Ղազախստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ղազախստան (այլ կիրառումներ)
Ղազախստանի Հանրապետություն
Қазақстан Республикасы
Ղազախստանի դրոշ
Դրոշ
Ղազախստանի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Իմ Ղազախստանը
Ղազախստանի դիրքը
Մայրաքաղաք Աստանա
Ամենամեծ քաղաք Ալմաթա
Պետական լեզուներ ղազախերեն
ռուսերեն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 2,724,900 կմ² 
 -  Ջրային (%) 1.7
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 17,948,700 
 -  2006 մարդահամարը 15,217,700 
 -  Խտություն 5.4 /կմ² 
14.0 /մղոն²
Դրամական միավոր ղազախական տենգե (KZT)
Ժամային գոտի (UTC+5/+6)
 -  Ամռանը (DST)  (UTC+5/+6)
Վերին մակարդակի ազգային դոմենն .kz
Հեռախոսային կոդ +7


Ղազախստանը[1] (ղազ.՝ Қазақстан [qɑzɑqˈstɑn]) Եվրասիական պետություն է։ Նախկինում մի տևական ժամանակ, Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից (1917 թ) հետո, մինչև 1936 թ, Ղազախստանը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում որպես ինքնավար հանրապետություն: Հետագայում, մինչև անկախացումը (1991 թ) ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ և մյուս 14 հանրապետությունների հետ միասին ուղղակիորեն ենթարկվել է միութենական կենտրոնական կառավարությանը։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Աստանա:
Ղազախստանը ընդարձակ, բերրի հողերով ծածկված տափաստանների, ինչպես նաև անջուր անապատների երկիր է։ Նրա ընդերքում հայտնաբերված են մարդկությանը հայտնի գրեթե բոլոր օգտակար հանածոները։
Ղազախստանին բնորոշ է տարածքի յուրացվածության ցածր մակարդակը, նոսր բնակեցվածությունը, այն Կենտրոնական Ասիայի՝ տարածքով ամենամեծ պետությունն է[2]: Ներկայումս տնտեսական զարգացման գլխավոր ուղղվածությունը հումքային բնույթից հրաժարումն է, մշակող ճյուղերի զարգացման խրախուսումը, տեխնոլոգիական հետամնացության հաղթահարումը և ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը։

Զարգացման գլխավոր նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանը դասական հարթավայրային երկիր է, թույլ բլրապատ մակերևույթով։ Միայն հարավարևելյան սահմանների երկայնքով է, որ ձգվում են մինչև 5000 մ բարձրության լեռներ։ Մանղշլաղ թերակղզու մակերևույթը համաշխարհային օվկիանոսի մակարդակից ցածր է։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման ցամաքային է, միջին հուլիսյան ջերմաստիճանը +19 °C +26 °C է, հունվարյանը՝ -4 °C - 19 °C: Մթնոլորտային տեղումները 200-400մմ է։

Ջրային ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետային ցանցը նոսր է, համեմատաբար խիտ է հյուսիսում և արևելքում։ Ամենամեծ գետը Իրտիշն է, որը նավարկելի է։ Սիրդարյան և Նարին գետերը համեմատաբար սակավաջուր են և օգտագործվում են ոռոգման համար, ամռանը ստորին հոսանքում մինչև Արալի ծովը հասնելը հաճախ ցամաքում են։ Ամենախոշոր լիճը Բալխաշն է։ Լանդշաֆտները հերթափոխվում են հյուսիսից հարավ՝ անտառատափաստաններից մինչև կիսաանապատներն ու անապատները։ Միջին և հարավային գոտու շատ շրջաններում ձյան շերտի փոքր հաստությունը հնարավորություն է տալիս նույնիսկ ձմռանը դրանք օգտագործել որպես արոտավայրեր։ Հարավային շրջաններում գյուղատնտեսությունը կարիք ունի արհեստական ոռոգման։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն
1960 9 714 260 [3]
1961 10 129 861 [3]
1962 10 532 062 [3]
1963 10 913 552 [3]
1964 11 267 329 [3]
1965 11 588 870 [3]
1966 11 872 939 [3]
1967 12 120 504 [3]
1968 12 341 412 [3]
1969 12 550 121 [3]
1970 12 757 245 [3]
1971 12 966 920 [3]
1972 13 176 584 [3]
1973 13 382 211 [3]
Տարի Բնակչություն
1974 13 577 049 [3]
1975 13 756 789 [3]
1976 13 920 105 [3]
1977 14 070 681 [3]
1978 14 215 111 [3]
1979 14 362 417 [3]
1980 14 518 924 [3]
1981 14 683 789 [3]
1982 14 853 993 [3]
1983 15 030 495 [3]
1984 15 214 051 [3]
1985 15 403 006 [3]
1986 15 600 928 [3]
1987 15 801 753 [3]
Տարի Բնակչություն
1988 15 982 510 [3]
1989 16 249 500 [3]
1990 16 348 000 [3]
1991 16 450 500 [3]
1992 16 439 095 [3]
1993 16 330 419 [3]
1994 16 095 199 [3]
1995 15 815 626 [3]
1996 15 577 894 [3]
1997 15 333 703 [3]
1998 15 071 300 [3]
1999 14 928 426 [3]
2000 14 883 626 [3]
2001 14 858 335 [3]
Տարի Բնակչություն
2002 14 858 948 [3]
2003 14 909 018 [3]
2004 15 012 985 [3]
2005 15 147 029 [3]
2006 15 308 084 [3]
2007 15 484 192 [3]
2008 15 674 000 [3]
2009 16 092 701 [3]
2010 16 321 581 [3]
2011 16 556 600 [3]
2012 16 791 425 [3]
2013 17 035 275 [3]
2014 17 948 816 [4]

Ղազախստանը բազմազգ պետություն է։ Բնակչության 1/3-ից քիչ ավելին ղազախներ, 30%-ը ռուսներ, 3,7%-ը՝ ուկրաինացիներ, մնացածը ուզբեկներ, գերմանացիներ, թաթարներ և տասնյակ այլ ազգերի ներկայացուցիչներ։ Այժմ հետխորհրդային տարիներին փոխվում է բնակվության ազգային կազմը։ Երկրից հեռանում է ռուսախոս բնակչությունը( ռուսներ,ուկրաինացիներ,գերմանացիներ)՝ հիմնականում որակյալ աշխատույժը։

Ղազախստանի բնակչության գրաֆիկը
Ազգեր 1989[5] թվականի տվյալներով 1999 թվականի տվյալներով 2009 թվականի տվյալներով 2011 թվականի տվյալներով 2013[6] թվականի տվյալներով
Ամբողջ բնակչությունը 16 600 14 955 16 005 16 442 17 099
ղազախներ 6 536 7 971 10 099 10 527 11 174
ռուսներ 6 228 4 490 3 797 3 753 3 712
ուզբեկներ 332 370 457 481 514
ուկրաինացիներ 896 549 333 321 310
ույգուրներ 185 210 223 233 245
թաթարներ 328 249 203 204 205
գերմանացիներ 958 356 178 180 183

Խոշոր քաղաքներն են Ալմա Աթան, Պավլոդարը, Կարագանդան, նոր մայրաքաղաք Աստանան: Հայտնի է նաև Բայկանուրը, որը եղել է ԽՍՀՄ խոշորագույն տիեզերանավակայաններից մեկը( գործում է նաև այժմ)։ Այստեղից է արձակվել աշխարհում առաջին արհեստական արբանյակը, տիեզերք է թռել Յու.Գագարինը: Առավել խտաբնակ են Կարագանդայի և Ալմա Աթայի մարզերը, թույլ են բնակեցված արևմտյան Կասպից ծովին հարող, ինչպես նաև կենտրոնական շրջանները։

Քաղաքի անունը Մարզ Բնակչություն Քաղաքի անունը Մարզ Բնակչություն
1 Ալմաթա 1 507 737 12 Կիզիլորդա Կիզիլորդայի մարզ 213 165
2 Աստանա 814 401 13 Պետրոպավլովսկ Հյուսիս-Ղազախստանյան մարզ 207 402
3 Շիմկենտ Հարավ-Ղազախստանյան մարզ 683 273 14 Ատիրաու Ատիրաուսկայի մարզ 196 494
4 Կարագանդա Կարագանդայի մարզ 484 596 15 Ակտաու Մանգիստաուի մարզ 181 526
5 Ակտոբե Ակտյուբինայի մարզ 377 520 16 Տեմիրտաու Կարագանդայի մարզ 175 632
6 Տարազ Ժամբիլի մարզ 351 476 17 Թուրքեստան Հարավ-Ղազախստանյան մարզ 155 549
7 Պավլոդար Պավլոդարի մարզ 329 901 18 Կոկչետավ Աքմոլայի մարզ 140 846
8 Ուստ-Կամենոգորսկ Արևելա-Ղազախստանյան մարզ 314 014 19 Տալդիկորգան Ալմաթայի մարզ 135 217
9 Սեմեյ Արևելա-Ղազախստանյան մարզ 312 065 20 Էկիբաստուզ Պավլոդարի մարզ 130 903
10 Ուրալսկ Արևմտա-Ղազախստանյան մարզ 227 385 21 Ռուդնիյ Կոստանայի մարզ 114 170
11 Կոստանայ Կոստանայի մարզ 221 970 22 Ժանաոզեն Մանգիստաուի մարզ 106 221

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանի վարչական բաժանումը

Ղազախստանը ունիտար պետություն է։ Ղազախստանի կազմի մեջ մտնում են 14 մարզեր, 86 քաղաքներ, 168 շրջաններ և 174 գյուղեր:

Մարզ/Քաղաք Վարչական կենտրոն Տարածք (կմ2) Բնակչություն (01.10.2013) Խտություն (մարդ/կմ2)
1 Ալմաթա 451 1 494 590 3313,95
2 Աստանա[7] 710 804 474 1133,06
3 Բայկանուր 57 38 970 683,68
4 Աքմոլայի մարզ Կոկչետավ 146 219 735 232 5,03
5 Ակտյուբինայի մարզ Ակտոբե 300 629 805 117 2,68
6 Ալմաթայի մարզ Տալդիկորգան 223 911 1 977 324 8,83
7 Ատիրաուսկայի մարզ Ատիրաու 118 631 564 936 4,76
8 Արևելա-Ղազախստանյան մարզ Ուստ-Կամենոգորսկ 283 226 1 394 382 4,92
9 Ժամբիլի մարզ Տարազ 144 264 1 081 907 7,50
10 Արևմտա-Ղազախստանյան մարզ Ուրալսկ 151 339 151 339 4,11
11 Կարագանդայի մարզ Կարագանդա 427 982 1 367 512 3,20
12 Կոստանայի մարզ Կոստանայ 196 001 880 775 4,49
13 Կիզիլորդինի մարզ Կիզիլորդա 226 019 737 122 3,26
14 Մանգիստաուի մարզ Ակտաու 165 642 582 361 3,52
15 Պավլոդարի մարզ Պավլոդար 124 755 752 057 6,03
16 Հյուսիս-Ղազախստանյան մարզ Պետրոպավլովսկ 97 993 576 748 5,89
17 Հարավ-Ղազախստանյան մարզ Շիմկենտ 117 249 2 721 676 23,21
Ամբողջը 2 724 902 17 098 546 6,27

Հայերը Ղազախստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը ղազախստանում բնակչություն են հաստատել հիմնականում խորհրդայնացումից հետո։ Հաստատվել են քաղաքներում և զբաղվել են արդյունաբերության և շինարարության բնագավառներում։ Եղել են նաև ղեկավար աշխատանքներում։ 30-ական թվականներին Ղազախական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի՝ հանրապետությունում ամենաբարձր պաշտոնը զբաղեցրել է հայ ազգի Լևոն Միրզոյանը։ 1940-ական թվականներին հայերի թիվը ավելացավ ի հաշիվ հայաստանից, վրաստանից, ղրիմից աքսորվածների։ 1980 թվականի վերջին հայերի մի մասը հեռացել էր Ղազախստանից, իսկ 1990 թվականից սկսած հայեի արտագաղթը աշխուժացավ։ Հիմա Ղազախստանում ապրում է 25000 հայ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանը ունի հզոր տնտեսական ներուժ։ Հետ խորհրդային տարիների տնտեսական անկմանը փոխարինել է դանդաղ բայց կայուն աճը։ Նկատվում է արտասահմանյան կապիտալի ներհոսք։ Հիմնական ներդրողները եվրոպական և ճապոնական ընկերություններն են։ Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է, որը տալիսէ համախառն ներքին արդյունքի գրեթե 40%-ը։ Զարգացած են լեռնահանքային, վառելիքաէներգետիկ, մետաղաձուլական, մեքենաշինական, քիմիական, սննդի ճյուղերը։

Վառելիքաէներգետիկ ճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառելիքաէներգետիկ ճյուղում առաջատարը քարածխի հանույթն է։ Գլխավոր հանքավայրերն են Կարագանդան և Էքիբաստուզը։ Մանղշլաղ և Բուզոնչի թերակղզիներում արդյունահանում են նավթ և այրվող գազ, որոնք խողովակաշարերով ուղակվում են երկրի արդյուաբերական կենտրոններ և արտասահման։

ԿազՄունայԳազ ընկերության շենքը

Սև մետաղաձուլություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև մետաղաձուլությանը զարգանում է սեփական հումքի և վառելիքի բազայի վրա։ Ամենախոշոր ձեռնարկությունը Կարագանդայի հարևանությամբ գտնվող Տեմիրթաուի մետաղաձուլական կոմբինատն է։ Զարգացած է նաև պղնձաձուլությունը, կապարի, ցինկի, ազնիվ և հազվագյուտ մետաղների ձուլումը։

Քիմիական արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական արդյունաբերության ձեռնարկություններն աշխատում են նավթ, ֆոսֆորիտների, սև և գունավոր մետաղաձուլության թափոնների բազայի վրա։ Արտադրում են նավթամթերքներ, ֆոսֆորական պարարտանյութեր, թթուներ, դեղորայք։

Մեքենաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենաշինությունը արդյունաբերության ամենաարագ զարգացող ճյուղերից է։ Արտադրում են մեքենաներ և սարքավորումներ լեռնահանքային ու մետաղաձուլական ձեռնրկությունների համար, տրակտորներ, գյուղատնտեսական այլ մեքենաներ։

Թեթև արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեթև արդյունաբերության կարևոր ճյուղերն են կաշվի, մորթու, կարի, մետաքսի արդյունաբերությունը։ Զարգացած է բամբակյա գործվածքների և կահույքի արտադրությունը։

Սննդի արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի արդյունաբերության գլխավոր ճյուղը մսի արտադրությունն է, որի խոշոր կենտրոններն են Պետրոպավլովսկը, Ալմա Աթան։ Զբաղվում են նաև բոուսական հումքի վերամշակմամբ։ Շաքարի գործարաններ կան Ալմա Աթայի, Տալդի Կուրգանի մարզերում: Կասպից և Արալի ծովերում, Բալխաշ լճում զբաղվում են ձկնորսությամբ։ Ղազախստանի ընդհանուր առմամբ թույլ բնակեցված տարածքում ձևավորվել են մի քանի արդյունաբերական շրջաններ և հանգույցներ։

Կենտրոնական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական շրջանը աչքի է ընկնում ծանր արդյունաբերության ճյուղերով՝ ածխարդյունաբերություն, սև և գունավոր մետաղաձուլություն, քիմիական արդյունաբերություն։ Խոշոր կենտրոններն են Կարագանդան և Տեմիրթաուն։

Արևելյան արդյունաբերական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևեկյան արդյունաբերական շրջանի գլխավոր ճյուղերն են մետաղաձուլությունը և՝ լեկտրաէներգետիկան։ Խոշոր Ուստ-Կամենոգորսկը Պավլոդարը:

Հյուսիսային Ղազախստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ղազախստանում նույնպես ձևավորվել է բազմաճյուղ արդյունաբերություն։ Արդյունահանվում է երկաթաքար, որն արտահանվում է Ռուսաստան, Հարավային Ուրալի մետաղաձուլական գործարաններ։ Պետրոպավլովսկում զարգացած է բազմաճյուղ մեքենաշինությանը, Կուստանայում՝ ավտոմոբիլաշինությունը:

Արևմտյան Ղազախստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Ղազախստանում՝ կասպից ծովին հարող շրջաններում ձևավորվքւմ են արդյունաբերական հանգույցներ նավթի և գազի հանույթի վերամշակման բազայի վրա։ Արդյունահանում են նաև քրոմիտ, նիկել, կոբալտ, ֆոսֆորիտներ: Ղազախստանի գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքի կեսից ավելին տալիս է անասնաբուծությունըմ, որի համար կերային բազա են հանդիսանում ատապատային և կիսաանապատային գոտիների ընդարձակ արոտավայրերը։ Գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն է։ Բուսաբուծության ոլորտում գլխավորը հացահատիկի մշակումն է։ Այդպիսին այն դարձավ անցյալ դարի 60-ական թվականներից։ ԽՍՀՄ բոլոր հանրապետւթյունների միասնական ջանքերով հիմնադրվեցին բազմաթիվ խոշոր տնտեսություններ, որոնք մասնագիտացան ցորենի մշակության մեջ։ Հարավային շրջաններում մշակում են նաև բրինձ, կորեկ, շաքարի ճակնդեղ, բամբակ, արևածաղիկ, կարտոֆիլ։ Ոռոգովի (7,3 միլիոն հեկտար) հողահանդերում ստանում են կայուն բերք։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղային ցանցի երկարությունը գերազանցում է 13 հազար կմ-ը, սակայն դա երկրի հսկայական մակերեսի համար բավարար չէ։ Երկաթուղիների ոչ մեծ խտությունը լռացվում է ավտոճանապարհներով, որոնց մեծ մասը երկրի տարածքը հատող ավտոմայրուղիներն են։ Ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 260 հազար կմ է։

Արտաքին տնտեսական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանը աշխատանքի միջազգային աշխարհագրական բաժանման համակարգում ավելի հայտնի է արտահանումով, քան ներմուծումով։ Արտահանում է նավթ ու նավթամթերքներ, մետաղներ, քիմիկատներ, հացահատիկ, անասնապահական մթերքներ։ Ներմուծում է մեքենաներ ու սարքավորումներ։ Գլխավոր գործընկերներն են Ռուսաստանը,Գերմանիան, Չինաստանը:

Ֆոտոալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]