Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս II Ալեքսեևիչ (ռուս.՝ Пётр II Алексеевич, հոկտեմբերի 12 (23), 1715[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական թագավորություն - հունվարի 19 (30), 1730[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն), Ռուսաստանի կայսր 1727 թ. մայիսի 17-ից, հաջորդել է Եկատերինա I-ին։ Պետրոս I-ի թոռը, արքայազն Ալեքսեյ Պետրովիչի և գերմանացի իշխանուհի Սոֆիա-Շառլոտա Բրաունշվեյգ-Վոլֆենբյուտերսի որդին, Ռոմանովների արքայական տան արական սեռի վերջին ներկայացուցիչը։ Մահացել է ծաղկախտից 14 տարեկան հասակում։ Չի հասցրել ցուցաբերել հետաքրքրություն պետական գործերի նկատմամբ և ինքնուրույն գրեթե չի կառավարել։ Իրական իշխանությունը գտնվել է Գերագույն գաղտնի խորհրդի և հատկապես կայսրի ֆավորիտներ՝ Ալեքսանդր Մենշիկովի, այնուհետև՝ Դոլգորուկովների ձեռքերում։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Пётр II (ռուս.) // Большая российская энциклопедия — М.: Большая российская энциклопедия, 2004.