Հունգարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Magyarország
Հունգարիա
Հունգարիայի դրոշ
Դրոշ
Հունգարիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Հունգարիայի Օրհներգ
Հունգարիայի դիրքը
Հունգարիայի տեղագրական քարտեզ
Մայրաքաղաք Բուդապեշտ
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ հունգարերեն
Կառավարում խորհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Ադեր Հանոշ
 -  Վարչապետ Վիկտոր Օրբան
Հիմնադրում
 -  Հայտարարված հոկտեմբերի 23 1989 
Տարածք
 -  Ընդհանուր 93,030[1] կմ²  (109-րդ)
 -  Ջրային (%) 0,74
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 9,897,541[2]  (88-րդ)
 -  2011 մարդահամարը 9,976,062[3] 
 -  Խտություն 106 /կմ² (73-րդ)
275 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $196.196 միլիարդ[4] (58-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $19,647[5] (49-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $147.874 միլիարդ[6] (58-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $14,808[7] (57-րդ)
Ջինի (2014) 27.9[8] (ցածր
ՄԶՀ (2014) 0.881[9] (շատ բարձր) (54th)
Դրամական միավոր Ֆորինտ (HUF)
Ժամային գոտի +1, +2
Վերին մակարդակի ազգային դոմենն .hu
Հեռախոսային կոդ ++36

Հունգարիա (հունգարերեն՝ Magyarország Մադյառօռսագ) պետություն է Կենտրոնական Եվրոպայում։ Սահմանակից է Սլովակիային, Ավստրիային, Սլովենիային, Սերբիային, Խորվաթիային, Ռումինիային և Ուկրաինային։ Տարածությունը 93,030 կմ2 է, բնակչությունը 9,897,541Հունգարիայի բնակչությունը 2015 թվականին (2015): Մայրաքաղաքը՝ Բուդապեշտ։

Պատմություն[խմբագրել]

Սկզբնական Շրջան[խմբագրել]

Հունգարիայի հնագույն բնակիչները եղել են սկյութները, իլլիրիացիները, կելտերը, որոնց մ.թ.ա. I դ. վերջին-մ.թ.II դ. սկզբին նվաճել է Հին Հռոմը։ ժողովուրղների մեծ գաղթի ժամանակ Հունգարիայի տարածքը բնակեցրել են գերմ]անացի և թուրք, ժողովուրդներ, VI դ. երևացել եև սլավոնները, IX դ. վերջին՝ քոչվոր հունգարները։ Նախնադարյան-համայնական կարգերի քայքայման վերջին փուլում գտնվող հունգարները հաճախակի ասպատակել են Կենտրոնական, Հարավային և Հարավ-Արևելյաև Եվրոպայի երկրները։ Աուգսբուրգի մոտ գերմանական զորքերից կրած պարտությունից (955) հետո այդ ասպատակությունները դադարել են։ Սկսել է աճել երկրագործության նշանակությունը, կազմավորվել ֆեոդալիզմը։ Արպադների դինաստիայի Գյոզա իշխանի և նրա որդու՝ Իշտվան 1-ի (997—1038, թագավոր՝ 1000-ից) օրոք Հունգարիայում առաջացել է պետական կազմավորում, ընդունվել քրիստոնեություն (կաթոլիկություն): Աստիճանաբար հունգարների տիրապետությունը տարածվել է դեպի արևելք (Տրանսիլվանիա) և հյուսիս (Սլովակիա), XII դ. սկզբին միացվել են Խորվաթիան և Դալմաթիան։ XIII դ. թագավորական իշխանությունը թուլացել է, որը հեշտացրել է թաթար-մոնղոլների ներխուժումը (1241—1242) Հունգարիա։ XIII դ. վերջին — XIV դ. սկզբին Հունգարիան բաժանվել է մի շարք ինքնուրույն քաղաքական տիրույթների։ Թագավոր Կարլոս I-ի ժամանակ (1308—42) ֆեոդալական երկպառակությունները դադարել են, զարգացել են քաղաքները։ Բայց նրա հաջորդների օրոք միջֆեոդալական հակասությունները սրվել են։ Ուժեղացել է թուրք, նվաճման վտանգը։ 1456-ին հունգարական, լեհական և սերբական միացյալ ջոկատները, զորավար Ցանոշ Հունյադիի գլխավորությամբ, Բելգրադի մոտ հաղթել են թուրքերին։ Մատյաշ Հունյադի թագավորի օրոք (1458—90) կենտրոնական իշխանությունն ամրապնդվել է, Հունգարիային են կցվել Մորավիան, Սիլեզիան և Արևելյան Ավստրիան։

Հունգարիաի Թուլացում և Մասնատում[խմբագրել]

Ավստրո-Հունգարիան Եվրոպայում

XV դ. վերջին ֊XVI դ. սկզբին միջֆեոդալական պատերազմները վերսկսվել են, ուժեղացել է կալվածատիրական ճնշումը, որը հանգեցրել է 1514-ի գյուղացիական պատերազմին՝ Դոժա Դյորդի գլխավորությամբ։ Մոխաչի մոտ թուրքերից կրած պարտությունից (1526) հետո Հունգարիայի միջին մասը ընկավ թուրք, լծի տակ, արևմտյան և հյուսիսային մասերը անձնական ունիայով միավորվեցին Ավստրիայի հետ, հունգարիայի նախկին տիրույթների մի մասն էլ անցավ Տրանսիլվանիա իշխանությանը։ XVII դ. վերջին հունգարական հողերն անցան Հաբսբուրգներին։ 1703—1711-ին Հունգարիայում տեղի ունեցավ ազգային-ազատագրական ապստամբություն՝ Ֆերենց II Ռակոցիի ղեկավարությամբ, որն ավարտվեց անհաջողությամբ։ Հունգարիան մնաց Հաբսբուրգների տիրապետության տակ։ XVIII դ. վերջից Հունգարիայի արտադրողական ուժերը զարգացան, սկզբնավորվեցին կապիտալիստական հարաբերությունները։ 1848—1849-ին տեղի ունեցավ բուրժուական հեղափոխություն, որը ճնշվեց ցարական Ռուսաստանի աջակցությամբ։ Չնայած պարտությանը, հեղափոխությունը, որի ետևանքով հիմնականում վերացվեցին ճորտատիրական հարաբերությունները, նպաստեց կապիտալիզմի հետագա զարգացմանը։

Ավստրո-Հունգարիա[խմբագրել]

Ավստրո-Հունգարիայի Ազգային կազմը

1866-ին ավստրո-պրուսական պատերազմում կրած պարտությունից հստո Հաբսբուրգները, զիջելով Հունգարիայի տիրող դասակարգի պահանջներին, ստեղծեցին (1867) Ավստրո-Հունգարական միասնական միապետություն, որտեղ Հունգարիաբ, ինչպես և Ավստրիան, դիտվում էր պետության ինքնուրույն մաս։ Հունգարիայի կազմի մեջ մտան, բացի բուն Հունգարիայից, նաև Սլավոնիան, Խորվաթիան, Տրանսիլվանիան։ 1870-ական թթ. ուժեղացավ ավստրիական և օտարերկրյա կապիտալի մուտքը Հունգարիա, առաջ եկավ խոշոր արդյունաբերություն, կազմավորվեց արտադրական պրոլետարիատ, սկզբնավորվեց բանվորական շարժումը։ 1890-ին հիմնադրվեց Հունգարիայի սոցիալիստական կուսակցությունը։ 1914—1918-ի առաջին համաշխարհային պատերազմում Ավստրո-Հունգարիան Գերմանիայի դաշնակիցն էր։ Հուգարիայի կառավարող շրջանները պաշտպանում էին ավստրո-գերմանական իմպերիալիզմի զավթողական պլանները։ Բոլոր կուսակցությունները, այդ թվում սոցիալիստները, վարում էին շովինիստական պրոպագանդա։

Ավստրո-Հունգարիայի դրոշը

Հունգարիայի Հանրապետություն[խմբագրել]

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում և Ավստրո-Հունգարիայի պարտությունը պատերազմում խթանեցին հեղափոխական և ազգային-ազատագրական շարժումը Հունգարիայում։ 1918հոկտեմբերին սկսվեց ընդհանուր գործադուլ, որը վերաճեց բուրժուա-դեմոկրատական հեղափոխության։ Իշխանության գլուխ անցավ բուրժուազիան։ Նոյեմբերի 16-ին Հունգարիան հռչակվեց հանրապետություն։ 1918նոյեմբերի 24-ին հունգարական ինտերնացիոնալիստները Բ. Կունի գլխավորությամբ, հեղափոխական սոցիալիստները և ձախ սոցիալ-դեմոկրատների մի խումբ ստեղծեցին Հունգարիայի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ): 1919մարտի 21-ին հռչակվեց Հունգարական Սովետական Հանրապետությունը, որի տապալումից (1919օգոստոսին) հետո հաստատվեց Մ. Հորթիի ֆաշիստական բռնապետությունը, այն ճանաչեց Հունգարիայի հետպատերազմյան սահմանները որոշող Տրիանոնի հաշտության պայմանագիրը (1920), համաձայն որի ոչ հունգարաբնակ մարզերը անցան Չեխոսլովակիային, Հարավսլավիային, Ռումինիային և Ավստրիային։ Հորթիի կառավարությունը Իտալիայի, իսկ ավելի ուշ նաև ֆաշիստական Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ վարում էր հակասովետական արտաքին քաղաքականություն։

Երկրորդ Հաաշխարհային Պատերազմ[խմբագրել]

1939-ին Հունգարիան միացավ Հակա-ինտերնյան պակտին, իսկ 1940-ին՝ Բեռլինի պակտին։ Մասնակցեց Չեխոսլովակիայի անդամահատմանը (1938—1939)՝ ստանալով Ալովակիայի մի մասը, Անդրկարպատյան Ուկրաինան և Հյուսիսային Տրաեսիլվանիան։ Որպես ֆաշիստական Գերմանիայի դաշնակից-արբանյակ մասնակցեց Հարավսլավիայի և ԽՍՀՄ-ի վրա հարձակումներին։ 1944մարտին գերմանական զորքերը օկուպացրին Հունգարիան՝ երկրում հաստատելով Ֆ. Սաւաշիի տեռորիստական վարչակարգը։ 1944հոկտեմբերին սովետական զորքերը մտան Հունգարիա, դեկտեմբերի 22-ին Գեբրեցենում կազմվեց Ազգային ժամանակավոր կառավարություն, որը պատերազմ հայտարարեց հիտլերյան Գերմանիային։ 1945ապրիլի 4-ին սովետական բանակն ավարտեց Հունգարիայի ազատագրումը։ Համադեմոկրատական հեղափոխությունը վերաճեց սոցիալիստականի։ 1945սեպտեմբերի 25-ին Հունգարիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ԽՍՀՄ-ի հետ։

Հունգարիայի քարտեզը 1941-1944 թթ

Հետպատերազմական Շրջան և Նոր Պետություն[խմբագրել]

1946փետրվարի 1-ին Հունգարիան հռչակվեց հանրապետություն։ Հեղափոխական վերափոխումների և հետադիմական ուժերի շախշախման հետևանքով երկրում հաստատվեցին ժողովրդական դեմոկրատիայի կարգեր։ 1945—1949-ին վերացվեց ֆաշիստական պետության ապարատը, ազգայնացվեցին արտադրական ձեռնարկություններն ու բանկերը, անցկացվեց ագրարային ռեֆորմ։ 1949-ին ուժի մեշ մտավ սահմանադրությունը, որն իրավաբանորեն ամրապնդեց հունգարական աշխատավորների սոցիալ-տնտեսական նվաճումները և Հունգարիան հռչակեց ժողովրդավարական հանրապետություն։ Առաջին հնգամյա պլանի (1950—1954) կատարման ընթացքում վերացվեց արտադրական հետամընացությունը, ստեղծվեցին արդտադրական նոր կենտրոններ, Հունգարիան դարձավ ինդուստրիալ-ագրարային պետություն։ Հունգարացի ժողովուրդը հաջողությամբ իրականացնում էր սոԿեոշ գլուխ Բուղայի դղյակից, կարմիր մարմար ցիալիստական շինարարություն՝ օգտվելով Սովետական Միության եղբայրական աշակցությունից և անշահախնդիր օգնությունից։ Օգտագործելով հունգարական աշխատավորական կուսակցության (ՀԱԿ) ղեկավարության թույլ տված սխալները՝ ներքին հետադիմությունը՝ միշագգային իմպերիալիզմի սադրանքով և Ի. Նադի ռևիզիոնիստական խմբավորմաև աշակՇապրոնի ռատուշայի հրապարակի տները (XVIII դ.) ցությամբ, հակահեղափոխական խռովություն բարձրացրեց երկրում (1956հոկտեմբերի 23—նոյեմբերի 4)՝ նպատակ ունենալով վերացնել սոցիալիստական նվաճումները և Հունգարիան դուրս բերել սոցիալիստական լագերից։ Բանվորա-գյուղացիական կառավարությունը. Կադարի ղեկավարությամբ դիմեց Սովետական Միության օգնությանը։ Հունգարիայում գտնվող սովետական զորքերը հունգարական հեղաՓոխական ուժերի հետ միասին ճնշեցին հակահեղափոխությունը և պահպանեցին սոցիալիստական նվաճումները։ ՀԱԿ վերակազմվեց մարքսիզմ-լենինիզմի սկզբունքներին հավատարիմ հունգարական սոցիաւիաոական բանվորական կուսակցության (ՀՍԲԿ): Ժողվրդավարական տնտեսության զարգացման եռամյա (1958—1960), ապա հնգամյա (1961—1965) պլանների կատարման շնորհիվ Հունգարիայում ավարտվեց գյուղատնտեսության սոցիալիստական վերակառուցումը, իրականացվեց կուլտուրական հեղափոխություն և կառուցվեցին սոցիալիզմի հիմքերը։ Հաջողությամբ կատարվեց նաև երրորդ հնգամյա պլանը (1966—1970), մտցվեց ժողովրդավարական տնտեսության կառավարման նոր սիստեմ, որի նպատակն էր՝ ամրապնդել ու կաւոարելագործել պլանավորման սոցիալիստական կարգը, բարձրացնել արտադրության արդյունավետությունն ու աշխատավորների նյութական շահագրգռվածությունը։ ՀՍԲԿ XI համագումարը (1975մարտ) ամփոփեց չորրորդ հնգամյա պլանի (1970—1975) արդյունքները և ևշեց Հունգարիայում զարգացած սոցիալիստական հասարակարգի կառուցման խնդիրները առաշիկա 15—20 տարվա համար, սահմանեց հինգերորդ հնգամյակի (1976—1980) հիմնական ցուցանիշները։ Հուգարիան ՏՓ1ս-ի անդամ է (1949), Վարշավայի պայմանագրի մասնակից (1955): Սոցիալիստական համագործակցության մյուս երկրների հետ միասին հետևողականորեն պայքարում է սոցիալական տարբեր կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության համար, հանդես գալիս հօգուտ միշագգային լարվածության թուլացման, զինաթափման և ընդհանուր խաղաղության։ Հունգարիայի արտաքին քաղաքականության անկյունաքարը Սովետական Միության հետ անխախտ բարեկամությունև ու սովետա-հունգարական համագործակցության անշեղ զարգացումն է։ 1976—1978-ին ստորագրվել են սովետա-հունգարական մի շարք նոր համաձայնագրեր տնտեսկան համագործակցության վերաբերյալ։

Աշխարհագրություն[խմբագրել]

Հունգարիան գտնվում է եվրոպայի կենտրոնում։ Մայրաքաղաքը Բուդապեշտն է։ Հյուսիսից սահմանակցում է Սլովակիային, Ուկրաինային, արևմուտքից՝ Ավստրիային և Սլովենիային, Հարավից՝ Սերբիային և Խորվաթիային, Արևելքից Ռումինիային։

Բնություն[խմբագրել]

Հունգարիան զբաղեցնում է Ալպերով ու Կարպատներով շրջապատված Միջինդանուբյան հարթավայրի մեծ, հյուսիսային մասը։ Դանուբը երկիրը բաժանում է 2 մասի։ Նրանից արևելյանը Միջինդանուբյան մեծ դաշտավայրն է՝ Ալֆյոլդը (բարձրությունը՝ 100—200 մ), որը հյուսիսից եզրավորված է Կարպատների համակարգին պատկանող լեռների շղթայով (800—1000 մ): Այստեղ, Մատրա լեռնազանգվածում է Հունգարիայի ամենաբարձր կետը՝ Կեկեշ լեռը (1015 մ): Դանուբի աջափնյա մասը զբաղեցնում է խիստ մասնատված Դունանտուլ հարթավայրը, որտեղ գերիշխում են 150—200 մ բարձրությունները։ Դունանտուլը հատված է Միջինհունգարական լեռների գոտիով (բարձրությունը՝ 400—700 մ), նրանից հարավ-արևելք առանձին բարձրանում է Մեչեկ լեռնազանգվածը (բարձրությունը՝ մինչև 682 մ): Երկրի հյուսիս-արևմուտքում գտնվում է Միջինդանուբյան փոքր դաշտավայրը՝ Կիշալֆյոլդը (բարձրությունը՝ 120—180 մ), որի միայն հարավային մասն է պատկանում Հունգարիային։ Արևմուտքից այն եզրավորված է Ալպերի նախալեռևերով (բարձրություևը՝ 500—800 մ): Երկրաբանական կառուցվածքում գերիշխում են պալեոզոյի և մեզոզոյի հասակի նստվածքային ապարները։

Հունգարիայի վարչական Բաժանում

Վարչական Բաժանում[խմբագրել]

վարչականորեն բաժանվում է 19 մեդիեի (մարզի): Բուդապեշտ, Դեբրեցեն, Դյոր, Միշկոլց, Պեչ և Մեգեդ քաղաքները վարչական առանձին միավորներ են։

Օգտակար Հանածոներ[խմբագրել]

Հարուստ Է ածխի, նավթի, բնական գազի, երկաթի, բոքսիտների, մանգանի հանքավայրերով։

Կլիմա[խմբագրել]

Կլիման բարեխառն Է, ցամաքային։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 20—22,5°C Է, հունվարին՝ -2-ից մինչև-4°C: Տարեկան տեղումները 900 մմ-֊ից (երկրի հարավ-արևմուտքում) մինչև 450 մմ են (Ալֆյոլդի կենտրոնում և արևելքում):

Ներքին ջրերը[խմբագրել]

Հունգարիայի գետային ցանցը պատկանում է Դանուբի ավազանին, որը 270 կմ երկարությամբ կտրում Է երկիրը հյուսիսից հարավ։ Դանուբի գլխավոր ձախ վտակը Տիսան Է, Հունգարիայում առավել խոշոր աջ վտակներից են Ռաբան, Շիոև, Դրավան։ Լճերը քիչ են. ամենախոշորը Բալատոնն Է։

Դանուբ գետը

Հողեր[խմբագրել]

Գերակշռում են սևահողերը։ Լեռնային և բլրային շրջաններում կան գորշ անտառային և ճմա-կարբոնատային, Դանուբի և Տիսայի հովիտներում՝ սղյուվիալ հողեր։ Տարածքի 17%-ը անտառածածկ Է։

Բուսականություն[խմբագրել]

Ալֆյոլդը ծածկված է եղել տափաստանային բուսականությամբ, այժմ նրա զգալի մասը հերկված Է։

Կենդանական Աշխարհ[խմբագրել]

Կենդանիներից տարածված են նապաստակը, դաշտամուկը, գետնասկյուռը, աղվեսը, ոզնին, տափաստանային և անտառային թռչուններ, գետերում ու լճերում՝ շիղաձուկը, բրամը, գայլաձուկը և այլն։

Տնտեսա-աշխարհագրական ակնարկ[խմբագրել]

Հունգարիան ինդուստրիալ-ագրարային երկիր է։ 1976-ին ժողովրդավարական տնտեսության մեջ զբաղվածների 44% ֊ը բաժին էր ընկնում արդյունաբերությանը, 21%-ը՝ գյուղատնտեսությանը։

Արդյունաբերություն[խմբագրել]

Հունգարիայի հանքա-հումքայիև և էներգետիկական ռեսուրսները սահմանաՓակ են։ էներգետիկայի հիմքը ածուխն է, որի և մազութի բազայի վրա կառուցվել են խոշոր ՋԷԿ-եր։ Արդյունահանում են բոքսիտներ (2-րդ տեղը Եվրոպայում), երկաթի ցածր տեսակի հանքանյութ, մանգան, բազմամետաղներ, կաոլին, ինչպես նաև փոքր քանակությամբ նավթ և գազ։ «Բարեկամություն» նավթամուղով ստացվող նավթի բազայի վրա Սազհալոմբատայում ստեղծվել է նավթավերամշակման խոշոր կոմբինատ, իսկ «Բարեկամություն-2» նավթամուղով ստացվող նավթի բազայի վրա հզոր կոմբինատ է գործում Լենինվարոշում։ Պաքշ քաղաքում կառուցվում է հունգարիայի առաջին ատոմակայանը։ Հունգարիայի մեքենաշինությունը մասնագիտացած է առավելապես ոչ մետաղատար ճյուղերի գծով՝ էլեկտրատեխնիկա, հատկապես կապի տեխնիկա, էլեկ- Պեչի քիմիական պարարտանյութերի գործարանը տրոնիկա և սարքաշինություն, նաև տրանսպորտային միջոցների թողարկում՝ ներքին այրման շարժիչների և այդ հիման վրա դիզելային ուղևորատար վագոնների (գնացքների), մոտոցիկլետների, բեռնատար ավտոմեքենաների, նավերի ու հատկապես ավտոբուսների («Իկարուս» մակնիշի) արտադրություն։ Մեքենաշինության 3/5-ը կենտրոնացած է Բուդապեշտում։ Խոշոր կենտրոններ են նաև Դյորը, Միշկոլցը, Դեբրեցենը, Սեկեշֆեհերվարը։

Քիմիական Արդյունաբերություն[խմբագրել]

Քիմիական արդյունաբերությունը հենվում է բնական գազի և նավթաքիմիական կիսաֆաբրիկատների վրա։ Գլխավոր ճյուղերն են հանքային պարարտանյութերի և պլաստմասսաների արտադրությունը (Կազինցբարցիկա, Լենինվարոշ): Զարգացած է դեղագործական արդյունաբերությունը, որի արտադրանքի 2/3-ը արտահանվում է։

Սննդի Արդյունաբերություն[խմբագրել]

Սննդի արդյունաբերության առաջատար ճյուղը պահածոների արտադրությունն է։ Զարգացած են նաև թռչնավերամշակման, մսեղենի և հրուշակեղենի ճյուղերը։ Տեքստիլ արտադրանքի շուրջ 1/2-ը տալիս է բամբակեղենի, 1/5-ը՝ բրդեղենի արդյունաբերությունը։ Տեքստիլ ինդուստրիայի 3/5-ը կենտրոնացած է մայրաքաղաքում։

Boldogkő Castle - view from the castle - Hungary.jpg

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Գյուղատնտեսությունը։ Հունգարիայի հողային ֆոնդի 52,3%-ը կազմում են վարելահողերը, մարգագետիններն ու արոտավայրերը՝ 14,1% ֊ը, խաղողի ու պտղատու այգիները և բանջարանոցները՝ 5,6%֊ը։ Վարելահողերի 14,2% ֊ը պատկանում է պետությանը, 80,6% ֊ը՝ կոոպերատիվ սեկտորներին, 2% ֊ը՝ մենատնտեսներին, 3,2%֊ը կազմում են տնամերձները։ Գյուղատընտեսության սոցիալիստական վերակառուցումն ուղեկցվում է նրա տեխնիկական վերազինմամբ, հանքային պարարտանյութերի ինտենսիվ օգտագործմամբ, ոռոգվող հողատարածությունների ընդարձակմամբ։ Ցանքատարածությունների մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային կուլտուրաները (հիմնականում ցորեն և եգիպտացորեն): Շաքարի ճակնդեղի ցանքերը կենտրոնացած են Կիշալֆյոլդում և Ալֆյոլդի հարավ-արևելքում։ Մշակում են նաև արևածաղիկ ու կանեվւ։ Խաղողի ու պտղատու այգիների հիմնական զանգվածը գտնվում է Դանուբի և Տիսայի միջագետքում. տեսակավոր գինիների արտադրության համար օգտագործվող խաղողի այգիները գտնվում են լեռների հարավային լանջերին։ Պտղաբուծությունը և բանջարաբուծությունը առանձին տարիների տալիս են գյուղատնտեսության արտահանության 1/3-ը։ Անասնապահությանը բաժին է ընկնում գյուղատնտեսության համախառն արտադրանքի 44%֊ը և գյուղատնտեսության ամբողջ արտահանության մինչև 40% ֊ը։ Հիմնական ճյուղը խոշոր եղշերավոր անասունների բագմացումն է։

Երաժշտություն[խմբագրել]

Հայտնի հունգարացի դաշնակահար, կոմպոզիտոր Ֆերենց Լիստ

Հունգարիայի երաժշտական մշակույթը սկզբնավորվել է երաժշտական հարուստ բանահյուսության հիման վրա։ Հունգար ժողովրդական երգասացևերի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են X դարի։ Քրիստոնեության ընդունումից (X դ.) հետո հունգարական երաժշտության զարգացման վրա մեծ ազդեցություն է գործել գրիգորյան խորալը։ XIII դարում սկսել է զարգանալ պրոֆեսիոնալ երաժշտական արվեստը։ XV դ. Բուղայում և եպիսկոպոսևերի խոշոր պալատներում գոյություն են ունեցել կապելլաներ։ Չնայած օսմանյան արշավանքների հարուցած խոչընդոտներին, այդ շրջանում երևան են եկել առաջին աշխարհիկ երաժշտական երկերը։ Ռեֆորմացիայի շրջանում տարածվել է հունգարական հոգևոր երգը։ XVII—XVIII դդ. հունգարական արիստոկրատական շատ տներ ունեին գործիքային և երգչախմբային կապելլաներ։ Արևմտաեվրոպակաև ազդեցությամբ զարգացել է քաղաքային երաժշտական կյանքը։ Հունգարական աոաջին երաժշաա-բեմական ստեղծագործության հեղինակն է Դ. Մատրաին։ XVIII դարի վերջին քաղաքային միջավայրում ծագել է պարային գործիքային երաժշտության, այսպես կոչված, վերբունկոշ ոճը, որը XIX դարի կեսերին դարձել է հունգարիայի ռոմանտիզմի հիմնական ոճը, օգտագործվել խոշորագույն կոմպոզիտորների երկերում։ Վերբունկոշին բնորոշ տարրերի մշակման հիման վրա Ցո. Ռուզիչկան ստեղծել է հունգարական առաջին օպերան («Բելայի փախուստը», 1822): XVIII դ.֊—XIX դ. սկզբին Հունգարիայի երաժշտական արվեստում երևան են եկել ազգային միտումներ, որոնք առավել վառ արտահայտվել են ռոմանտիկական ազգային օպերայում (հիմնադիրն է Ֆ. էրկեչը): 1834-ին ստեղծվել է առաջին, այսպես կոչված, Ազգային երաժշտական դպրոցը, որի հիման վրա Ֆ. Լիառը 1875-ին հիմնադրել է Երաժշտական ակադեմիա։ 1837-իև Պեշտում հիմնադրվել է օպերային թատրոն, 1840-ին՝ Ազգային կոնսերվատորիա, 1853-ին՝ Ֆիլհարմոնիկ ընկերություն։ Հունգարական ազգային երաժշտական մշակույթի զարգացմանը մեծապես նպաստել է Ֆ. նիստի ստեղծագործական և հասարակական գործուևեությունը։ Ազգային երաժշտական ավանդույթևերը զարգացրել է Մ. Մոշոնին։ XIX դարի վերջին հանդես են եկել նշանավոր կատարողներ, հատկապես հռչակված էր ջութակի հունգարական դպրոցը։ Հունգարիայում են ծնվել և գործել նշանավոր ջութակահարներ Ցո. Ցոահիմը, Մ. Հաուզերը, ն. Աուերը, դաշնակահարևեր Ա. Սեկեյը, Ա. Աենդին, դիրիժորներ Դ. Ռիխտերը, Ա. Նիկիշը։ XX դարի 1-ին կեսին համաշխարհային ճանաչում ստացան Ֆ. Լեհարի և Ի. Կաը1անի օպերետները։ Հունգարական նոր երաժշտությունը (XX դ. սկիզբ) կապված է Բ. Բարաոկի և Զ. Կոտսյի գործունեությանը։ 1945-ից Հունգարիայի երաժշտական կյանքը նշանավորվում է ազգային-դեմոկրատական մշակույթի ընդհանուր վերելքով, ինքնագործ արվեստի և երաժշտական կրթության զարգացումով։ Ժամանակակից կոմպոզիտորներից եև՝ Պ. Կադոշան, Ռ. Մարոշը, Ա. Միհայը, է. Աերվանսկին, Ֆ. Ֆարկաշը, Շ. Սոկոլային, Դ. Կուրտագան, Ֆ. Սաբոն։ Երաժշտական մշակույթի կենտրոնը Բուդապեշտն է, որտեղ գործում են՝ Ֆ. նիստի անվան Հունգարական ազգային երաժշտական ակադեմիան, Բ. Բարտոկի անվան կոնսերվատորիան, Հունգարական օպերային թատրոնը և Օպերետայի մայրաքաղաքային թատրոնը, սիմֆոնիկ նվագախմբեր, ժողովրդական պարի պետական անսամբլը, «Բուդապեշտ» պարային անսամբլը, պրոֆեսիոնալ և սիրողակաև բազմաթիվ կոլեկտիվներ, հունգար երաժիշտների ասոցիացիան (1949), Հունգարական ԴԱ-ին կից ժողովրդական երաժշտության բաժանմունքը (1953), «Բարտոկի արխիվ» ընկերությունը (1961), երաժշտության ինստիտուտը (1969): Երաժշտական կյանքի նշանավոր կենտրոններ են նաև Պեչը, Սեգեդը, Դեբրեցենը, Միշկոլցը։ Ժամանակակից նշանավոր երաժիշտ-կատարողներրց են՝ դիրիժոր Ցա. Ֆերենչիկը, դաշնակահարուհի Ա. Ֆիշերը, ջութակահարներ Դ. Կովաչը և Վ. Տատիաին, օպերային երգիչ-երգչուհիներ Ա. Ֆարագոն, Դ. Մելիշը, Մ. Լասլոն, Օ. Սենին, օպերետային՝ Ռ. Ռատոնյին, Պ. Կերտեսը, է. Դալամբոշը, երաժշտագետներից և երաժշտական քննադատներից՝ Բ. Սաբոլչին, Ա. Մոլնարը և ուրիշներ։

Հայերը Հունգարիայում[խմբագրել]

Հայերը Հունգարիայում բնակություն են հաստատել X-XI դարերից։ XIII դ. Հունգարիայի մայրաքաղաք Էստերգոմում եղել է հայկական թաղամաս։ XIII դ. Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Բ-ի և Հունգարիայի թագավոր Անդրաշ II-ի միջև կնքվել է բարեկամության պայմանագիր։ XV-XVI դդ. շուրջ 3000 հայ ընտանիք ներգաղթել է Տրանսիլվանիա (մտնում էր Հունգարիայի կազմի մեջ)։ Հայերը հիմնել են Գեռլա, Եղիսաբեթուպոլիս (այժմ՝ Դումբրվեն) քաղաքները, որոնք ունեցել են ներքին ինքնավարություն՝ քաղաքային վարչություն և դատարան, հայ քաղաքապետ, կառուցել են եկեղեցիներ, հիմնել դպրոցներ։ Հայերի հիմնական զբաղմունքն արհեստներն ու առևտուրն էր, ինչը խրախուսել են իշխաններն ու թագավորները՝ տալով զանազան արտոնություններ։ Լեոպոլդ I-ը հայկական բնակավայրերը հայտարարել է քաղաքներ, Կառլոս VI-ը թագավորական ազատ քաղաքների իրավունք է շնորհել Գեռլա (1726) և Եղիսաբեթուպոլիս (1733) քաղաքներին։ 1791-ին Հունգարիայի պետական ժողովը հայերին պաշտոնապես հայտարարել է երկրի լիիրավ քաղաքացիներ։ Դարեր շարունակ ապրելով Հունգարիայում՝ նրանք մասնակցել են պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին։ Կռվել են երկիրը թուրքական լծից ազատագրողների շարքերում, մասնակցել 1848-49-ի հեղափոխությանը [1200 զինվոր, այդ թվում՝ 70 սպա, զորավարներ (Էռնե Կիշ, Վիլմոշ Լազար, Յանոշ Ցեց)], որի ճնշումից հետո Ավստրո-Հունգարիայում հայերին սպառնում էր ձուլման վտանգը։ Մի խումբ հայ մտավորականների ջանքերով գաղութն ապրել է մտավոր և հոգևոր զարթոնք։ Հրատարակվել են հայագիտական գրքեր, հիմնադրվել Հայկական թանգարանը։ 1887-ից հրատարակվել է «Արմենիա» ամսագիրը (հունգարերեն)։ Ազգային ինքնագիտակցության արթնացումը դանդաղեցրել է ձուլման ընթացքը։ Հայ համայնքները որոշ աշխուժացում են ապրել 1915-ի Մեծ եղեռնից փրկված արևմտահայերի ներգաղթով։ 1919-ին հիմնվել է «Մասիս» ընկերությունը (հրատարակել է «Նոր դար» պարբերաթերթը), 1920-ին՝ Հունգարիո հայ միությունը։ 1945-ին։ Բուդապեշտում կառուցվել է հայկական մատուռ։ Գործում է Ս. Գրիգոր հայկական եկեղեցին։ 1980-ական թթ. կազմակերպվել է հայ-հունգարական մշակութային ընկերությունը, 1987-ից մի խումբ հայ մտավորականների ջանքերով՝ «Արմենիա» ընկերությունը։

Ներկայումս Հունգարիայում կա 15 հազար հայ (որոնցից շատերը հայերեն չգիտեն), նրանք աշխատավորներ են, բժիշկներ, գիտնականներ, իրավաբաններ, ճարտարապետներ, նկարիչներ, դերասաններ, արվեստագետներ և այլն։

Հունգարահայերը ներգրավված են պետական, տնտեսական ու հասարակական կյանքի մեջ։ Հունգարիան աշխարհում առաջին պետությունն է, որտեղ 1995-ին ստեղծվել, կազմավորվել է հունգարահայ ինքնավարություն, որի նպատակն է համախմբել բոլոր հունգարահայերին, նրանց շրջանում տարածել մայրենի լեզուն, արվեստը, մշակույթը։ Ղեկավարն է Ալեքսան Ավանեսյանը։

Հունգարահայ համայնքը սերտ կապեր ունի սփյուռքահայ մյուս համայնքների հետ։

1995-ից լույս է տեսնում «Արարատ» (հունգարերեն և հայերեն) թերթը։

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի Հանրապետության միջև հաստատված են եղել 1992-ից մինչև 2012 օգոստոսի 31։

Քաղաքի տեսարաններ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png