Նապոլեոն III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նապոլեոն III
Charles Louis Napoléon Bonaparte
Franz Xaver Winterhalter Napoleon III.jpg
Ծնվել է ապրիլի 20, 1808({{padleft:1808|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:20|2|0}})[1]
Ծննդավայր Փարիզ[2]
Մահացել է հունվարի 9, 1873({{padleft:1873|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:9|2|0}})[1] (64 տարեկանում)
Մահվան վայր Չիզլհըրսթ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոն Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Ամուսին Q157130?
Ծնողներ հայր՝ Լուի Բոնապարտ, մայր՝ Q229875?
Զբաղեցրած պաշտոններ Ֆրանսիայի հանրապետության նախագահ, Q5373953?, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և Ֆրանսիայի կառավարության ղեկավար
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ և Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան
Հարազատներ եղբայր՝ Q73465?, Q707215? և Q965335?
Երեխաներ Q221549?
Ստորագրություն 1855 signature of Napoléon III of France.jpg
Napoleon III of France Վիքիպահեստում

Նապոլեոն III (Napoleon), Շարլ Լուի Նապոլեոն Բոնապարտ (ֆր.՝ Charles Louis Napoléon Bonaparte), ապրիլի 20, 1808[1], Փարիզ[2] - հունվարի 9, 1873[1], Չիզլհըրսթ), Ֆրանսիայի կայսր (1852 - 1870), Նապոլեոն I-ի եղբոր՝ Լուի Բոնապարտի որդին։

1815-ից եղել է տարագրության մեջ։ Նապոլեոն I-ի որդու՝ Ռայխշտադի դքսի, մահից (1832) հետո բոնապարտիստների կողմից ճանաչվել է որպես ֆրանսիական գահի «օրինական» հավակնորդ։ Խռովության միջոցով քանիցս փորձել է զավթել իշխանությունը։ 1840-ին ֆրանսիական կառավարությունը նրան դատապարտել է ցմահ բանտարկության։ 1846-ին փախել է Անգլիա, 1848-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Ֆրանսիա։ Օգտվելով ստեղծված բարենպաստ սոցիալական և քաղաքական պայմաններից՝ 1848-ին Նապոլեոն III-ը կարողացել է ընտրվել հանրապետության պրեզիդենտ։ 1852-ին զինվորականության օգնությամբ կատարել է պետական հեղաշրջում և հռչակվել կայսր՝ Նապոլեոն III անունով։

Նապոլեոն III-ի կառավարությունը պատերազմներ է մղել Ավստրիայի, Հնդկաչինի, Սիրիայի, Մեքսիկայի դեմ, մասնակցել Ղրիմի պատերազմին (1853 - 56)։ Երկրորդ կայսրության արտաքին քաղաքական անհաջողությունները և մասնավորապես ֆրանս-պրուսական պատերազմը (1870 - 1871), արագացրին կայսրության կործանումը։ 1870-ին Սեդանի ճակատամարտում Նապոլեոն III-ը գերի հանձնվեց պրուսացիներին։ Փարիզում 1870-ի սեպտեմբերի 4-ի հեղափոխությունը գահընկեց արեց Նապոլեոն III-ին։ 1871-ի Ֆրանկֆուրտի պայմանագրով Նապոլեոն III-ը ազատվել է գերությունից և մինչև կյանքի վերջը ապրել Անգլիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118586416 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 Наполеон III, Наполеон III // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png