Ջերսի
Bailliage dé Jèrri Bailiwick of Jersey |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ "God Save the Queen" (պաշտոնական) "Island Home" Ջերարդ Լե Ֆյուվր (պաշտոնական, երբ անհրաժեշտ է առանձին հիմն) |
||||
Location of Ջերսի (Dark Green) |
||||
Մայրաքաղաք | Սենթ Հելիե | |||
Պետական լեզուներ | անգլերեն, ֆրանսերեն | |||
Շրջանային լեզուներ | Ջերիերեն[1] | |||
Էթնիկ խմբեր | 50% Ջերսիացիներ, 31% Բրիտանացիներ, 7% Պորտուգալացիներ, 3% Լեհեր, 2% Իռլանդացիներ, 0,88% Ֆրանսիացիներ[2] | |||
Կառավարում | Խորհրդարանական համակարգ, Սահմանադրական թագավորություն և Թագավորական տարածք | |||
- | հերցոգ | Եղսաբեթ II | ||
- | Լեյտենանտ Նահանգապետ | Ջոն ՄակՔոլ | ||
- | Գլխավոր մինիստր | Իան Գորստ | ||
Բրիտանական Թագավորական տարածք | ||||
- | Անջատում Նորմանդիայի հիմնական տարածքից | 1204 | ||
- | Ազատագրում նացիստական Գերմանիայից |
1945 թվականի մայիսի 9 |
||
- | Ջրային (%) | 0 | ||
Բնակչություն | ||||
- | 2011 նախահաշիվը | 97 857[3] (199) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2005 գնահատում | |||
- | Ընդհանուր | $5,1 միլիարդ (166) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $57,000 (6) | ||
ՄՆԶԻ (n/a) | n/a (շատ բարձր) (n/a) | |||
Արժույթ | ֆունտ ստեռլինգ (GBP) | |||
Ժամային գոտի | GMT | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+1) | ||
Ազգային դոմեն | .je | |||
Հեռախոսային կոդ | ++44 |
Ջերսի (անգլ.՝ Jersey [ˈdʒɜrzi], ֆր.՝ Jersey [ʒɛʁˈzɛ]), կղզի Լա Մանշ նեղուցում, Նորմանդյան կղզիներից է։ Մակերեսով ամենամեծն է Նորմանդական կղզիների մեջ (116 կմ²)։
Բնակչությունը կազմում է մոտ 89 հազար մարդ։ Ջերսին Բրիտանական թագի Թագավորական հողերից է, սակայն հանդիսանում է Մեծ Բրիտանիայի մաս։ Միացյալ Թագավորության պարտականությունն է ապահովել Ջերսիի պաշտպանությունը։ 1973 թվականին Մեծ Բրիտանիան միացավ ԵՄ-ին, այսինքն Նորմանդյան կղզիները և Ջիբրալթարը մտնում են Եվրամիության մեջ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջոցով և գտնվում են ԵՄ մաքսային տարածքի մեջ[4]։ Ջերսին ունի սեփական խորհրդարան՝ Ջերսիի նահանգներ։ Ջերսի թագավորական հողի կազմի մեջ են մտնում նաև մի քանի փոքր կղզիներ։
1940 թվականի հուլիսի 1-ից մինչև 1945 թվականի մայիսի 9-ը կղզին օկուպացված էր նացիաստական Գերմանիայի կողմից։ Մայիսի 9-ը տոն է, կղզու Ազատագրման օրը։
Այստեղ է ստեղծվել ջերսիական կովերի ցեղը, որոնք տալիս են չափաղանց յուղալի կաթ (մինչև 7 %), և այստեղից է բարակ տրիկոտաժային գործվածքի անվանումը[5]։ Այս կղզու պատվին է ստացել իր անվանումը ամերիկյան Նյու Ջերսի նահանգը։
Կղզու ամենահայտնի բնակիչն է եղել բնագետ և գրող Ջերալդ Դարելը, ով հիմնադրել է Ջերսիի գազանանոցը և նրա հիմքի վրա բնապաշտպանական հիմնադրամ։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերսիի ազգային թիմերը մասնակցում են որպես առանձին ազգային թիմեր Միության և Կղզիային խաղերում։ 1997 թվականին Ջերսիում էին անցնում յոթերորդ Կղզիային խաղերը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կղզու համար մշակութային ռազմավարության մշակումը». Statesassembly.gov.je. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Բուլետեն 2. Ծննդյան վայրը, էթնիկ պատկանելությունը, բնակություն և ամուսնական կարգավիճակ:
- ↑ «2011 թվականի մարդահամարի արդյունքներ». Gov.je. 2011 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Մեծ Բրիտանիայի ակտը Եվրոպական միությունների մասին 1972 թվական
- ↑ Ջրանցքի կղզիների պատկերը, Լեմփրիե, Լոնդոն 1970 ISBN 0709115415
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջերսի կղզու մետաղադրամները Արխիվացված 2012-01-07 Wayback Machine Վիկտորիա թագուհուց մինչև Եղսաբեթ II
- Ջերսի կղզում հայտնաբերել են Եվրոպայի պատմության մեջ խոշորագույն գանձերից մեկը
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերսի» հոդվածին։ |
|