Եվգենյա (Ֆրանսիայի կայսրուհի)
Եվգենյա իսպ.՝ Eugenia de Montijo | |
![]() | |
Մասնագիտություն՝ | իշխող կայսրի կին |
---|---|
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | մայիսի 5, 1826[1][2][3][…] |
Ծննդավայր | Գրանադա, Vega de Granada, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա |
Վախճանի օր | հուլիսի 11, 1920[1][2][3][…] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա |
Գերեզման | Tomb of Eugénie de Montijo |
Թաղված | Tomb of Eugénie de Montijo |
Դինաստիա | Բոնապարտներ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ի ծնե անուն | իսպ.՝ María Eugenia Ignacia Agustina de Palafox Portocarrero y Kirkpatrick |
Հայր | Cipriano Portocarrero? |
Մայր | María Manuela Kirkpatrick? |
Ամուսին | Նապոլեոն III |
Զավակներ | Napoléon, Prince Imperial? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
Honorary Dame Grand Cross of the Order of the British Empire?, Ոսկե վարդ և Թագուհի Մարիա Լուիզայի շքանշան |
Կայսրուհի Եվգենյա, ծնված Էուհենիա Պալաֆոքս (իսպ.՝ María Eugenia Ignacia Agustina Palafox de Guzmán Portocarrero y Kirkpatrick, condesa de Teba[4]; ֆր.՝ Eugénie de Montijo (Էժենի (Էուհենիա) դը Մոնտիխո), մայիսի 5, 1826[1][2][3][…], Գրանադա, Vega de Granada, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա - հուլիսի 11, 1920[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), Ֆրանսիայի վերջին կայսրուհին, Նապոլեոն III-ի կինը: Հայտնի էր իր գեղեցկությամբ, Եվրոպայում բոլորի համար նորաձևության խորհրդանիշն էր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1826 թվականին՝ Գրանադայում, իսպանական, ֆրանսիական և շոտլանդական ծագում ունեցող ազնվական ընտանիքում: Մայրը Մարիա Մանուելա Կիրկպատրիկն է (ըստ Ալեքսանդրա Սմիրնովայի, նա «թեթև պահվածքի տեր անգլիացի էր»), հայրը՝ Սիպրիանո Պալաֆոքսը՝ Իսպանիայի գրանդ, Մոնտիխոյի գրաֆ[5], ֆրանս-իսպանական պատերազմի ժամանակ կռվել է Նապոլեոն I-ի զորքերի հետ: Քանի որ նրա ծնողների հետ շատ մոտ էր Պրոսպեր Մերիմեն, փարիզյան համայնքում շշուկներ էին տարածվել, որ Եվգենյան նրա դուստրն է:
1829 թվականին հեռու բարեկամուհի Սինյիգայի մահից հետո, Սիպրիանոն ժառանգել է Պենյարանդաների գերցոգի տիտղոսը: Եվգենիայի ավագ քույրը սկսեց համարվել Իսպանիայի նախանձելի հարսնացուներից մեկը, նա դարձավ Ալբայի 15-րդ գերցոգի կինը, ով հորական կողմից Յակով II Ստուարտ արքայից էր սերում:
Եվգենյա Պալավաֆոքսը կրթություն է ստացել ֆրանսիական էլիտար պանսիոնում: Ֆրանսիայում նա նախընտրում էր, որ իրեն անվանեին Եվգենյա դը Մոնտիխո, չնայած իրավաբանորեն Մոնտիխոյի գրաֆինյան նրա ավագ քույն էր, իսկ Եվգենյան կրում էր Տեբայի 16-րդ գրաֆինյայի տիտղոսը:
Երկրորդ կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1852 թվականին նախագահ Լուի Նապոլեոն Բոնապարտը նրա ընտանիքին ուղարկեց պարահանդեսի հրավեր՝ Ելիսեյան պալատում, այնտեղ նրանք ծանոթացան և շատ շուտով (1853 թվականի հունվարի 30) ամուսնացան: Նա վարում էր ակտիվ հասարակական ժամ, ընկերություն էր անում արքայադուստր Մետերնիխի հետ՝ նորաձևության տան ղեկավարի հետ: Դիմանկաների համար բնորդուհի էր Վինտերհալտերի համար, այդ թվում Մարի Անտուանետի հագուստով, ով նրա համար օրինակման օբյեկտ էր:
1859, 1865 և 1870 թվաններին՝ իր ամուսնու բացակայության ժամանակ, նա կատարում էր ռեգենտի բոլոր պարտականությունները: Անխոհեմ կաթոլիկ կինը հավատարիմ էր մնում ուլտրամոնտանիզմական համոզմունքներին, չէր ընդունում ռիսորզիմենտոն և պապակն իշխանության թուլությունը: Ենթադրում են, որ նա է ամուսնու մոտ առաջացրել մեքսիկական արշավանքներին խառնվելու որոշումը: Բայց Եվգենյայի ու նրա ամուսնու անձնական կյանքը հաջող չէր դասավորվել:
1870 թվականին պաշտպանում էր Պրուսիայի կայուն ընդդիմությունը՝ իսպանական թագավորի գահի հարցում, ինչը բերեց ֆրանս-պրուսական պատերազմի: 1870 թվականի հուլիսի 23-ին նրա ամուսնու բանակ գնալուց հետո նա նշանակվեց Ֆրանսիայի ռեգենտ: Սեպտեմբերի 4-ին Սեդանի պատերազմում պարտությունից հետո և Նապոլեոն III-ին պրուսական զորքերին հանձնումից հետո, տեղափոխվեց Անգլիա:
Ուշ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1873 թվականին այրիացավ, որդու՝ Լուի Նապոլեոնի մահից հետո (1879 թվականին անգլիացիների հետ պատերազմում զոհվեց), կանգնեց բոնապարտական զորքերի գլխին: Վերջին տարիները անցկացրել էր Լազուրյան ափում կառուցված վիլլայում՝ միայնության մեջ:
Եվգենյան ապրել է մինչև խոր ծերություն և մահացել 94 տարեկանում՝ Մադրիդում, որտեղ եկել էր տեսնելու Ալբայի ընտանիքի բարեկամներին: Մարմինը թաղված է Սուրբ Միքայելի գերեզմանոցի գավիթում՝ Ֆարնբորոյում (Մեծ Բրիտանիա), որտեղ էլ և հանգչում են ամուսնու ու որդու աճյունները:
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիվոստոկի սահմաններում գտնվում է Եվգենյա կայսրուհու փոքր արխիպելագը, որը բացվել էր ֆրանսիացի նավաստիների կողմից՝ 1850-ականներին:
Կայսրուհու հանգստի սիրելի վայրերից էր Բիարիցը, որտեղ Նապոլոեոն III-ի հրամանով 1854 թվականին կառուցվեց Եվգենյայի վիլլան, որը հետագայում ստացավ Հոթել դյու Պալե անունը: Առաջին շենքը 1903 թվականի հունվարի 1-ին այրվեց, և ապա վերականգնվեց բնօրինակին փորձելով կրկնօրինակելով, բայց ավելի լայն չափսեր ուներ:
1861 թվականին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Էժենի լե Բենում ստեղծվեց բուժական հանգստավայր, որն անվանվել էր ի պատիվ կայսրուհու: Եվգենյան մասնակցել էր դրա տոնական բացմանը:
Կայսրուհու անունով կոչել են աստերոիդ՝ (45) Էուգենիա, որը հայտնաբերվել էր 1857 թվականին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
- ↑ Լրիվ անունը՝ Էուհենիա Մարիա Իգնասիա Պալաֆոքս դը Գուսման Պորտոկարեո և Կիրկպատրիկկ դը Պլատանասա դը Մոնտիխո դը Տեբա:
- ↑ Պալաֆոքսների ցեղից է, ժառանգել է հին Պորտոկարեո ընտանիքի պաշտոններն ու ունեցվածքը: Ցեղի հայտնիությունը հաստատում է այն, որ Սիպրիանոյի հարազատ քույրը 16-րդ գերցոգ Մեդինա Սիդոնիայի կինն էր, իսկ տատը՝ Մարիա Աննա դը Կրուան, գերցոգ դ'Ավրեի դուստրն էր, ով արմատներով Կրուա ընտանիքից էր: