Ալեքսանդր I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր I (այլ կիրառումներ)
Ալեքսանդր I
Կայսր
ԻշխանությունՄարտի 24, 1801Դեկտեմբերի 1, 1825
ԹագադրումՍեպտեմբերի 15 1801
Լրիվ անունԱլեքսանդր Պավլովիչ Ռոմանով
Զինվորական կոչումՖելդմարշալ և գեներալ-ֆելդմարշալ
Ծնվել է՝դեկտեմբերի 12 (23), 1777[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Մահացել է՝նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1), 1825[1] (47 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՏագանռոգ, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Թաղվել է՝Պողոս-Պետրոս միջնաբերդ, Սանկտ Պետերբուրգ
Պողոս-Պետրոս տաճար[1]
Երկիր Ռուսական կայսրություն
ԱզգությունՌուս
ՀաջորդողՆիկոլայ I
ՈւղեկիցԵլիզավետա Ալեքսեևնա
ՏոհմՌոմանովներ
միապետ
ՀայրՊավել I
ՄայրՍոֆիա Վյուտենբուրգցի
ԵրեխաներGrand Duchess Maria Alexandrovna of Russia?[1][2], Nikolai Lukash?[2], Մեծ դքսուհի Ելիզավետա Ալեքսանդրովնա[2], Zenaida Narishkin?[2], Sofya Naryshkina?[2], Emmanuil Naryshkin?[2], Mariya Parizhskaya?[2], Wilhelmine Alexandrine Pauline Alexandrov?[2], Gustaw Ehrenberg?[2], Maria (?)?[2] և Nikolay Isakov?[2]
Հավատքուղղափառություն
Պարգևներ
Կապիչի շքանշան, Մարիա Թերեզայի ռազմական շքանշանի Մեծ խաչի ասպետ, Անդրեաս առաքյալի շքանշան, Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Սև արծվի շքանշան, Սուրբ Լուիի շքանշան, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Սուրբ Հուբերտի շքանշան, Սերովբեների արքայական շքանշան, Փղի շքանշան, Սպիտակ Արծվի շքանշան, Սուրբ Ստանիսլավի շքանշան, Ռազմական սխրագործության շքանշանի կոմանդորի խաչ, Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան, Ուիլյամի զինվորական շքանշանի Մեծ խաչի ասպետ, Թագի շքանշան, Սուրբ Յանուարիուսի շքանշան, Sacred Military Constantinian Order of Saint George, Սուրբ Ֆերդինանդի և Ծառայությունների շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Հավատարմության շքանշան, Սուրբ Հոգու շքանշան, Կարմիր արծվի 1-ին աստիճանի շքանշան, Սուրբ Միխայիլի շքանշանի ասպետ, Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան, Սպիտակ բազեյի շքանշան, Երկաթե խաչ 2-րդ դասի, Grand Cross of the Sash of the Three Orders և Medal For love for native land
ՍտորագրությունИзображение автографа

Ալեքսանդր I կամ Ալեքսանդր I Պավլովիչ (ռուս.՝ Александр I Павлович, դեկտեմբերի 12 (23), 1777[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1), 1825[1], Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]), Ռուսաստանի կայսր, Ֆինլանդիայի մեծ իշխան, Լեհաստանի թագավոր։ Ռոմանովների հարստության ներկայացուցիչ։

Պավել I-ի և Մարիա Ֆյոդորովնայի առաջին զավակը, Նիկոլայ I ցարի հարազատ եղբայրը։

19-րդ դարը կայսրության պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ Ռուսաստանում գահ են բարձրանում գերմանացի կայսրեր։ Դեռ 1762 թվականին գահ բարձրացած Պետրոս III-ը արդեն հոր կողմից գերմանացի էր, իսկ նրա կինը՝ Եկատերինա II Մեծը, բնիկ գերմանացի էր։ Վերջինիս մահից հետո գահ է բարձրանում Պավել I-ը (1796–1801)։ Հաջորդ կես դարը իշխում են իր որդիները՝ Ալեքսանդր I-ը (1801–1825) և Նիկոլայ I-ը (1825–1855

Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Վրաստանի միացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր եղբայրները շարունակել են իրենց նախորդների նվաճողական քաղաքականությունը։ Ռուսաստանը ընդարձակում է իր տիրույթները հարավում և արևմուտքում։ Կայսր թագադրվելու առաջին իսկ տարում՝ 1801 թվականին, Ալեքսանդրը Ռուսաստանին է միացնում Արևելյան Վրաստանը՝ Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ 3 տարի անց՝ 1804 թվականին, սկսում է ռուս-պարսկական առաջին պատերազմը։

Գյուլիստանի հաշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմը ավարտվում է 1813 թվականին՝ Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին նախկին Ղարաբաղի խանության Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը ճանաչում էր Ռուսաստանի իրավունքները Անդրկովկասի վրա՝ բացի Երևանի ու Նախիջևանի խանություններից։

Ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուխարեստի հաշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1806 թվականին, ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Անգլիայի և Ֆրանսիայի հրահրմամբ, Օսմանյան կայսրությունը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին։ Դա թվով 6-րդ ռուս-թուրքական պատերազմն էր, որ ավարտվեց 1812 թվականին՝ Ռուսաստանի փայլուն հաղթանակով։ Ռուսները ոչ միայն չկորցրին Ղրիմը և Սև ծովի հյուսիսային ափերը, այլև նվաճեցին Մոլդավիայի ժամանակակից տարածքը՝ Բեսարաբիան։ Ռուսական կայսրության հաջորդ քայլը պետք է լիներ Սև ծովի արևելյան՝ կովկասյան ափերին իր տիրապետության հաստատումը։

Ռուս-շվեդական պատերազմ (1808-1809)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխսհամի հաշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Պավլովիչ՝ արքայազն ժամանակ, Եկատերինա II-ի կիսանդրու հետ

1808-1809 թվականներին տեղի է ունենում ռուս-շվեդական հերթական պատերազմը, և Ռուսաստանը ստիպված է լինում պատերազմել 3 ճակատով։ Սակայն ռուսական զորքերը պարտության են մատնում Շվեդիային, և 1809 թվականին նրանից խլում Ֆինլանդիայի իշխանությունը։ Ռուսական պետությունը վերածվում է անհաղթելի ու անընդհատ հզորացող տերության։ Նրա բանակը Եվրոպայում ձեռք է բերում անհաղթելիի համբավ։ 1809 թվականին Ալեքսանդրը թագադրվում է նաև որպես Ֆինլանդիայի մեծ իշխան։

Ռուս ժողովրդի Հայրենական պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

1812 թվականին Ռուսաստանին պատերազմ է հայտարարում Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը։ Նա նվաճել էր ցամաքային Եվրոպայի հսկայական մասը, և նպատակ ուներ գրավել Ռուսաստանը։ Մինչ այդ ձախողվել էր Նապոլեոնի արշավանքը Եգիպտոս, որը գրավելուց հետո նա նպատակ ուներ արշավել Հնդկաստան։ Այսպիսով՝ սկսվում է ռուս ժողովրդի հայրենական պատերազմը։ Հաջողությունը սկզբում ֆրանսիացիների կողմն էր, ովքեր հասնում են մինչև Ռուսաստանի կենտրոնական նահանգները և մոտենում Մոսկվայի մատույցներին։ 1812 թվականի օգոստոսի 26-ին (սեպտեմբերի 7) տեղի ունեցավ Բորոդինոյի ճակատամարտը։ Երկու կողմերից զոհվեցին շուրջ 80 հազար զինվոր։ Ռուսական զորքերը Միխայիլ Կուտուզովի գլխավորությամբ ջախջախեցին Նապոլեոնի բանակին։ Ազատագրելով ռուսական տարածքները ֆրանսիական զորքերից՝ Ռուսաստանը շարունակեց թշնամու ջախջախումը Եվրոպայում։ Նապոլեոնին պարտության մատնելուց հետո կնքվեց համաեվրոպական հաշտություն, որով եվրոպական տերությունները համաձայնեցին Ռուսաստանին զիջել Վարշավայի դքսությունը՝ Լեհաստանը։ Ալեքսանդրը թագադրվեց որպես Լեհաստանի թագավոր (1815–1825

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 152