Վարշավայի դքսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վարշավայի դքսություն, Վարշավայի իշխանություն, վասալական պետություն նապոլեոնյան Ֆրանսիայի համակարգում։ Ստեղծվել է Տիլզիտի հաշտություն 1807 թվականի համաձայն՝ լեհական այն հողերից, որոնք Լեհաստանի երեք բաժանումների (1772 թվական, 1793 թվական, 1795 թվական) հետևանքով անցել էին Պրուսիային։ 1809 թվականին Վարշավայի դքսությանը միացվեցին Ավստրիայից խլված լեհական հողերը։ 1812 թվականին Վարշավայի դքսությունը ֆրանսիական բանակի հենակետն էր Ռուսաստանի վրա հարձակվելու ժամանակ։ 1814—1815 թվականներին Վիեննայի կոնգրեսի վճռով Վարշավայի դքսության տարածքը բաժանվեց Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև, բացառությամբ Կրակով քաղաքի և նրա շրջակայքի, որը վերածվեց Կրակովի հանրապետության՝ երեք պետությունների հովանավորության ներքո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 343 CC-BY-SA-icon-80x15.png