Ռեգենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռեգենտություն (լատ.՝ regens-ից[1], «իշխող»), վաղ մանկական տարիքի, հիվանդության, միապետի բացակայության պայմաններում պետության ղեկավարի լիազորությունների ժամանակավոր իրականացումը կոլեգիալ (ռեգենտական խորհուրդ) կամ միանձնյա (ռեգենտ) կերպով[2]:

Ռեգենտությունը Ռուսաստանի պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սվյատոսլավ I–ի բացակայության ժամանակ ռեգենտուհի է եղել իշխանուհի Օլգան։
  • Դմիտրի Դոնսկոյի մանկահասակության տարիներին ռեգենտ է եղել միտրոպոլիտ Ալեքսին (Բյակոնտ)
  • Վասիլի II Վասիլևիչի մանկահասակության տարիներին ռեգենտուհին եղել է նրա մայրը՝ Սոֆիա Վիտովտովնան։ .
  • Իվան IV Վասիլևիչի (ապագա Իվան Ահեղ) մանկահասակության տարիներին ռեգենտուհին եղել է նրա մայրը՝ Ելենա Գլինսկայան, ով իր ֆավորիտ իշխան Ի. Օվչինա- Տելեպնյով Օբոլենսկու հետ միասին իշխել է մինչև իր մահը (1538 թվական)։
  • Արքայազն Ֆյոդորի օրոք Իվան IV-ի կողմից ստեղծված ռեգենտական խորհրդի ղեկավարը եղել է Բորիս Գոդունովը։
  • «Յոթի հանձնաժողովը» (Սեմիբոյարշչինա) եղել է ռուսական ցար արքայազն Վլադիսլավ IV-ի կողմից հատուկ ընտրված կոլեգիալ ռեգենտ. Արքայազնը փաստացի չէր եղել Մոսկվայում և չէր թագադրվել։
  • Պյոտր I-ի և Իվան V-ի մանկահասակության տարիներին ռեգենտուհի է եղել Սոֆյա Ալեքսեևնան։
  • 12-ամյա Պյոտր II-ի օրոք փաստացի ռեգենտ եղել է Մենշիկովը՝ մինչ իր աքսորը։ Պաշտոնապես օգնել է կայսրին ղեկավարել Գերագույն գաղտնի խորհուրդը այն դեպքում, երբ նա անչափահաս կամ անգործունակ չէր։
  • Աննա Յոհանովնան Բիրոնին նշանակել է ռեգենտ Իվան VI-ի օրոք, իսկ հետո Բիրոնի ձերբակալությունից հետո ռեգենտուհի է դառնում Իվանի մայրը՝ Աննա Լեոպոլդովնան։

Ռեգենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա / Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հենրի VI-ի մանկահասակության ժամանակաշրջանում (1422—1430 թվականներ) Անգլիայի լորդ-պրոտեկտոր է եղել նրա հորեղբայրը՝ Գլոստերի հերցոգ Համֆրի Լանկաստերացին, իսկ Ֆրանսիայի ռեգենտը (Հարյուրամյա պատերազմի ժամանակ)՝ մյուս հորեղբայրը՝ Ջոն Լանկաստերացին, Բեդֆորդի հերցոգը։
  • Էդուարդ IV-ի մահից հետո նրա մանկահասակ որդի Էդուարդ V-ի օրոք (1483) Անգլիայի լորդ-պրոտեկտորը եղել է նրա հորեղբայր Ռիչարդը, Գոլստերի հերցոգը, ով շուտով փոխարինեց զարմիկին՝ թագադրվելով որպես Ռիչարդ III:
  • Անչափահաս արքա Էդուարդ VI-ի գահակալման օրոք (1537—1553, արքա՝ 1547 թվականից) լորդ-պրոտեկտորը սկզբում եղել է Սոմերսեթի I-ին հերցոգ, Էդուարդ Սեյմուրը, արքայի մորեղբայրը։ 1549 թվականին նրա տապալումից հետո լորդ-պրոտեկտոր պաշտոնապես չի նշանակվել։ Փաստացի ռեգենտը եղել է Ջոն Դադլին՝ Ուորիկի կոմսը (1551 թվականից՝ Նորտումբերլենդի հերցոգ)։
  • 1811—1820 թվականներին (ռեգենտության դարաշրջան)՝ Գեորգ III արքայի խելազրկության պատճառով ռեգենտ է եղել նրա որդին, ապագա Գեորգ IV-ը։

Հունգարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միկլոշ Հորթի՝ 1920—1944 թվականներին ռեգենտ Հունգարիայում, որը համարվում էր միապետություն առանց միապետի։

Ֆինլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սվինհուֆվուդ, Պեր Էվինդ, Կարլ Գուստավ Էմիլ Մաներհայմ՝ 1918—1919 թվականներին։

Հարավսլավիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պավել Կարագեորգիևիչ՝ Պյոտր II-ի անչափահասության ժամանակաշրջանում՝ 1934 թվականի հոկտեմբերից մինչև 1941 թվականի մարտը

Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քարիմ խան՝ Շահ Իսմայիլ III-ի ռեգենտը, ղեկավարել է վերջինիս անունից՝ 1747 թվականից մինչև 1779 թվականը և Իրանի պատմության մեջ հայտնի է որպես մեկը ամենաիմաստուն ղեկավարներից։

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցի սի կայսրուհին
  • Չժոու գուն՝ ռեգենտ, ով փրկել է Չժոու արքայատոհմը՝ ճնշելով Շան արքայատոհմի վերականգնման փորձը։
  • Լյույ Բուվեյ —ռեգենտ, իսկ ապա՝ Ցին Շի Հուանդի առաջին մինիստր։ Կասկածվել է նրանում, որ հենց ինքն է կասր Ցին Շի Հուանդիիի հայրը (Լյույ Բուվեյը ապագա Ցին Շի Հուանդիին հարճ է նվիրել, ով նրա համար ժառանգ է ծնել, և չար լեզուները հետագայում, շատ տարիներ անց պնդում էին, որ հարճը արդեն իսկ հղի է եղել նրանից)։
  • Այրի կայսրուհի Լյույ-հոու՝ գահ բարձրանալուց առաջ այրի կայսրուհի Ցի Սին (երկու հազար տարի անց) համարվել է բռնատիրության խորհրդանիշ։ Ի տարբերություն Ցի Սիի, ում կառավարումը ավարտվել է Չինական կայսրության կործանմամբ, Լյույ-հոուի օրոք, չնայած նրա դաժանությանը, նրա ղեկավարման տարիները բարենպաստ էին՝ երկրում զարգանում էր հողագործությունը, իսկ բնակչությունը բարեկեցիկ էր ապրում։
  • Կան Սի — Կայսր, ով իշխանության է եկել իր ռեգենտի տապալմամբ
    • Օբոյ (en:Oboi) ռեգենտության խորհրդի ղեկավար (en:Four Regents of the Kangxi Emperor) մանկահասակ Կանսիի օրոք։
    • Սանգգոտու (en:Songgotu) Կանսիի հորեղբայրը, ով իշխանության է եկել ռեգենտության խորհրդի տապալմամբ, փաստացի 9 տարի՝ մինչև վտարվելը, ղեկավարել է Կանսիի անունից, պաշտոնապես համարվել է առաջին մինիստր, պատանի Կանսիի օրոք գործնականում կատարել է ռեգենտի գործառույթներ։
  • Այրի կայսրուհի Ցի Սի՝ չինական պատմության մեջ ամենահայտնի ռեգենտը, ով ղեկավարել է մեծ թվով երիտասարդ կայսրերի գահակալությունների տարիներին (և կասկածվել է նրանց դավադրական սպանությունների մեջ)։ Պու Ի կայսրը միակն էր, ով դիմացավ Ցի Սիին՝ միաժամանակ դառնալով չինական կայսրության վերջին կայսրը։

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արքայազն-ռեգենտ Սյոտոկու՝ կարևոր դեր է խաղացել Ճապոնիայում բուդդայականության տարածման գործում, ինչպես նաև երկիրը Յամատոյից վերանվանել է Ճապոնիա և անցկացրել է մի շարք կարևոր բարեփոխումներ ՝այդ թվում ճապոնական առաջին սահմանադրության ստեղծումը։
  • Ֆուդձիվարայի տուն՝ մանկահասակ կայսրերի անունից դարերով ղեկավարող տոհմ (մինչ սամուրայների՝ իշխանության գալը)։
  • Հոդձյո տուն՝ մանկահասակ սյոգունների, մանկահասակ կամ մարիոնետ կայսրերի անունից դարերով ղեկավարող տոհմ (մարիոնետը իշխում է մարիոնետի միջոցով)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Harper, Douglas. "regency". Online Etymology Dictionary. Retrieved 2014-08-18. "early 15c., "government by regents, " from Medieval Latin regentia, from Latin regens (see regent). Notable instances were: France 1715-1723 (under Philip, Duke of Orleans), Britain 1811-1820 (under George, Prince of Wales, Prince Regent)..."
  2. Harper, Douglas. "regent". Online Etymology Dictionary. Retrieved 2014-08-18. ""one who rules during the minority or absence of a sovereign, " c.1400, from the adjective (now archaic, attested in English late 14c.), from Old French regent and directly from Medieval Latin regentem (nominative regens), from Latin regens "ruler, governor, " noun use of present participle of regere "to rule, direct"..."