Վատիկան
| Վատիկան Քաղաք-Պետություն Status Civitatis Vaticanae |
||||
|---|---|---|---|---|
|
||||
| Ազգային օրհներգ՝ Inno e Marcia Pontificale |
||||
| Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք |
Վատիկան Քաղաք | |||
| Պետական լեզուներ | լատիներեն | |||
| Անկախություն | ||||
| Տարածք | ||||
| - | Ընդհանուր | 0.44 կմ² (234րդ) | ||
| Բնակչություն | ||||
| - | 2008 նախահաշիվը | 824 | ||
| - | Խտություն | 1,780 /կմ² 4,610 /մղոն² |
||
| Դրամական միավոր | Եվրո (EUR) |
|||
| Ժամային գոտի | (UTC+1) | |||
| - | Ամռանը (DST) | (UTC+2) | ||
| Վերին մակարդակի ազգային դոմենն | .va | |||
| Հեռախոսային կոդ | +39 | |||
| ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 286 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Վատիկան, պաշտոնապես՝ Վատիկան քաղաք-պետություն (իտալ.՝ Stato della Città del Vaticano), պապական քաղաք-պետություն Իտալիայի մայրաքաղաք Հռոմի արևմտյան մասում՝ Մոնտե Վատիկանո բլրի վրա։ Տարածքով ամենափոքր պետությունն է (44 հա)։ Մշտական բնակչությունը կազմում է շուրջ 800 մարդ, ներառյալ վատիկանական հպատակության 400 անդամներին։
Վատիկանը հանդիսանում է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի նստավայրը, ինչպես նաև կաթոլիկական միջազգային կենտրոնը։ Պետության կարգավիճակը վերջնականորեն հաստատվել է 1929 թվականին հատուկ հրովարտակով։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը (իտալերեն՝ Vaticano) առաջացել է Տիբեր գետի ափին գտնվող համանուն բլրից (լատիներեն՝ Mons Vaticanus, իտալերեն՝ Monte Vaticano)։ Այդ բլրի վրա վաղ միջնադարում կառուցվել է մի պալատ, որը XIV դարի վերջից դարձել է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի մշտական նստավայրը։ Իտալիայի վերամիավորումից և Հռոմը նրան միանալուց (1870) հետո վերջ դրվեց Հռոմի պապի աշխարհիկ իշխանությանը։ Պապը չճանաչեց միավորված իտալական պետությունը, որի հետևանքով «Սուրբ աթոռի» և Իտալիայի կառավարության միջև վիճաբանություններ ծագեցին։ Ծագած տարաձայնությունները վերացվեցին 1929 թվականին՝ Լաթերանյան պայմանագրերով, որի համաձայն կազմվեց Վատիկան պետությունն իր այժմյան սահմաններում։
Վատիկանը իտալերեն պաշտոնապես կոչվում է Stato della Città del Vaticano, որը բառացի նշանակում է «Վատիկան քաղաքի պետություն»։
Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պապին ցմահ ընտրում է կոնկլավը (կարդինալների հավաքը)՝ փակ գաղտնի քվեարկությամբ։ Պապին են ենթարկվում Վատիկանի բոլոր հաստատությունները, որոնց ղեկավարները նրա կողմից նշանակված կարդինալներն են։ Պետության ղեկավարը հրապարակում է օրենքներ, նաև բարձրագույն դատավորն է։
Վատիկանի կառավարությունը գլխավորում է Պապի նշանակած պետական քարտուղարը։ Վատիկանն ունի իր «զինված ուժերը»՝ շվեյցարացիների (110 հոգի) պահակախումբ (կազմավորվել է 1527 թվականին), որի զինվորները և սպաները ծառայում են 2–20 տարի։
Դարերի ընթացքում նրանց համազգեստը փոփոխություն չի կրել, և դա է պատճառը, որ միջնադարյան համազգեստներով պապական զինվորները մշտապես գրավում են Վատիկան այցելող հյուրերի և զբոսաշրջիկների ուշադրությունը։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետության տնտեսական հիմքը հանդիսանում են կապիտալ ներդրումներից ստացվող եկամուտներն ու հավատացյալների նվիրատվությունները։ Վատիկանն աշխարհի խոշորագույն բաժնետերերից է և խոշոր կապիտալ ունի՝ ներդրած շատ երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում։ Չափազանց եկամտաբեր է նաև միջազգային զբոսաշրջությունը, որի զարգացումը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին՝ Սուրբ Պետրոսի տաճարը։ Սուրբ Պետրոս տաճարի հյուսիսային պատի խորշում տեղադրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, իսկ մերձակա հրապարակներից մեկը 2008 թվականին կոչվել է նրա անունով։ Վատիկանի երկրորդ մեծ տաճարը Սիքստինյան մատուռն է։ Վատիկանն ունի Եվրոպայի ամենահզոր ռադիոկայաններից մեկը, որը հաղորդումներ է արձակում բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն։ Այդ պետությունը աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 50 լեզվով հրատարակում է 1600 թերթ ու ամսագիր։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարուստ է ճարտարապետական հուշարձաններով՝ կերտված Վերածննդի խոշորագույն վարպետների մտահղացմամբ՝ Ռաֆայել Սանտի, Միքելանջելո, Բեռնինի։ Կենտրոնը Պապական պալատն է և Հռոմի Սուրբ Պետրոս տաճարը՝ կառուցված Սուրբ Պետրոս առաքյալի դամբարանի վրա։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վատիկան կատեգորիայում։ |
|
||||||
|
||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||