Ալեքսանդր III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Ալեքսանդր III
Shilder AlexanderIII.jpg
Ծնվել է՝ փետրվարի 26 (մարտի 10), 1845[1]
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2][3]
Մահացել է՝ հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1894[1] (49 տարեկանում) բնական պատճառով
Վախճանի վայր Լիվադիա[1][4][5]
Պողոս-Պետրոս տաճար
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգություն ռուս
Տոհմ Ռոմանովներ
Հայր Ալեքսանդր II
Մայր Մարիա Ալեքսանդրովնա
Երեխաներ Նիկոլայ II[6], Ալեքսանդր Ալեքսանդրովիչ, Գեորգի Ալեքսանդրովիչ, Քսենիա Ալեքսանդրովնա, Միխաիլ Ալեքսանդրովիչ և Օլգա Ալեքսանդրովնա
Կրոնական հավատքներ Ուղղափառություն, Ռուս ուղղափառ եկեղեցի և Արևելյան քրիստոնեություն
Պարգևներ
Ստորագրություն SignatureAlexanderIII.jpg

Ալեքսանդր III (փետրվարի 26 (մարտի 10), 1845[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2][3] - հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1894[1], Լիվադիա[1][4][5]), ռուսական կայսր (1881 թվականից), Ալեքսանդր II-ի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստիարակվել է իր ապագա խորհրդատու Կոնստանտին Պոբեդոնոսցևի մոտ։ Ըստ որոշ աղբյուրների‌[փա՞ստ], ամբողջ կյանքում նրան հետապնդել է իր հոր բախտին արժանանալու՝ մահափորձի զոհ դառնալու սարսափը և գրեթե դուրս չի եկել Գատչինայի պալատից («Գատչինայի կալանավոր»)։ Հեղափոխական իրավիճակն Ալեքսանդրին հարկադրեց 1880-ական թվականների առաջին կեսին անցկացնել մի շարք բարենորոգումներ (գլխահարկի վերացում և այլն), սակայն հետագայում իրագործեց, այսպես կոչված, հակաբարենորոգումներ (զեմստվային և քաղաքապետական կանոնադրության վերանայում և այլն)։ Ալեքսանդրի ներքին քաղաքականությանը բնորոշ էր ծայրահեղ ազգայնամոլությունը (հրեական ջարդեր, լեհերի, ֆինների, հայերի հալածանքներ)։ Արտաքին քաղաքականության մեջ շատ զգույշ էր, խուսափում էր պատերազմներից, վարում Ֆրանսիայի հետ մերձենալու քաղաքականություն (որի արդյունքն էր 1891-1993 թվականների Ֆրանս-ռուսական դաշինքը)՝ հետզհետե վատթարացնելով ռուս–գերմանական հարաբերությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png