Սաութհեմփթոն
Քաղաք | |||
---|---|---|---|
Սաութհեմփթոն | |||
անգլ.՝ Southampton | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կոմսություն | Հեմփշիր | ||
Քաղաքապետ | Տերրի Մեթյուս | ||
Հիմնադրված է | 43 թվական թ. | ||
Մակերես | 49 կմ² կմ² | ||
ԲԾՄ | 8±1 մետր, 13 մետր | ||
Խոսվող լեզուներ | անգլերեն | ||
Բնակչություն | 253 651[1] մարդ (2011) | ||
Խտություն | 3484 մարդ/ կմ² մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 023 | ||
Փոստային ինդեքս | SO14-SO19 | ||
Փոստային ինդեքսներ | 11968–11969 | ||
Պաշտոնական կայք | southampton.gov.uk | ||
| |||
Սաութհեմփթոն ( անգլ.՝ Southampton, [saʊθˈhæmptən]) քաղաք և ունիտար միավոր Մեծ Բրիտանիայի հարավային ափին, Անգլիայի Հեմփշիր կոմսությունում[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը առաջացել է 43 թվականից հիշատակվող հին հռոմեական Clausentum բնակավայրի տեղում։ Միջին դարերում Սաութհեմփթոնը դարձավ Անգլիայի թագավորության առաջատար նավահանգիստներից մեկը։ Այստեղից արտահանում էին բուրդ և կաշի, իսկ փոխարենը ներմուծում էին գինի Աքվիտանիայից։ 1447 թվականին Սաութհեմփթոնը կոմսության իրավունքներ ստացավ։ XVII և XVIII դարերում Սաութհեմփթոնյան նավահանգիստը անկում ապրեց և վերականգնվեց միայն 1840 թվականին։ Հենց Սաութհեմփթոնից ճակատագրական շրջագայության մեկնեց «Տիտանիկը» : 1862 թվականին Սաութհեմփթոնում հիմնադրվեց Հարթլի համալսարանը, իսկ 1951 թվականին սկսվեց նավթավերամշակման գործարանի կառուցումը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաութհեմփթոնը զբաղեցնում է 49 կմ² տարածք, հարավարևելյան կողմից սահմանակից է Սոլենթին, իսկ մնացած բոլոր կողմերից սահմանակից է Հեմփշիր կոմսությանը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թիվը՝ 253 651 մարդ (2011) , Մեծ Բրիտանիայի ամենամարդաշատ քաղաքներից է։ Խտությունը՝ 3484 մարդ/ կմ² : Իսկ ըստ 2001 թվականի տվյալների՝ 217 445 մարդ[3]։
Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաութգեմփթոնը ղեկավարվում է խորհրդի կողմից՝ բաղկացած է 48 պատգամավորներից, որոնք ընտրված են 16 շրջաններից։ Վերջին ընտրությունների արդյունքում 26 տեղ հատկացված է կոնսերվատորներին[4]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1952 թվականին Հարթլի քոլեջը ստացավ թագավորական կանոնադրություն և դարձավ Սաութգեմփթոնյան համալսարան, որը հիմա համարվում է Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր 20 համալսարաններից մեկը։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաութգեմփթոնում է գտնվում Carnival Corporation & plc անգլո-ամերիկյան ծովաշրջիկության աշխարհի խոշորագույն օպերատորներից մեկի գրասենյակը։ Ընկերության բաժնետոմսերը S&P 500 и FTSE 100 ինդեքսների մաս են կազմում։ «Red Funnel» ընկերության լաստանավերը Սաութգեմփթոնը կապում են Ուայթ կղզու մի քանի քաղաքների հետ[5]։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաութգեմփթոնում է հիմնված փորձառու «Սաութհեմփթոն » ֆուտբոլային ակումբը, որը 1976 թվականի Ֆուտբոլային լիգայի գավաթակիր է, 2013/2014 մրցաշրջանում հանդես էր գալիս անգլիական Պրեմիեր Լիգայի կազմում։ «Սրբերը» (այդպես են նրանց անվանում) հակառակորդներին ընդունում է «Սենտ-Մերիս» մարզադաշտում (32 հազար մարդ)։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի զգալի մասը վերակառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածություններից հետո։ Սաութգեմփթոնի փառավոր անցյալի մասին վկայում են՝
- Միջին դարերից պահպանված նորմանդական կրաքարից պատերը,
- Սուրբ Միխայիլ ռոմանական եկեղեցին,
- քաղաքի հյուսիսային դարպասը՝ Բարգեյթ (XII դար) և այլն։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «City statistics and research»։ Office for National Statistics։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16
- ↑ http://www.lovemytown.co.uk/index.htm
- ↑ http://www.ons.gov.uk/
- ↑ http://www.southampton.gov.uk/
- ↑ http://www.redfunnel.co.uk/
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական էջ (անգլ.)
- Սաութգեմփթոնը տիեզերքից (անգլ.)
|