Սերբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերբիա
Սերբիայի դրոշ Զինանշան
Flag of Serbia.svg
Coat of arms of Serbia.svg
Serbia (orthographic projection).svg
Կարգավիճակինքնիշխան պետություն
Ներառում էBor District, Braničevo District, Belgrade District, Zaječar District, West Bačka District, Zlatibor District, Jablanica District, South Banat District, South Bačka District, Kolubara District, Kosovo District, Kosovska Mitrovica District, Kosovo-Pomoravlje District, Mačva District, Moravica District, Nišava District, Peć District, Pirot District, Podunavlje District, Pomoravlje District, Prizren District, Pčinja District, Rasina District, Raška District, North Banat District, North Bačka District, Central Banat District, Srem District, Toplica District և Šumadija District
Պետական լեզուսերբերեն[1]
ՄայրաքաղաքԲելգրադ[2]
Օրենսդիր մարմինՍերբիայի խորհրդարան
Երկրի ղեկավարԱլեքսանդր Վուչիչ
Կառավարության ղեկավարAna Brnabić
Մակերես88,361 կմ²
Ազգաբնակչություն7 041 599 մարդ (2016) և 7 022 268 մարդ (2017)[3]
ՀիմնBože Pravde
Հիմնադրված է2006 թ.
Արժույթսերբական դինար
Ազգային տոնՆոր տարվա օր, Սուրբ Ծնունդ, Statehood Day, Ավագ Ուրբաթ, Զատիկ, Զատկի երկուշաբթի, Մայիսի մեկ և Armistice Day
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+381
Ինտերնետ-դոմեն.rs և .срб
Կոորդինատներ: 43°57′ հս․ լ. 20°56′ ավ. ե. / 43.950° հս․. լ. 20.933° ավ. ե. / 43.950; 20.933
srbija.gov.rs

Սերբիա, պաշտոնական անվանումը Սերբիայի Հանրապետություն (սերբ.՝ Репу̀блика Ср̀бија, Ռեպուբլիկա Սռբիյա), դեպի ծով ելք չունեցող երկիր է Հարավ-Արևելյան Եվրոպայի Բալկանյան թերակղզու կենտրոնական մասում։ Սերբիան հյուսիսից սահմանակից է Հունգարիային, հյուսիս արևելքում՝ Ռումինիային, արևելքում՝ Բուլղարիային, հարավում՝ Մակեդոնիային, հարավ-արևմուտքում՝ Ալբանիային և Չեռնոգորիայի, արևմուտքում՝ Խորվաթիային և Բոսնիա և Հերցեգովինային։ Սերբիան 2003 - 2006 թվականներին մտնում էր Սերբիա և Չեռնոգորիայի կազմի մեջ։ 2006 թվականին անկախացավ Չերնոգորիան։ 2008 թվականին անկախություն հռչակեց Կոսովոն, որի անկախությունը Սերբիան չի ճանաչում[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիան պետություն է Եվրոպայի հարավում՝ Դանուբի ավազանում։ Առանձնացել է 1991-92 թթ-ի պատմական իրադարձությունների արդյունքում, երբ Հարավսլավիան տրոհվեց ինքնիշխան պետությունների։

Երկրի տարածքն զբաղեցնում են Սերբական բարձրավանդակի լեռնաշղթաներն ու լեռնազանգվածները, հյուսիսում՝ Միջինդանուբյան դաշտավայրը։ Ընդերքում կան կապարի, ցինկի, քարածխի, գորշ ածխի, պղնձի, նավթի և գազի հանքավայրեր։

Կլիման չափավոր ցամաքային է։ Խոշոր գետերն են Դանուբը, Սավան, Տիսան, Մորավան։

Լեռնալանջերը ծածկված են ասեղնատերև և խառնանտառներով։

Սերբիայի տարածքը սլավոններով բնակեցվել է դեռևս VI-IX դարերում։ IX դարում ընդունել են քրիստոնեություն։ XII դարում սերբերն ստեղծել են խոշոր պետություն, XIV դարում՝ Սերբա-հունական թագավորություն։

1389 թվականին երկիրն ընկել է օսմանյան տիրապետության տակ, որից ազատագրվել է միայն XIX դարում. 1830–33 թթ-ին ստացել է ինքնավարության կարգավիճակ, 1878 թվականի Բեռլինի կոնգրեսի որոշմամբ՝ լիակատար անկախություն և զգալիորեն ընդլայնել տարածքը։ 1882 թվականից դարձել է թագավորություն։ 1912–13 թթ-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին, իսկ 1915–18 թթ-ին գրավվել է ավստրո-հունգարական զորքերի կողմից։ 1918 թվականին նախկին Ավստրո-Հունգարիայի տարածքի զգալի մասը միավորվել է Սերբիայի հետ, և կազմավորել է Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորությունը, որը 1929 թվականից կոչվել է Հարավսլավիա։

1941 թվականին երկիրը գրավել է Գերմանիան, 1944 թվականին ազատագրվել խորհրդային զորքերի օգնությամբ։ 1945 թվականին Սերբիան Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Մակեդոնիայի և Չեռնոգորիայի հետ ներառվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմի մեջ, որը գոյատևել է մինչև վերջինիս փլուզումը՝ 1991 թվական, երբ իրենց անկախությունը հայտարարեցին Սլովենիան, Խորվաթիան, Բոսնիան և Հերցոգովինան ու Մակեդոնիան։ 1992 թվականին Սերբիան և Չեռնոգորիան միասին կազմեցին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը և ընդունեցին նոր սահմանադրություն։ 2002 թվականին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը վերակազմավորվեց Սերբիայի և Չեռնոգորիայի Միության, որը գոյատևեց մինչև 2006 թվական։

2006 թվականի հունիսի 3-ին Սերբիայում և Չեռնոգորիայում անցկացված հանրաքվեով Չեռնոգորիան նույնպես անջատվեց Սերբիայից, և Սերբիան մնաց բուն Սերբիայի և 2 ինքնավար մարզերի՝ Վոեվոդինայի ու Կոսովոյի հետ։ Սակայն գնալով խորացավ դեռևս 1999 թվականին Կոսովոյում սկսված հակամարտությունը ալբանացիների (92 %) և սերբերի (6 %) միջև, և 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոն հայտարարեց իր անկախությունը, որը Սերբիան չի ճանաչել[5][6]:

Սերբիայի քաղաքական կուսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերբիայի Ռադիկալ կուսակցություն (ազգայնական)
  • Դեմոկրատական կուսակցություն (Լիբերալ )
  • Սերբիայի Դեմոկրատական կուսակցություն (պահպանողական)
  • Սերբիայի առաջադիմական կուսակցություն (Պահպանողական)
  • G-17 (ազատական )
  • Սերբիայի Սոցիալիստական կուսակցություն (Սոցիալիստական)
  • Սերբիայի Լիբերալ դեմոկրատական կուսակցություն (Լիբերալ)

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայի քաղաքացիները գնահատում և պահպանում են իրենց ավանդույթները, հատկապես՝ Ուղղափառ եկեղեցին։ Նույնիսկ երիտասարդները գիտեն իրենց պատմությունը և հեշտությամբ կարող են ցանկացած տուրիստի համար ծառայել որպես էքսկուրսավար։ Մարդիկ շատ շփվող են, նրանք Ձեզ հետ կարող են զրուցել եղանակի, սպորտի, իրենց անձնական կյանքի մասին, սակայն պատերազմների կամ քաղաքականության մասին խոսել չի կարելի, քանի որ հիշողությունները դեռ թարմ են[4]:

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոհանոցի առանձնահատկությունն է պանրի շատ օգտագործումը («կաչկավալի», «կաչամակ», «զլատիբոր», «լիպսկի» և «սենիչկի»)։ Լայն օգտագործում ունի նաև հացը, ինչը լիության նշան է։ Բանջարեղենը մատուցվում է ոչ միայն որպես ինքնուրույն ուտեստ, այլ նաև որպես"կանաչ խորտիկներ"։ Ազգային խոհանոցից տարածված են «սարման», «պասուլը», «սմբուկը», պոմիդորը և այլ աղցաններ[4]:

Սերբիական Կրագուևաց քաղաքում բացվել է «Պուտին» սրճարան։ Ռուսաստանի նախագահի պատվին անվանակոչված հաստատությունը ձևավորված է խորհրդային ոճով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 10 // 2006 constitution of Serbia
  2. 2006 constitution of Serbia
  3. World Bank databaseWB.
  4. 4,0 4,1 4,2 www.tours.am Սերբիայի մասին ավանդույթներ խոհանոց
  5. www.encyclopedia.am Հայկական հանրագիտարան Սերբիա
  6. www.dasaran.am Սերբիայի Պատմություն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]