Մարիա Քրիստինա Ավստրիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Քրիստինա
Maria Cristina
Queen Maria Christina of Spain Franzen.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of Spain (1785–1873, 1875–1931).svg Իսպանիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հուլիսի 21, 1858(1858-07-21)[1][2][3][4]
Ծննդավայր Ժիդլոհովիցե, Բրնո-վենկովի շրջան, Հարավային Մորավիայի շրջան, Չեխիա
Վախճանի օր փետրվարի 6, 1929(1929-02-06)[1][2][3][4] (70 տարեկանում)
Վախճանի վայր Մադրիդ, Իսպանիա[5]
Թաղված էլ-Էսկորիալ արքունի եկեղեցի
Դինաստիա Habsburg-Lorraine
Ի ծնե անուն գերմ.՝ Maria Christina Désirée Henriette Felicitas Rainiera von Habsburg-Lothringen
Հայր Կարլ Ֆերդինանդ Ավստրիացի
Մայր Ելիզավետա Ֆրանցիսկա Մարիա Ավստրիացի
Ամուսին Ալֆոնսո XII
Զավակներ Մերսեդես, Մարիա Թերեզա և Ալֆոնսո XIII
 
Պարգևներ

Ոսկե վարդ, Order of Queen Maria Luisa, Royal Order of Victoria and Albert և Order of Saint Catherine

Մարիա Քրիստինա Ավստրիացի (գերմ.՝ Maria Christina Désirée Henriette Felicitas Rainiera von Habsburg-Lothringen), հուլիսի 21, 1858(1858-07-21)[1][2][3][4], Ժիդլոհովիցե, Բրնո-վենկովի շրջան, Հարավային Մորավիայի շրջան, Չեխիա - փետրվարի 6, 1929(1929-02-06)[1][2][3][4], Մադրիդ, Իսպանիա[5]Իսպանիայի թագուհի-կոնսորտ, Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XII-ի երկրորդ կինը, նրա մահից հետո՝ Իսպանիայի ռեգենտը մինչև որդու՝ Ալֆոնսո XIII–ի ծնունդը, ապա նաև՝ նրա անչափահասության տարիներին (սկսած 1885 թ.-ից մինչև 1902 թվականը)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մորավիայում, Բրնոյի մոտ՝ Գրոսս-Զեելովիցի ամրոցում, էրցհերցոգ Կարլ Ֆերդինանդի և էրցհերցոգուհի Ելիզավետայի ընտանիքում։ Հայրական ճյուղով Կարլ Լյուդվիգ Ավստիացու՝ Տեշինյան դքսի և Հենրիետտա Նասաու` Վեյլբուրգսկու թոռնուհին է։ Ընտանիքում նրան անվանում էին Քրիստա։

1879 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդի Ատոչի բազիլիկում կայանում է Մարիա Քրիստինայի ամուսնությունը Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XII-ի հետ։ Այդ ամուսնությունից ծնվել են երեք երեխաներ։

Այրի թագուհի և ռեգենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Քրիստինան որդու հետ
Մարիա Քրիստինայի թագավորության զինանշանը

Երբ թագավորը 1885 թվականի նոյեմբերի 25-ին մահացավ թոքախտից, թագուհին հղի էր իր երրորդ երեխայով։ Քանի որ թագի ժառանգումը պայմանավորված էր այդ երեխայի սեռից (եթե լույս աշխարհ գար երրորդ աղջիկը, գահ կբարձանար ավագը), գահը հռչակվեց թափուր մինչ երեխայի ծնունդը, իսկ թագուհին հայտարավեց ռեգենտուհի։ 1886 թվականի մայիսի 17-ին ծնվեց որդի՝ Ալֆոնսո XIII-ը։ Մինչ 1902 թվականին նրա 16 տարին լրանալը, Մարիա Քրիստինան շարունակեց իր ռեգենտական պարտականությունները կատարելը։

1929 թվականին նա մահացավ Մադրիդի Թագավորական պալատում, թաղվել է Էսկորիալում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Campos y Fernández de Sevilla, Francisco-Javier. María Cristina de Habsburgo y la Regencia, 1885—1902. San Lorenzo de El Escorial։ Estudios Superiores del Escorial, Real Colegio Universitario «María Cristina», 1994.
  • Cancio R. Capote, Rita Maria. The Function of Maria Christina of Austria’s Regency, 1885—1902, in Preserving the Spanish Monarchy. México։ Ediciones Botas, 1957.
  • Figueroa y Torres, Alvaro de, Conde de Romanones. Doña María Cristina de Habsburgo Lorena, la discreta regente de España. Madrid։ Espasa-Calpe, 1934.
  • Martín Alonso, Aurelio. Diez y seis años de regencia, María Cristina de Hapsburgo-Lorena, 1885—1902. Barcelona։ L. Tasso, 1914.
  • Thoma, Helga. Habsburgs letzte Herrscherin։ Maria Christine, Erzherzogin von Österreich, Königin-Regentin von Spanien. Wien-Klosterneuburg։ Edition Va Bene, 2003.
  • Wormeley Latimer Elizabeth (1907)։ Spain in the Nineteenth Century։ Chicago: A.C. McClurg & Co 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]