Մեքսիկական արշավանք 1861-1867

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեքսիկական արշավանք 1861-1867, Իսպանիայի (1861-1862), Մեծ Բրիտանիայի (1862) և Ֆրանսիայի (1862-1867) ինտերվենցիան Մեքսիկայի դեմ, Բ. Խուարեսի առաջադիմական կառավարությունը տապալելու, Մեքսիկան եվրոպական տերությունների գաղութ դարձնելու նպատակով։ Առիթը՝ 1861 թվականի հուլիսի 17-ին արտաքին պարտքերի վճարումը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ մեքսիկական կոնգրեսի ընդունած օրենքն էր։ 1861 թվականի վերջին իսպանական զորքերը օկուպացրին Մեքսիկայի կարևոր նավահանգիստ Վերակրուսը, իսկ 1862 թվականի հունվարին այդտեղ ափ ելան անգլիական և ֆրանսիական զորքերը։ 1863 թվականի հունիսին ֆրանսիական զորքերը գրավեցին Մեխիկոն և կայսր հռչակեցին Մաքսիմիլիան 1-ին Հաբսբուրգին։ Երկրում ծավալված պարտիզանական շարժումը, մեքսիկական բանակի կանոնավոր զորամասերի հակահարձակումը, ինչպես նաև Ֆրանսիայում առաջացած դժգոհությունը մեքսիկական արկածախնդրության նկատմամբ, անհաջողության մատնեցին մեքսիկական արշավանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 514 CC-BY-SA-icon-80x15.png