Իվան VI

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան VI
ռուս.՝ Иван Антонович
Ivan VI Antonovich (Oranienbaum).jpg
Կայսր
1741 թվականի դեկտեմբերի 6
 
Քաղաքացիություն՝ Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Ուղղափառություն
Ծննդյան օր օգոստոսի 23, 1740({{padleft:1740|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:23|2|0}})[1]
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանի օր 1764 թվականի հուլիսի 16(5)
Վախճանի վայր Շլիսսելբուրգ
Թաղված Oreshek fortress[2]
Դինաստիա Ռոմանովների
Հայր Անտոն Ուլրիխ Բրաունշվեյսկի
Մայր Աննա Լեոպոլդովնա
Ամուսին չկա
Զավակներ չկա
 
Ինքնագիր John III Russia Monogram.gif
 
Պարգևներ

Անդրեաս առաքյալի շքանշան

Իվան VI (ռուս.՝ Иван Антонович, օգոստոսի 23, 1740({{padleft:1740|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:23|2|0}})[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 5 (16), 1764[1], Shlisselburg, Ռուսական կայսրություն[1]), Շլիսսելբուրգ) 1740 թվականի հոկտեմբերից մինչև 1741 թվականի նոյեմբերը Ռոմանովների տոհմի Բրաունշվեյսկական ճյուղի ռուս կայսր, Իվան V-ի ծոռը։

Կյանքի առաջին տարին թագավորել է Բիրոնի խնամակալության, իսկ հետագայում արդեն մոր՝ Աննա Լեոպոլդովնայի խնամակալության ներքո։ Փոքրիկ կայսրը տապալվել է Ելիզավետա Պետրովնայի կողմից, համարյա ամբողջ կյանքը անց է կացրել բանտում փակված, միայնակ բանտախցերում և արդեն Ելիզավետա II գահակալման ժամանակ 23 տարեկանում սպանվել է, երբ փորձում էին նրան ազատել։

Պաշտոնական աղբյուրներում նա հիշատակվում է որպես Յոհանն III, այսինքն հաշվարկը կատարվել է ռուսական ցար Յոհանն Ահեղից, ավելի ուշ պատմագրություններում սահմանվում է անվանել նրան Իվան հաշված Իվան I Կալիտայից։

Կառավարման շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանն Անտոնովիչը ծնվել է օգոստոսի 12-ին, նրա անվանակոչումը կատարվել է օգոստոսի 29-ին՝ Յոհանն Պրեդտեչի գլխատման օրը։

Աննա Յոհաննովնա կայսրուհու մահից հետո Աննա Լեոպոլդովնայի (Աննա Յոհաննովնայի զարմուհին) և Անտոն Ուլրիխ Բրաունշվեյգ-Բեվերն-Լյունեբուրսկովա արքայազնի տղան՝ երկու ամսական Իվան Անտոնովիչը թագադրվեց որպես կայսր՝ Բիրոնի խնամակալության տակ։

Նա ծնվել է Աննա Յոհաննովնայի կառավարության վերջում, այդ իսկ պատճառով այն հարցը թե ով է կառավարելու նրանից հետո երկար տանջել է կայսրուհուն։ Աննա Յոհաննովնան ցանակցել է թագը թողնել իր հոր՝ Իվան V-ի ժառանգներին և շատ է անհանգստացել, որ այն հետագայում կանցնի Պյոտր I-ի ժառանգներին։ Դրա համար էլ նա իր կտակի մեջ գրել է, որ թագը ժառանգում է Յոհանն Անտոնովիչը, իսկ նրա մահվան դեպքում այն փոխանցվում է Աննա Լեոպոլդովնայի երեխաներին ըստ հաջորդականության, եթե էլի երեխաներ ունենա։

Երեխայի կառավարումից երկու շաբաթ անց կատարվեց հեղափոխություն կայսրության մեջ, որի արդյունքում գվարդիականները՝ Մինիխի առաջնորդությամբ բանտարկեցին Բիրոնին և հեռացրին կառավարությունից։ Չկարողանալով կառավարել՝ Երազանքների մեջ ապրող Աննան կամաց-կամաց իր ժառանգությունը հանձնեց Մինիխին, իսկ Մինիխից հետո ժառանգությունը կառավարեց Օստերմանը։ Բայց մեկ տարի հետո նոր հեղաշրջում եղավ։ Պյոտր Մեծի աղջիկը՝ Ելիզավետան բանտարկեց Օստերմանին, կայսրին, նրա ծնողներին և նրա բոլոր հարազատներին։

Մեկուսացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբից Ելիզավետան մտածել էր աքսորել «Բրաունշվեյսկական ընտանիքին» Ռուսաստանից (այդպես պաշտոնական գրված էր նրա թագավորական իրավունքների մեջ), բայց հրաժարվեց այդ մտքից, վախենալով, որ սահնամից դուրս ավելի վտանգավոր կլինի, և հրամայել է բանտարկել նախկին կայսրին և իր ամուսնուն։

1741 թվականի դեկտեմբերի 31-ին կայսրուհին հրաման արձակեց՝ հավաքել բոլոր մետաղադրամները՝ Յոհանն Անտոնովիչի նկարով։

Ավելի ուշ նոր հրաման արձակվեց՝ ոչնչացնել բոլոր Յոհաննի դիմանկարները, ինչպես նաև կայսրի անունով գործնական փաստաթղթերի, անձնագրերի և այլ փաստաթղթերի փոխարինումը նորերի։

1742 թվականին, բոլորից թաքուն, ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Ռիգայի ծայրամաս՝ Դյունամյունդե, հետո, 1744 թվականին Օրանիենբուրգ, իսկ ավելի ուշ սահմանից այն կողմ՝ երկրի հյուսիս՝ Հոլմոգորի, որտեղ փոքրիկ Իվանը ամբողջովին մեկուսացված էր ծնողներից։ Նա գտնվում էր նույն եպիսկոպոսական տանը՝ մի պատի ետևում, որում նաև իր ծնողներն էին։ Սակայն այդ մասին ոչ մեկ գլխի չընկավ։ Հին կայսեր սենյակ-բանտախուցը, ում Ելիզավետա Պետրովնայի հրամանով արդեն կոչում էի Գրիգորի, պատրաստված էր այնպես, որ բացի Միլլերից և իր ծառայից, նրա մոտ չէին կարող մտնել։ Իվանին բանտում պահում էին շատ խիստ։ Երկար հյուսիսային փորձությունները շատ ուժեղ հետևանք ունեցան Աննա Լեոպոլդովնայի վրա. 1746 թվականին նա մահացավ։

Շլիսսելբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիզավետայի վախը նոր հեղաշրջումից, բերեց Իվանի նոր ճանապարհորդության։ 1756 թվականին Հոլմոգորից տեղափոխեցին Շլիսսելբուրգյան ամրոցի միայնակ սենյակ։ Ամրոցում Իվանը (պաշտոնապես անվանակոչվելով «հայտնի») գտնվում էր ամբողջովին մենակության մեջ, նրան չէր թույլատրվում տեսնել ոչ մեկի՝ անգամ ամրոցում աշխատողներին։ Այդ ամբողջ ընթացքում նա չի տեսել ոչ մի մարդու։ Միայն փաստաթղթերը հայտնում են, որ նա իմացել է իր թագավորական ծագման մասին, եղել է շատ լավ կրթված և երազել է դառնալ վանական։

1759 թվականից Իվանի մոտ նկատվել են ոչ ադեկվատ պահվածքի նախանշաններ։ Այդ մասին հայտնել է 1762 թվականին նրան տեսած Եկատերինա II-ը, բայց բանտապահները պնդում էին, որ դա ընդամենը խղճի խայթն է։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրովիչը Իվանի մարմնի մոտ

Մինչ Իվանը բանտարկված էր, նրան ազատելու և գահին վերադարձնելու շատ փորձեր կատարվեցին։ Վերջին փորձը եղավ բանտարկվածի համար մահը։ 1764 թվականին, երբ արդեն կառավարում էր Եկատերինա II-ը, պոդպորուչիկ Վ. Յա. Միրովիչը, որը ծառայում էր Շլիսսելբուրգյան ամրոցի պարեկային ծառայությունում, իր կողմն է քաշում կայսրին ազատելու ծրագիրը։

Սակայն Իվանի պահապաններին՝ կապիտան Վլասևին և պորուչիկ Չեկունին գաղտնի հրամանագիր էր տրված սպանել բանտարկյալին, եթե նրան փորձեին ազատել (նույնիսկ դրա մասին կայսրուհու հրամանը ներկայացնելով) այդ պատճառով Միրովիչի հանձնվելու պահանջին ի պատասխան նրանք վիրավորեցին Իվանին և դրանից հետո հանձնվեցին։

Միրովիչը բանտարկվեց և հետո գլխատվեց Պետերբուրգում որպես պետական հանցագործ։ Գոյություն ունի նաև չհաստատված վարկած, ըստ որի նրան հրամայել է Եկատերինան՝ կայսրից ազատվելու նպատակով։

Ժառանգների կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան VI գերեզմանի տեղը հայտնի չէ։ Ինչպես ընդունված է, նրա գերեզմանը գտնվում է Շլիսսելբուրգյան ամրոցում։

2010 թվականի սեպտեմբերին հնէաբանների խումբ հայտնեց Աստվածամոր եկեղեցու (Հոլմոգորի) մոտ հայտնաբերված կմախքի և կայսրի կմախքի նույնականացման մասին[3]։ Սակայն ԳԱ Հնէաբանուրյան ինստիտուտը իր կարծիքը հայտնեց այդ փաստի մասին[4]։ Դեռ ավելին, նշվել է, որ գործարար Անատոլի Կարանինի[5] ղեկավարված հնէաբանական խմբի՝ ընդ որում նա հնէաբան չէ, անց են կացվել ոչ պաշտոնապես, առանց գիտական մեթոդիկայի և հնէաբանական պեղումների թույլտվության[5]։ Սակայն պատգամավոր և հնէաբան Ալեքսեյ Կավալյովի նախաձեռնած պեղումները ավարվեցին անարդյունք, քանի որ ոչ մի քրեական ակտեր չգտնվեցին[5]։ «Ռուսական ուղղափառ եկեղեցու Արխանգելյան թեմի ընդունված միջոցներով ոչնչավեցին նախկինում անհայտ գերեզմանները` կապված ջրի աշտարակի վերահաս փլուզման հետ»,- այդպես խոսվում էր դատախազներին ուղղված հարցման պատասխանի մեջ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]