Ամերիկյան Նոր Օռլեան քաղաքը Կատրինա փոթորկի հարվածից հետոՋրհեղեղ Ֆլորիդայում /ԱՄՆ/, 2005 թ. հոկտեմբերին, Վիլմա փոթորկի հետևանքով
Ջրհեղեղ, բնության տարերքի աղետալի դրսևորում, երբ սովորաբար չոր ցամաքի զգալի հատվածներ ժամանակավորապես հայտնվում են ջրի տակ[1]։ Եվրոպական Միությունը ջրհեղեղը բնորոշում է որպես բնականոն պայմաններում ջրով չծածկված ցամաքի ծածկվելը ջրով[2]։
Ջրային տարերքի վտանգավոր երևույթներից են հեղեղները։ Սրանք վարարման մեծ տեսակն են, երբ գետերն ափերից դուրս են գալիս և ծածկում են հովտի ցածրադիր մասերը։ Դա կարող է տեղի ունենալ ուժեղ ձնհալքից կամ տևական անձրևներից։ Հեղեղների դեմ պայքարի լավագույն միջոցը ջրամբարների կառուցումն է։ Հեղեղումների պատճառը շատ դեպքերում անտառահատումն է։ Հարյուր հազարավոր հեկտարների վրա բուսականությունը մասսայաբար ոչնչանում է, թուղթ ու ցելյուլոզա են արտադրում, որի հետևանքով էլ հողը չորանալով աղետալի չափերով էրոզիայի է ենթարկվում։
Ջրհեղեղը ցամաքի զգալի տարածքների ժամանակավոր ջրածածկումն է որն առաջանում է գետերում, լճերում, ծովերում, ջրի մակարդակի բարձրացման հետևանքով։ Ջրհեղեղի հիմնական պատճառներն են տեղատարափ անձրևները, փլուզումները եւ այլն։ Ջրհեղեղի կանխարգելման, դրանց ազդեցության նվազեցման հիմնական միջոցառումները կրում են ինժեներական և ագրոտեխնիկական բնույթ։
Երբեմն ջրհեղեղների առաջացմանը նպաստող պայմաններ են ստեղծում իրենք՝ բնակիչները կատարելով օրինազանց գործողություններ՝ ծառահատում, սելավների վրա շինություների տեղադրում և այլն։
Powell, W. Gabe, 2009, Identifying Land Use/Land Cover (LULC) Using National Agriculture Imagery Program (NAIP) Data as a Hydrologic Model Input for Local Flood Plain Management, Applied Research Project, Texas State University–San Marcos
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 544)։