Jump to content

Ոսկե վարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիուզեպպե և Պիետրո Պաոլո Սպագնայի հեղինակած ոսկե վարդը։ Հռոմ, մոտավորապես 1818/19 թվական։ Պահպանվում է Վիեննայի Հոֆբուրգ կայսերական պալատում։

Ոսկե վարդ, Կաթոլիկ եկեղեցու Հռոմի պապերի կողմից ամենամյա օրհնվող ոսկյա զարդարանք։ Երբեմն համարվում է ակնածանքի կամ սիրո խորհրդանիշ։ Ստացողների թվում են եղել եկեղեցիներ ու սրբավայրեր, թագավորներ, ռազմական գործիչներ ու կառավարություններ։

Նշանակություն և սիմվոլիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինուչիո դա Սիենայի ոսկե վարդը (1330), որը Հռոմի պապ Ջոն XXII-ը նվիրել է Նեուչաթելի կոմս Ռուդոլֆ III Նիդաուացուն

Վարդն օրհնում են Մեծ Պասի չորրորդ կիրակի օրը (նաև հայտնի որպես Վարդի կիրակի), երբ վարդագույն հանդերձներն ու վարագույրները փոխարինում են եկեղեցական մանուշակագույնին՝ պահքի հանդիսավորության մեջ հույս ու հրճվանք խորհրդանշելով։ Ամբողջ պահքի ընթացքում կաթոլիկներն աղոթում են, պաս պահում, ինքնախարազանվում ու խորհրդածում մեղքի ու դրա բացասական հետևանքների շուրջ, բայց Վարդի կիրակին հնարավորություն է տալիս հետ նայել Քրիստոսի մահվանն ու անհամբերությամբ սպասել նրա բաղձալի հարությանը։ Գեղեցիկ ոսկե վարդը խորհրդանշում է փառավոր վեհությամբ հարություն առած Քրիստոսին (Աստվածաշնչում Մեսիային անվանում են «դաշտի ծաղիկ ու հովիտների շուշան»)[1]։ Ըստ Հռոմի պապ Լեո XIII-ի՝ վարդի բույրը «խորհրդանշում է Քրիստոսի բույրը, որը նրա հավատարիմ հետևորդները պետք է լայնորեն սփռեն», իսկ փշերն ու ծաղկաթերթերի վարդագույնը վերագրվում են նրա արյունալի տառապանքին։

Հռոմի պապերից շատերն են իրենց քարոզներում ու նամակներում բացատրել վարդի առեղծվածային նշանակությունը։ Իննոկենտիոս III-ն ասում էր․ «Վարդի կիրակին ներկայացնում է սերը ատելությունից հետո, ուրախությունը վշտից հետո, լիությունը քաղցից հետո, ուրեմն և վարդն իր գույնով, բույրով ու ճաշակով բնութագրում է սեր, ուրախություն ու հագեցվածություն համապատասխանաբար»։

Ժամանակակից վարդի պատմություն ու զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկ

Նախքան Սիքստոս IV պապի (1471–84) գահկալությունը, ոսկե վարդը բաղկացած էր մաքուր ոսկուց պատրաստված մեկ ծաղիկից, որը թեթև կարմիր էին գունավորում։ Հետագայում վարդը զարդարելու համար ծաղկաթերթերին ու վարդի մեջ ավելացվել են սուտակներ ու այլ թանկարժեք քարեր։

Հռոմի պապ Սիքստոս IV-ը մեկ վարդը փոխարինել է տաս և ավելի վարդերի փնջով, որոնցից ամենամեծի շուրջը խմբված էին համեմատաբար ավելի փոքրերը։ Կենտրոնական վարդի մեջտեղում շաղափված կափարիչով մի փոքրիկ գավաթ է, որի մեջ վարդն օրհնելիս պապը մուշկ ու անուշաբույր բալզամ է լցնում։ Ամբողջը պատրաստված է մաքուր ոսկուց, սակայն չափը, կշիռն ու զարդարանքները կարող են տարբեր լինել։ Սկզբնապես վարդն ունեցել է երեք դյույմ բարձրություն ու տեղավորվում էր պապի ձախ ձեռքում, մինչ նա աջով օրհնում էր հավաքված բազմությանը։ Հետագայում ավելացվել են ծաղկամանն ու տակդիրը։

Ծաղկաման և տակդիր

Ծաղկամանն ու դրա տակ գտնվող տակդիրը բազմազանվում են ըստ պատրաստման նյութի, կշռի ու ձևի։ Սկզբում դրանք պատրաստվում էին ոսկուց, հետագայում փոխարինվել են ոսկեզօծած արծաթով։ Տակդիրը կարող է լինել եռանկյունաձև, քառանկյունաձև կամ ութանկյունաձև ու դրվագվածված տարբեր զարդարանքներով, ինչպես նաև տվյալ վարդը պատվիրած Հռոմի պապի զինանշանով։

Զարդարանքի արժեք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վատիկանի գրադարանի ոսկե վարդը

Վարդի արժեքը կախված էր պապի առատաձեռնությունից ու տվյալ ժամանակի տնտեսական հանգամանքներից։ Բալդասսարին նշում էր, թե 1650 թվականին շնորհված վարդն արժեր 500 էքյու (ոսկեդրամ), որը հավասար էր մոտավորապես 1․7 կգ ոսկու։ Հռոմի պապ Ալեքսանդր VII-ի շնորհած վարդերն համապատասխանաբար արժեին 800 և 1200 էքյու։ Ֆրանսիայի թագուհի Մարիա Թերեզա Ավստրիացուն Կլեմենտ IX պապի կողմից ուղարկված վարդն արժեր 1600 էքյու, որը հավասար էր ութ ֆունտ ոսկու։ Պատրաստվել են վարդեր 1450 էքյու արժողությամբ[2], իսկ 19-րդ դարում նաև 2000 էքյու և ավելի արժեքով[3]։

Վարդեր նվիրելու ավանդույթը փոխարինել է կաթոլիկ ղեկավարներին ոսկե բանալիներ ուղարկելու ավանդույթին։ Վարդերի ու բանալիների միջև որոշակի նմանություններ կան․ երկուսն էլ պատրաստված էին մաքուր ոսկուց ու օրհնված պապի կողմից, նաև հանդիսանում էին սուրբ մասունքներ։

Վարդերի ավանդույթի հիմնադրման ստույգ ժամկետը հայտնի չէ։ Ոմանք պնդում են, թե այն եղել է Կառլոս Մեծից (742-814) առաջ, մյուսների կարծիքով այն սկզբնավորվել է 12-րդ դարավերջին։

Ավանդույթը, որը սկզբնավորվել էր, երբ պապերը Ավինյոն էին տեղափոխվել, շարունակվել է նրանց Հռոմ վերադառնալուց հետո նաև։ Պապական արքունիքի ամենաարժանավոր արքայազնը հանդիսավոր արարողությամբ պապից ստանում էր վարդը, իսկ տասնյոթերորդ դարասկզբից վարդով պարգևատրվում էին միայն թագուհիներն ու արքայադուստրերը։ Կայսրերը, միապետները, թագավորներն ու արքայազնները պարգևատրվում էին օրհնված սրով ու գլխարկով, որը տղամարդկանց համար ավելի հարմար նվեր էր։ Սակայն եթե կաթոլիկ կայսրը, միապետը կամ որևէ հզոր արքայազն Հռոմում ներկա էր լինում Վարդի կիրակի օրը, նրան ոսկե վարդ էին նվիրում։

Վարդի օրհնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի կողմից Վաշինգտոնի Մարիամ Աստվածածնի բազիլիկին նվիրված վարդը։

Սկզբում վարդերը չէին օրհնվում, դրանք սկսել են օրհնել արարողությունն ավելի հանդիսավոր դարձնելու ու ստացողի մոտ ակնածանք առաջացնելու համար։ Ըստ կարդինալ Պետրայի՝ վարդն առաջին անգամ օրհնել է Իննոկենտիոս IV պապը (1245–54)։ Ուրիշները պնդում են, որ Իննոկենտիոս III-ը (1198–1216), Ալեքսանդր III-ը (1159–81) կամ Լեո IX-ն (1049–55) է եղել առաջինը։ Ջիուզեպպե Կատալանուսը պնդում էր, որ թեև առաջին վարդերը օծվում էին մուշկով ու բալզամով, աղոթքներով, խնկով ու սուրբ ջրով դրանց օրհնությունն սկսվել է ավելի ուշ՝ Ջուլիուս II պապի գահակալության օրոք (1503–13)։ Մեր օրերում պապը վարդն օրհնում է ամեն տարի, բայց միշտ չէ, որ այն նոր է լինում կամ տարբեր․ հին վարդն օրհնվում է այնքան ժամանակ, մինչև որ նվիրվում է որևէ մեկին։

Նախքան պապական իշխանությունն Ավինյոն տեղափոխելը վարդն օրհնում էին այն պալատի ավանդատանը, որտեղ գտնվում էր պապը։ Օրհնությանը հետևում էր հանդիսավոր պատարագ, որը մատուցվում էր կա՛մ անձամբ պապի, կա՛մ առաջին կարդինալ-քահանայի կողմից։ Առաջին դեպքում վարդը դրվում էր ոսկով ասեղնագործված վարդագույն մետաքսե քողի վրա, երկրորդ դեպքում պապը վարդը պահում էր իր ձեռքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնկի էր իջնում ու երգում "Laudemus in Domino"։ Վարդը ձեռքում պապը հանդիսավորությամբ վերադառնում էր Լաթեարն պալատ, իսկ Հռոմի քաղաքագլուխը նրա ձիու սանձից բռնած ուղեկցում էր նրան ու օգնում իջնել ձիուց։ Տեղ հասնելով՝ պապը վարդը տալիս էր քաղաքագլխին, որպես նրա ցուցաբերած հարգանքի փոխհատուցում։ Ավինյոնում բնակվելու տարիներին (1305–1375) պապերն իրենց սուրբ գործառույթներից շատերն իրականացնում էին իրենց պալատի մասնավոր մատուռում, սակայն Հռոմ վերադառնալուն պես վերակագնել են այս ավանդույթը։

Այժմ վարդի օրհնությունը կատարվում է ավանդատանը, իսկ պատարագը մատուցվում է պապական մատուռում։ Վարդը դրվում է վառվող մոմերով սեղանի վրա, և սպիտակ հագնված պապը՝ վարդագույն փարաջայով ու գլխին թանկարժեք խույր, սկսում է արարողությունն ընդունված խոսքերով ու աղոթքով։ Աղոթքն ավարտելուց հետո նա խունկը տեղադրում է բուրվառի մեջ, խնկարկում բալզամն ու մուշկը, հետո դրանք լցնում գլխավոր վարդի մեջ բացված փոքրիկ բաժակի մեջ։ Այնուհետև նա խնկարկում է վարդն ու այն ցողում սուրբ ջրով, որից հետո ամենակրտսեր հոգևորականը վարդը տեղափոխում է մատուռ, ու դնում խաչի տակ՝ ասեղնագործ մետաքսե քողի վրա, որտեղ այն մնում է մինչև պատարագի ավարտը։ Պատարագից հետո եկեղեցական թափորն ուղեկցում է վարդը մինչև ավանդատանը դրա համար հատկացված վայրը, որտեղ այն մնում է մինչև որևէ մեկին պարգևատրելը։

Շերպենհուվելի սուրբ տիրամոր բազիլիկի ոսկե վարդը

Ոսկե վարդով պարգևատրվել են և՛ տղամարդիկ, և՛ կանայք, և՛ նույնիսկ մեկ ամուսնական զույգ ու եկեղեցիներ։

Մինչև տասնվեցերորդ դարը ոսկե վարդի արժանանում էին տղամարդ միապետները։ Սակայն տասնվեցերորդ դարից ի վեր ավելի տարածված է դարձել դրանով կին միապետներին կամ միապետների կանանց պարգևատրելը։ Վերջին տղամարդը, ով արժանացել է ոսկե վարդի, Վենետիկի դուքս Ֆրանչեսկո Լորեդանն էր 1759 թվականին։ Ոսկե վարդի արժանացած վերջին կինն ու միապետը Լյուքսեմբուրգի մեծ դքսուհի Շառլոտան էր 1956 թվականին։ .

Ոսկե վարդի արժանացած գլխավոր եկեղեցիներն են՝ Սուրբ Պետրոսի տաճարը (հինգ վարդ), Լաթերանի բազիլիկ եկեղեցին (չորս վարդ)[4] և Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը (երկու վարդ)[5]։

  • Քսաներորդ դարում Հռոմի պապեր Պիոս X-ը, Բենեդիկտոս XV-ը, Ջոն XXIII-ը և Հովհաննես Պողոս I-ը ոսկե վարդեր չեն նվիրել։
  • Հռոմի պապ Պիոս XI-ը վերականգնել է ավանդույթը, որը շարունակել է Պիոս XII-ը։
  • Հռոմի պապ Պողոս VI-ը (1963–1978) հինգ պարգևատրում է արել։
  • Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը (1978–2005) ինը պարգևատրում է արել։
  • Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը (2005–2013) տասնութ պարգևատրում է արել։
  • Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր գահակալության ընթացքում ոսկե վարդի հինգ պարգևատրում է արել (2013 թվականի նոյեմբերին, 2016 թվականի հուլիսին, 2017 թվականի մայիսին ու հոկտեմբերին, 2019 թվականի հունիսին)։

Հռոմի պապ Պողոս VI-ից սկսած բոլոր ոսկե վարդերը նվիրվել են եկեղեցիների, Բենեդիկտոս XVI-ի պարգևատրումները եղել են կույս Մարիամի սրբավայրերին։

Տարի Ստացող Հռոմի Պապ Ստացողի տեսակ Աշխարհագրական տարածք Նշումներ
1096Անժուի կոմս Ֆուլք IVՈւրբանոս IIտղամարդՖրանսիա[6]
1148Լեոնի ու Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո VIIՅուջին IIIտղամարդԻսպանիա
1163Ֆրանսիայի թագավոր Լուի VII ԵրիտասարդԱլեքսանդր IIIտղամարդՖրանսիա
1182Շոտլանդիայի թագավոր Ուիլյամ I ԱռյուծԼուցիուս IIIտղամարդՇոտլանդիա
1227Ռայմոնդո ՕրսինիԳրեգորի IXտղամարդԻտալիա[7]
1244Լիոնի սուրբ Ջուսթի եկեղեցիԻննոկենտիոս IVեկեղեցիՖրանսիա[7]
1304Պերուջայի Սան Դոմենիկո եկեղեցիԲենեդիկտ XIեկեղեցիԻտալիա[7]
1348Նեապոլի թագավոր Լուի IԿլեմենտ VIտղամարդԻտալիա
1348Հունգարիայի թագավոր Լուի IԿլեմենտ VIտղամարդՀունգարիա[7]
1350Նեապոլի գլխավոր գործակալ Նիկոլո ԱսցիայոլիԻննոկենտիոս VIտղամարդԻտալիա[7]
1362-70Դանիայի թագավոր Վալդեմար IVՈւրբանոս VտղամարդԴանիա[7]
1368Նեապոլի թագուհի Ջոաննա IՈւրբանոս VկինԻտալիա[7]
1369Սուրբ Պետրոսի տաճարՈւրբանոս VեկեղեցիԻտալիա[7]
1389Ռայմոնդո Դել Բալզո ՕրսինիՈւրբանոս VտղամարդԻտալիա[7]
1391Ֆեռերայի մարքիզ Ալբերտո դ՛ԷստեԲոնիֆեյս IXտղամարդԻտալիա[7]
1393Աստորե I Մանֆրեդի դա ԲագնակավալլոԲոնիֆեյս IXտղամարդԻտալիա[7]
1398Ֆոլինյոյի լորդ Ուգոլինո III ՏրինչիԲոնիֆեյս IXտղամարդԻտալիա[7]
1410Ֆեռերայի մարքիզ Նիկոլո III դ՛ԷստեՀակապապ Ալեքսանդր VտղամարդԻտալիա[8]
1411Ֆրանսիայի թագավոր Շառլ ԽելագարՀակապապ Ջոն XXIIIտղամարդՖրանսիա[8]
1413Իմմոլայի լորդ Լուիջի ԱլիդոսիՀակապապ Ջոն XXIIIտղամարդԻտալիա[8]
1415Սիգիզմունդ IՀակապապ Ջոն XXIIIտղամարդԳերմանիա[8]
1419Ֆլորենցիայի ՀանրապետությունՄարտին VտղամարդԻտալիա[8]
1420Ուրբինոյի կոմս Գուիդանտոնիո դա ՄոնտեֆելտրոՄարտին VտղամարդԻտալիա[8]
1435Սիգիզմունդ IՅուջին IVտղամարդԳերմանիա[8]
1444Անգլիայի թագավոր Հենրի VIՅուջին IVտղամարդԱնգլիա
1448Լեհաստանի թագավոր Կկազեմիր IVՆիկողայոս VտղամարդԼեհաստան
1452Հռոմեական կայսր Ֆրեդերիկ III ու կայսրուհի ԷլեոնորաՆիկողայոս Vամուսնական զույգԳերմանիաստացել են իրենց թագադրման հաջորդ օրը
1457Ֆրանսիայի թագավոր Շառլ ՀաղթանակողԿալլիստուս IIIտղամարդՖրանսիա
1477Մանտուայի մարքիզ Լուսովիկո III ԳոնզագաՍիքստոս IVտղամարդԻտալիա[9]
1481Ֆրանսիայի թագավոր Լուի XIՍիքստոս IVտղամարդՖրանսիա[10]
1482Վյուրտեմբերգի դուքս Էբերհրդ IՍիքստոս IVտղամարդԳերմանիա
1486Շոտլանդիայի թագավոր Ջեյմս IIIԻննոկենտիոս VIIIտղամարդՇոտլանդիա
1491Շոտլանդիայի թագավոր Ջեյմս IVԻննոկենտիոս VIIIտղամարդՇոտլանդիա
1493Կաստիլիայի թագուհի Իզաբելլա IԱլեքսանդր VIկինԻսպանիա
1505Լեհաստանի թագավոր Ալեքսանդր ՅագիելլոնՋուլիուս IIտղամարդԼեհաստան
1506Պորտուգալիայի թագավոր Մանուել IՋուլիուս IIտղամարդՊորտուգալիա
1514Պորտուգալիայի թագավոր Մանուել IԼեո XտղամարդՊորտուգալիաերկրորդ մրցանակ
1518Սաքսոնիայի Ֆրեդերիկ IIIԼեո XտղամարդԳերմանիա
1512?Անգլիայի թագավոր Հենրի VIIIՋուլիուս IIտղամարդԱնգլիա
1521?Անգլիայի թագավոր Հենրի VIIIԼեո XտղամարդԱնգլիա
1524Անգլիայի թագավոր Հենրի VIIIԿլեմենտ VIIտղամարդԱնգլիա
1537Մանտուայի դուքս Ֆեդերիկո II ԳոնզագաՊողոս IIIտղամարդԻտալիա[11] Թրենթի խորհրդի հայրերի նկատմամբ ցուցաբերած բարության համար
1543Ֆեռերայի դուքս Էրկոլ II դ՛ԷստեՊողոս IIIտղամարդԻտալիա[12]
1548Ֆրանսիայի թագուհի Եկատերինա ՄեդիչիՊողոս IIIկինՖրանսիա[12]
1550Պորտուգալիայի արքայազն Խուան ՄանուելՀուլիոս IIIտղամարդՊորտուգալիա[12]
1551Սանտա Մարիա Մաջորե բազիլիկՀուլիոս IIIեկեղեցիԻտալիա[12]
1555Անգլիայի թագուհի Մարի ԹյուդորՊողոս IVկինԱնգլիա[12]
1557Ալբա դե Տորմեսի դքսուհի Մարիա Էնրիկեզ Ալվարեզ դե ՏոլեդոՊողոս IVկինԻսպանիա[12] Ֆեռնանդո Ալբայի կինը
1560Մարի ՍտյուարտՊիոս IVկինՇոտլանդիա
1561Բոհեմիայի թագուհի ԷննՊիոս IVկինԲոհեմիա[12]
1564Լուկկայի ՀանրապետությունՊիոս IVպետությունԻտալիա[12]
1572Ֆրանսիայի թագավոր Շառլ IXԳրեգորի XIIIտղամարդՖրանսիաորպես հավանության նշան Բարդուղիմեոսյան գիշերվա մեջ թագավորի խաղացած դերի համար
1574, մարտի 24 Խուան Ավստրիացի Գրեգորի XIII տղամարդ Իսպանիա տրվել է Նեապոլի սբ․ Կլարա եկեղեցում, որպես նորին սրբություն պապի հայրական սիրո նշան[13]
1592Ֆրանսիայի ու Նավարայի թագավոր Հենրի IVԿլեմենտ VIIIտղամարդՖրանսիա
1597Մորոսինա ՄորոսինիԿլեմենտ VIIIկինՎենետիկտրվել է որպես Վենետիկի թագուհի թագադրման արարողության ժամանակ
1598Իսպանիայի թագուհի Մարգարեթ ԱվստրիացիԿլեմենտ VIIIկինԻսպանիաստացել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ III-ի հետ ամուսնության օրը
1607Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկՊողոս VեկեղեցիԻտալիա[14]
1610Սանկտա Սանկտորում (սրբություն սրբոց)Պողոս VեկեղեցիԻտալիա[14]
1625Անգլիայի ու Շոտլանդիայի թագուհի Հենրիետտա ՄարիաՈւրբանոս VIIIկինԱնգլիա և Շոտլանդիա[14] ստացել է Ամիենսում
1626/7Տուսկանիայի մեծ դուքս Ֆերդինանդ IIՈւրբանոս VIIIտղամարդԻտալիա[14]
1628Մարիա Մագդալինա ԱվստրիացիՈւրբանոս VIIIկինԻտալիա[14]
1630Հունգարիայի թագուհի Մարիա Աննա ԻսպանացիՈւրբանոս VIIIկինԳերմանիա[14] հետագայում՝ կայսրուհի
1631Հռոմի պրեֆեկտ Թադեո ԲարբերինիՈւրբանոս VIIIտղամարդԻտալիա[14] պապի զարմիկն էր
1634Սուրբ Պետրոսի տաճարՈւրբանոս VIIIեկեղեցիԻտալիա[14]
1635Բավարիայի դքսուհի Մարիա ԱննաՈւրբանոս VIIIկինԳերմանիա[15]
1649Իսպանիայի թագուհի ՄարիանաԻննոկենտիոս XկինԻսպանիա[16]
1651?Լեհաստանի թագուհի Մարի ԼուիզԻննոկենտիոս XկինԼեհաստան[16]
1654Մոդենայի դքսուհի ԼուկրեցիաԻննոկենտիոս XկինԻտալիա[16]
1658Սիենայի տաճարԱլեքսանդր VIIեկեղեցիԻտալիա[16] պապի հայրենի քաղաքի տաճարն է
1668Մարիա Թերեզա ԱվստրիացիԱլեքսանդր VIIկինՖրանսիաիր փոքրիկ որդու համար, որի կնքահայրը պապն էր
1672Լեհաստանի թագուհի ԷլենորԿլիմենտ XկինԼեհաստան
1684Լեհաստանի թագուհի Մարի Կազեմիր ԼուիզԻննոկենտիոս XIկինԼեհաստան
1699Սուրբ հռոմեական կայսրության կայսրուհի Վիլհելմինա ԱմալիաԻննոկենտիոս XIIկինԳերմանիա
1701Մարիա Լուիզա ՍավոյացիԿղեմես XIկինԻսպանիա
1726Տուսկանիայի մեծ արքայադուստր Վիոլանտ ԲեատրիսԲենեդիկտ XIIIկինԻտալիա[17]
1736Լեհաստանի թագուհի Մարիա ՋոզեֆաԿլեմենտ XIIկինԼեհաստան[18]
1759Վենետիկի քաղաքագլուխ Ֆրանչեսկո ԼորեդանԿլեմենտ XIIIտղամարդԻտալիա
1776Տեսչենի դքսուհի Մարիա ՔրիստինաՊիոս VIկինԱվստրիա
1784Պարմայի դքսուհի Մարիա ԱմալիաՊիոս VIկինԻտալիա
1790Նեապոլի թագուհի Մարիա ԿարոլինաՊիոս VIկինԻտալիա
1819Ավստրիայի կայսրուհի Կարոլին ԱգուստաԼեո XIIկինԱվստրիա
1825Սարդինիայի թագուհի Մարիա ԹերեզաԼեո XIIկինԻտալիա
1830Չինգոլիի տաճարՊիոս VIIIեկեղեցիԻտալիա[19] պապի հայրենի քաղաքի տաճարը
1832Հունգարիայի թագուհի Մարիա ԱննաԳրիգոր XVIկինԱվստրիա[19] հետագայում՝ Ավստրիայի կայսրուհի
1833Սուրբ Մարկոսի տաճարԳրիգոր XVIեկեղեցիԻտալիա[19]
1842Պորտուգալիայի թագուհի Մարիա IIԳրիգոր XVIկինՊորտուգալիա
1849Արքայադուստր Մարիա Պիա ՍավոյեցիՊիոս IXկինԻտալիատրվել է իր կնքահոր կողմից իր մկրտության օրը, հետագայում՝ Պորտուգալիայի թագուհիg
1856Ֆրանսիայի կայսրուհի ԵվգենյաՊիոս IXկինՖրանսիա
1861Սիցիլիայի թագուհի Մարիա ՍոֆիՊիոս IXկինԻտալիա
1868Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ ԲավարացիՊիոս IXկինԱվստրիա
1868Իսպանիայի թագուհի Իզաբելա IIՊիոս IXկինԻսպանիա
1870Սանտ՛Անտոնիո դեի Պորտոգեշի եկեղեցիՊիոս IXեկեղեցիԻտալիա[20]
1877, սեպտ․Լուրդի տիրամոր սրբավայրՊիոս IXդամբարանՖրանսիա[21]
1886Մարիա Քրիստինա ԱվստրիացիԼեո XIIIկինԻսպանիա
1888Բրազիլիայի կայսերական արքայադուստր ԻզաբելԼեո XIIIկինԲրազիլիատե՛ս «Ոսկե օրենք»
1892Պորտուգալիայի թագուհի ԱմելիԼեո XIIIկինՊորտուգալիա
1893Բելգիայի թագուհի Մարի ՀենրիետԼեո XIIIկինԲելգիա
1923Իսպանիայի թագուհի Վիկտորիա ՅուջինՊիոս XIկինԻսպանիա
1926Բելգիայի թագուհի ԷլիսաբեթՊիոս XIկինԲելգիա
1930Իտալիայի թագուհի ԷլենաՊիոս XIկինԻտալիա[22]
1937Իտալիայի թագուհի ԷլենաՊիոս XIկինԻտալիա[23] ամուսնության 40-ամյակի առթիվ
1953Սե տաճարՊիոս XIIեկեղեցիՀնդկաստան[24] տեղադրվել է Ֆրենսիս Զավիերի գերեզմանին
1956Շառլոտա (Լյուքսեմբուրգի մեծ դքսուհի)Պիոս XIIկինԼյուքսեմբուրգ
1964Սուրբ Ծննդյան տաճարՊողոս VIեկեղեցիՊաղեստին[25]
1965Ֆաթիմայի սրբավայրՊողոս VIդամբարանՊորտուգալիա[26]
1966, մարտի 25Տիրամայր Գվադալուպեի եկեղեցի (Մեխիկո)Պողոս VIեկեղեցիՄեքսիկա[24]
1967Ապարեսիդայի տիրամոր բազիլիկՊողոս VIեկեղեցիԲրազիլիա[24]
1979, հունիսՉենստոխովայի սև տիրամոր սրբապատկերըՀովհաննես Պողոս IIդամբարանԼեհաստան[27]
1979, սեպտ․Նոքի դամբարանՀովհաննես Պողոս IIդամբարանԻռլանդիա[28]
1982, հունիսԱստվածամոր բազիլիկ (Լուհան)Հովհաննես Պողոս IIդամբարանԱրգենտինա[29][30][31][32]
1987, հունիսԿալվարի ԶեբժիդովսկաՀովհաննես Պողոս IIդամբարանԼեհաստան[33]
1988, մայիսի 14Տիրամոր ավետարանչության սրբավայրՀովհաննես Պողոս IIդամբարանԼիմա, Պերու[34]
2000, դեկտ․Լորետոյի սուրբ շենքՀովհաննես Պողոս IIդամբարանԻտալիա[35]
2004, օգոստ․14Լուրդեսում տիրամոր սրբավայրՀովհաննես Պողոս IIդամբարանՖրանսիա[36] երկրորդ մրցանակ
2004, հոկտ․ 17Քվեբեքի սուրբ Ջոզեֆ բազիլիկՀովհաննես Պողոս IIեկեղեցիՄոնրեալ, Կանադա

[37]

2004, դեկտ․Պպորտուգալիայի Սամեյրո սրբավայրՀովհաննես Պողոս IIդամբարանԲրագա, Պորտուգալիա

[38]

2006Չենստոխովայի սև տիրամոր սրբապատկերըԲենեդիկտոս XVIդամբարանԼեհաստան[39] երկրորդ մրցանակ
2007, մայիսի 12Ապարեսիդայի տիրամոր բազիլիկ (" Ապարեսիդայի նոր բազիլիկ")Բենեդիկտոս XVIդամբարանԲրազիլիաերկրորդ մրցանակ։ Առաջինը տրվել էր 1967 թվականին, երբ նոր բազիլիկը դեռ չէր կառուցվել 1980 թվականին[40]
2007, սեպտ․ 8Մարիազելլի բազիլիկԲենեդիկտոս XVIդամբարանԱվստրիա[41][42]
2008, ապր․ 9Ալթյոթինգի տիրամոր եկեղեցիԲենեդիկտոս XVIդամբարանԱլթյոթինգ, Գերմանիա[43]
2008,ապր․ 16Վաշինգտոնի տիրամոր տաճարԲենեդիկտոս XVIդամբարանՎաշինգտոն, ԱՄՆ[44]
2008, մայիսի 17Միսերիկորդիայի տիրամոր սրբավայրԲենեդիկտոս XVIդամբարանՍավոնա, Իտալիա[45]
2008, մայիսի 18Դելլա Գուարդիայի տիրամոր սրբավայրԲենեդիկտոս XVIդամբարանՋենովա, Իտալիա[45]
2008, սեպտ․ 7Բոնարիայի տիրամոր տաճարԲենեդիկտոս XVIդամբարանՔագլիարի, Իտալիա[45]
2008, հոկտ․ 19Պոմպեի կույս Մարիամի եկեղեցիԲենեդիկտոս XVIդամբարանՊոմպեյ, Իտալիա[46]

[47]

2009, ապր․ 28Խաչի տիրամոր եկեղեցիԲենեդիկտոս XVIդամբարանԱքուիլա, Իտալիաերկրաշարժից հետո[48]
2009, մայիսԵվրոպայի տիրամոր տաճարԲենեդիկտոս XVIդամբարանՋիբրալթար[49][50]
2009,նոյ․ 22Գաբեզայի տիրամոր բազիլիկԲենեդիկտոս XVIդամբարանԺաեն, Իսպանիա[45]
2010Դել Վալլեի բազիիկ տաճարԲենեդիկտոս XVIեկեղեցիԱրգենտինա[32][51]
2010, ապր․ 18Տա՛ Պինուի բազիլիկԲենեդիկտոս XVIդամբարանՄալթա[52]
2010, մայիսի 12Ֆաթիմայի սրբավայրԲենեդիկտոս XVIդամբարանՊորտուգալիաերկրորդ մրցանակ[53]

[54]

2010, օգոստ․ 23Վալլեյի տիրամոր սրբավայրԲենեդիկտոս XVIդամբարանԿատամարկա, Արգենտինա[55]
2010, նոյ․ 13Սոկորոյի սրբավայրԲենեդիկտոս XVIդամբարանՎալենսիա, Վենեսուելա[56]
2011, մայ․15Շերպենհուվելի սուրբ տիրամոր բազիլիկԲենեդիկտոս XVIդամբարանԲելգիա

[57]

2012, մարտի 26Դե լա Կարիդադ տիրամոր բազիլիկ Բենեդիկտոս XVIեկեղեցիՔոբրե, Կուբա[58][59]
2013, նոյ․ 22Տիրամայր Գվադալուպեի եկեղեցի (Մեխիկո)Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)դամբարանՄեքսիկա

[60] երկրորդ մրցանակ

2016, հուլ․28 Չենստոխովայի սև տիրամոր սրբապատկերը Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) դամբարան Լեհաստան [61] երրորդ մրցանակ
2017, մայ․13 Ֆաթիմայի սրբավայր Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) դամբարան Պորտուգալիա երրորդ մրցանակ[62]
2017, հոկտ․ 7Ապարեսիդայի նոր բազիլիկՖրանցիսկոս (Հռոմի պապ)դամբարանԲրազիլիաերրորդ մրցանակ, որը խորհրդանշում է սրբապատկերի 300 ամյակը[63]
2019, հունիսի 1 Սիկսոմլյոյի տիրամայր Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) դամբարան Տրանսսիլվանիա, Ռումինիա [64]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. of Solomon%202:1&verse=63&src=! Song of Solomon 2:1 63
  2. Antonio Baldassari, La rosa d'oro, che si benedice nella quarta domenica di quaresima dal sommo pontefice (1709), 190f.
  3. Rock, P.M.J., "Golden Rose" in The Catholic Encyclopedia (1909).
  4. According to some sources, two of the four roses were given to the basilica proper and two to the chapel called Sancta Sanctorum.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. Gaetano Moroni, "Rosa d'Oro", Dizionario di erudizione storico-ecclesiastica (Venezia: Tipografia Emiliana, 1852), LIX, 116.
  7. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Moroni, LIX, 125.
  8. 1 2 3 4 5 6 7 Moroni, LIX, 126.
  9. Treccani.it. Ludovico III Gonzaga.
  10. Joseph Combet (1903). Louis XI et le Saint-Siège: 1461-1483 (French). Paris: Hachette. էջ 186.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Moroni, LIX, 130-31.
  12. 1 2 3 4 5 6 7 8 Moroni, LIX, 131.
  13. Coloma, Luis. «The Story of Don John of Austria».
  14. 1 2 3 4 5 6 7 8 Moroni, LIX, 135.
  15. Moroni, LIX, 135-36.
  16. 1 2 3 4 Moroni, LIX, 136.
  17. Young, G. F.: The Medici: Volume 2, E. P. Dutton and Company, 1920, p. 488
  18. Rożek, M.: The Royal Cathedral at Wawel, Interpress, 1981, p. 158 and 165
  19. 1 2 3 Moroni, LIX, 144.
  20. Lodovico Antonio Muratori, Annali d'Italia dal principio dell'era volgare sino all'anno 1750 (Firenze: Leonardo Marchini, 1827), XXXIII, 33.
  21. "Pontiff Will Bless Golden Rose Today", New York Times (March 30, 1930): 25.
  22. "Pope Blesses Gift for Queen Elena", New York Times (March 8, 1937): 12.
  23. 1 2 3 Bernard Berthod and Pierre Blanchard, Trésors inconnus du Vatican: cérémonial et liturgie (Paris: Editions de l'Amateur, 2001), 300.
  24. "Paul VI Starts Trip to the Holy Land", New York Times (January 4, 1964): 1.
  25. "Pontiff Adjourns Vatican Council and Honors Mary", New York Times (November 22, 1964): 1.
  26. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  27. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  28. Papal honors Արխիվացված 2013-04-15 archive.today
  29. Basílica Nacional Nuestra Señora de Luján
  30. 1 2 «Rosa de Oro y los papas (Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  31. (Polish)
  32. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  33. http://visnews-en.blogspot.nl/2000/12/cardinal-places-golden-rose-in-marian.html
  34. A Papal rose in tribute to the "Queen" of joy and sorrow"
  35. "Pope honors largest shrine to St. Joseph with Golden Rose"
  36. http://robertaconnor.blogspot.nl/2011/05/fatima-golden-rose-benedict-and-escriva.html
  37. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  38. (in German)
  39. «Papst brachte "Goldene Rose" nach Mariazell» (German). 2007 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. http://www.catholicculture.org/news/features/index.cfm?recnum=57728
  41. «Basilica of the National Shrine of the Immaculate Conception» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  42. 1 2 3 4 http://popes-and-papacy.com/wordpress/the-golden-rose-more-information-directly-from-the-vatican/
  43. Pastoral Visit to the Pontifical Shrine of Pompeii
  44. http://www.vatican.va/holy_father/benedict_xvi/speeches/2009/april/documents/hf_ben-xvi_spe_20090428_sisma-laquila_sp.html
  45. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  46. It was conferred by Cardinal Jose Saraiva Martins, Prefect Emeritus of the Sacred Congregation for the Causes of Saints, Pope Benedict XVI's special envoy at the celebrations of the closure of the Jubilee to mark the 700th Anniversary of the veneration of Our Lady of Europe .
  47. Basílica Nacional Nuestra Señora del Valle
  48. http://www.vatican.va/holy_father/benedict_xvi/angelus/2010/documents/hf_ben-xvi_reg_20100418_floriana_en.html
  49. http://www.zenit.org/en/articles/fatima-shrine-receives-golden-rose
  50. ZENIT - Fatima Shrine receives Golden Rose
  51. http://www.zenit.org/en/articles/pope-sends-golden-rose-to-our-lady-in-argentina
  52. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  53. «Pauselijke en Internationale Erkenning voor Scherpenheuvel» (Dutch). Kerknet. 2011 թ․ մայիսի 15. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. http://www.catholicnewsagency.com/news/pope-to-place-golden-rose-before-patroness-of-cuba/
  55. «Pope gives Golden Rose to sanctuary of the Virgen de la Caridad de Cobre». News.va. 2012 թ․ մարտի 27. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
  56. «Pope Francis sends golden rose to Our Lady of Guadalupe». CNA. 2013 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  57. «Mass in the Jasna Góra shrine on the 1050th anniversary of the baptism of Poland: leave behind all past wrongs and wounds, and build fellowship with all». press.vatican.va. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  58. «Papa Francisco oferece a terceira Rosa de Ouro ao Santuário de Fátima». publico.pt. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  59. http://www.a12.com/santuario/noticias/papa-francisco-concede-terceira-rosa-de-ouro-ao-santuario-nacional
  60. Grogan, Courtney. «Pope Francis celebrates Mass at Transylvania's Marian pilgrimage shrine». Catholic News Agency (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]