին տարեկան մակարդակը մոտ 570 մմ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1800 թվականի դրությամբ Դուվրի բնակչությունը գնահատվում էր մոտավորապես 10 հազար մարդ: 2001 թվականի մարդահամարի տվյալներով Դուվրի բնակչությունը կազմում էր 28 հազար 156 մարդ, այն դեպքում, երբ ամբողջ քաղաքային բնակչության թիվը՝ 39 հազար 78 մարդ էր: Քաղաքը հիմնականում ընդլայնվում էր գետի երկարությամբ, այդ թվում նրա կազմի մեջ մտնում էին մի քանի գյուղեր:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դուվր գնացող ավտոմայրուղիները ներառում են՝ А20, А2 և А258: Երկաթուղային հաղորդակցությունը (2 ուղղություն): 1897-1936 թվականներին գործում էին ճոպանուղիներ: Կարևոր տրանսպորտ էր համարվում լաստանավը ֆրանսիական Կալաում[1]:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսարժան վայրերից հարկ է նշել Մեծ Բրիտանիայի ամենամեծ ամրոցներից մեկը՝ Դուվորյան ամրոցը, որը երկար ժամանակ ուներ չափազանց կարևոր ռազմավարական դիրք: Զբոսաշրջային օբյեկտ կարելի է համարել Դուվրի սպիտակ ժայռերը, որոնց բարձրությունը հասնում է 107 մետրի: Ի շնորհիվ վառ գույների Դուվրի ժայռերը տեսանելի են ֆրանսիական Գրի-Նե հրվանդանից («Մոխրագույն հրվանդան»):
Չնայած նմանատիպ կավճային ժայռերը հազվագյուտ չեն Անգլիայի հարավ-արևելքի համար, հենց Դուվրի ժայռերն են համարվում առավել հայտնի: Նրանց նվիրված են մի շարք հայտնի ստեղծագործություններ։ Դուվրի սպիտակ ժայռերի երևալը ծովայինների մոտ Անգլիա հասնելու նշան էր: Հենց Սպիտակ ժայռերին է Անգլիան պարտական հռոմեական «Ալբիոն» («albus» — «Սպիտակ») անվանման համար:
Հայտնի բնիկներ և բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոբերտ Գիֆորդ (нем. Robert Gifford, 1. Baron Gifford) (1779-1826 թվականներ), Բրիտանացի լորդ, բարոն, իրավաբան, դատավոր, քաղաքագետ: