Յանոշ Ցեց
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Յանոշ Ցեց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 8, 1822[1] |
Ծննդավայր | Հաբսբուրգի միապետություն |
Մահացել է | սեպտեմբերի 6, 1904[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Գերեզման | Ռեկոլետա գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թերեզային ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն | գրող և ռազմական գործիչ |
![]() |
Յանոշ Ցեց (Czetz János, Հովհաննես Ցեցյան, հունիսի 8, 1822[1], Հաբսբուրգի միապետություն - սեպտեմբերի 6, 1904[1], Բուենոս Այրես, Արգենտինա), 1848-1849 թվականների հունգարական հեղափոխության հայազգի գործիչ, գեներալ (1849 թ.)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է զինվորական ուսումնարանում, ավարտել զինվորական ակադեմիա (1842 թ.)։ 1848 թվականի աշնանը հեղափոխության առաջնորդ Լայոշ Կոշուտը Ցեցին նշանակել է զորավար Յու․ Բեմի հեղափոխական բանակի գլխավոր շտաբի պետ։ Ցեցը Տրանսիլվանիայում հաղթական կռիվներ է մղել ավստրիական զորաբանակի դեմ․ զորավար, տաղանդով աչքի է ընկել Սիբինի (Սիբիուի) ճակատամարտում (1849 թվականի մարտի 11), Բրաշովի մոտ նահանջի է հարկադրել (1849 թվականի մարտի 19) ավստրիացիներին օգնության եկած ցարական զորքերին, ավստրիացիներին պարտության մատնել Պիշկիի ճակատամարտում։
Ազատագրական պայքարում երկրի բոլոր ժողովուրդների համագործակցության կողմնակից էր։ Հեղափոխության պարտությունից հետո տարագրվել է Գերմանիա, հեռակա դատապարտվել մահապատժի։ Համբուրգում հրատարակել է «Բեմի արշավանքը Տրանսիլվանիայում 1848-1849 թթ․» գիրքը (1850 թ., գերմ․), որը հունգարական հեղափոխության պատմության համար կարևոր և հավաստի տվյալներ է պարունակում։
Ցեցը ընդգրկվել է 1851 թվականին Փարիզում ստեղծված հեղափոխական կոմիտեի կազմում։ Հիսաթափվելով Նապոլեոն III-ի քաղաքականությունից՝ Ցեցը Ֆրանսիայից անցել է Իսպանիա, Պորտուգալիա, ապա՝ Իտալիա, իր կազմակերպած հունգարական լեգեոնով մարտնչել ավստրիացիների դեմ Ջուզեպպե Գարիբալդիի բանակում։ 1861 թվականին Ցեցն ընտանիքով հաստատվել է Բուենոս Այրեսում, 1865 թվականից ծառայել արգենտինական բանակում։ Եղել է Արգենտինայի զինվորական ակադեմիայի հիմնադիրն ու առաջին տնօրենը (1870-1874 թթ.)։ Գրել է «Արգենտինայի հանրապետության ռազմական աշխարհագրություն» ձեռնարկը (1885 թ.)։ Նամակագրական կապեր է հաստատել Խ․ Սոնգոտյանի հետ, աշխատակցել նրա խմբագրած «Արմենիային»։
Բուդապեշտի փողոցներից մեկն այժմ կոչվում է Ցեցի անունով, իսկ Բուենոս Այրեսի զինվորական ակադեմիայի բակում դրված է նրա հուշարձանը։ Ցեցի և Բեմի դիմանկար ներով թողարկվել են լեհական և հունգարական դրոշմանիշեր։ Աճյունն ամփոփված է Բուենոս Այրեսի Ռիկոլետա գերեզմանատանը, Ռոսասների դամբարանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յանոշ Ցեց կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|