Ալբիոն
Արտաքին տեսք

Ալբիոն (լատիներեն՝ Albion[1], հին հունարեն՝ Ἀλβιών ), Մեծ Բրիտանիա կղզու հնագույն հայտնի անվանումը։ Այն օգտագործվել է դեռևս հին հույների կողմից, մասնավորապես հիշատակվել է Պտղոմեոսի կողմից և այնուհետև անցել հին հռոմեական գրականություն։ Այս անվանումն օգտագործվում է նաև առասպելական Արթուրյան շարքում։
Ներկայումս անվանումը գործածվում է Անգլիայի նկատմամբ վեհ ոճով, իսկ այլ երկրներում՝ սովորաբար որոշակի հեգնանքով։ «Մառախլապատ Ալբիոն» բնորոշումը (անգլ.՝ The Foggy Albion) իր գոյությամբ պարտական է ծովային թանձր մառախուղին և մեծաքանակ վառարաններին, որոնք արտադրում են ծուխ (մշուշ)՝ հաճախ պարուրելով Մեծ Բրիտանիա կղզու ցածրադիր վայրերը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ И. Х. Дворецкий, Латинско-русский словарь, стр.54 «Albion — Альбион, древнее название Британии»
|