Պա դե Կալե
Արտաքին տեսք
Պա դե Կալե (ֆր.՝ Pas de Calais), նեղուց Եվրոպայի մայրցամաքային մասի (Ֆրանսիա) և Մեծ Բրիտանիա կղզու միջև։
Առաջացել է անթրոպոգենում, Եվրոպայի ու Բրիտանական կղզիների միջև եղած ցամաքային մասի իջնելուց։ Երկարությունը 56 կմ է, լայնությունը ամենանեղ մասում՝ 29 կմ, խորությունը՝ մոտ 64 մ։ Գլխավոր նավահանգիստներն են Դուվրը (Մեծ Բրիտանիա), Կալեն, Բուլոնը, Դյունկերկը (Ֆրանսիա)։ Պա Դե Կալեում գործում է երկաթուղային լաստանավ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 75)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պա դե Կալե» հոդվածին։ |
|