Վարշավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վարշավա (այլ կիրառումներ)
Քաղաք
Վարշավա
Warszawa
Դրոշ Զինանշան
Flag of Warsaw.svg Grand CoA Warsaw.png

Warsaw 07-13 img07 Old town.jpg
Կոորդինատներ: 52°13′0″ հս․ լ. 21°2′0″ ավ. ե. / 52.21667° հս․. լ. 21.03333° ավ. ե. / 52.21667; 21.03333
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ԵնթարկումՄայրաքաղաք
Ներքին բաժանումŚródmieście, Białołęka, Bemowo, Bielany (Warszawa), Mokotów, Praga-Południe, Ursynów, Wola, Targówek, Ochota, Wawer, Praga-Północ, Ursus, Żoliborz, Włochy, Վիլյանուվ, Wesoła և Rembertów
ՔաղաքապետԽանա Գրոնկեվիչ-Վալց
Հիմնադրված է13-րդ դար թ.
Տվյալ կարգավիճակում1300 թվականից
Մակերես523 կմ²
ԲԾՄ103 մ
Խոսվող լեզուներլեհերեն
Բնակչություն 1 810 598 մարդ (2012)
Խտություն3461 մարդ/կմ²
Ագլոմերացիա3 100 000
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+48 22
Փոստային ինդեքսներ00-001 - 04-999
Ավտոմոբիլային կոդWA, WB, WD, WE, WF,
WH, WI, WJ, WK, WN,
WT, WU, WW, WX, WY
Պաշտոնական կայքum.warszawa.pl
##Վարշավա (Լեհաստան)
Red pog.png

Վարշավան (լեհ.՝ Warszawa), Լեհաստանի մայրաքաղաքը, քաղաքական, տնտեսական մշակութային և գիտական կենտրոնը։ Տարածքով և բնակչությամբ ամենամեծն է Լեհաստանում։

Գտնվում է Մազովեցկի դաշտավայրում, Վիսլա գետի ափերին՝ Բալթիկ ծովից մոտ 260 կմ և Կարպատյան լեռնաշղթայից 300 կմ հեռավորության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշավան ունի 1.711 միլիոն բնակչություն, իսկ արվարձանները ներառյալ 2.666 միլիոն, Եվրամիության երկրների քաղաքների ցանկում բնակչության քանակով իններորդն է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշավայի հիմնական մասը տեղադրված է Վիսլայի ձախ, բարձրադիր ափին և ընդգրկում է քաղաքի պատմական կորիզը՝ Հին (Ստարե Մյաստո) ու Նոր (Նովե Մյաստո) քաղաքները, երկուսն էլ՝ փողոցների ուղղանկյուն ցանցով, կենտրոնադիր Շուկայի հրապարակով։ Հին քաղաքում պահպանվել են բերդապարիսպները (XIV-XV-րդ դդ․), XV-XVIII-րդ դդ․ տներ, գոթական ոճի կոստյոլ (XV-րդ դ․), Նոր քաղաքում՝ գոթական ոճի (XV-րդ դ․) և XVI-XVII-րդ դդ․ կոստյոլներ, մենաստաններ։ XVI-XVIII-րդ դդ․ Վարշավայի կառուցապատումը տարածվել է դեպի հարավ և արևմուտք, կառուցվել են բազմաթիվ պալատներ, կոստյոլներ, «Լազենկի» պալատա-պուրակային համալիրը և այլն։ XIX դարասկզբից կազմավորվել է Վարշավայի նոր կենտրոնը՝ կանոնավոր թաղամասերով, կլասիցիզմի ոճի բնակելի և հասարակական շենքերով, Թատերական և Բանկային հրապարակային համալիրներով։ XIX-րդ դ․ 2-րդ կեսին - XX-րդ դդ․ 30-ական թթ․ Վարշավայի ծայրամասերը տարերայնորեն կառուցապատվել են եկամտաբեր տներով, անբարեկարգ բնակելի թաղամասերով, ի հակադրություն կենտրոնի շքեղ կառուցապատմանը՝ էկլեկտիկ ոգով, մոդեռն, իսկ ավելի ուշ՝ ֆունկցիոնալիզմի ոճերով։ 1945 թվականից հետո ամբողջությամբ վերականգնվել են գերմանաֆաշիստական զորքերի ավերած Հին և Նոր քաղաքները, ինչպես և կարևոր ճարտարապետական հուշարձանները։ Ըստ Վարշավայի վերակառուցման նախագծի (1946) ստեղծվել են «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» փոխհատվող գլխավոր մայրուղիները, վերականգնվել են Մարշալկովսկի փողոցը՝ Սահմանադրության հրապարակի անսամբլով (1950-52), Մշակույթի և գիտության պալատով (1952-55, ճարտարապետ՝ Լև Ռուդնև), բնակելի ու հասարակական շենքերի կենտրոնական նոր անսամբլով (1961 թվականից՝ ճարտարապետ՝ Զ․ Կարպինսկի և այլք)։ Ստեղծվել են բնակելի նոր թաղամասեր, կառուցվել են Կուսակցության տունը (այժմ՝ Ֆինանսաբանկային կենտրոնը, 1948-51, ճարտարապետ՝ Եվգենիուշ Վեժբիցկի և այլք), Վիճակագրական գլխավոր վարչությունը (1948-54, ճարտ․ Ռ․ Գուտտ), սեյմի շենքը (1948-52, ճարտ․՝ Բոհդան Պնևսկի), Տասնամյակի մարզադաշտը (1954-55, ճարտ․՝ Եժի Հրինևեցկի և այլք), Գդանսկի երկհարկանի կամուրջը (1959), «Սուպերսամ» խանութը (1962, ճարտարապետներ՝ Մացիեյ Կրասինսկի և այլք)։ Նշանավոր հուշակառույցներից են․ Սիգիզմունդ III-ի սյունը (1643), Նիկոլայ Կոպեռնիկոսի (1828-30, քանդակագործ՝ Բերտել Տորվալդսեն), Ադամ Միցկևիչի (1898, քանդակագործ՝ Ցիպրիան Գոդեբսկի), Ֆրեդերիկ Շոպենի (1907-1926, քանդակագործ՝ Վացլավ Շիմանովսկի), Գետտոյի հերոսների (1948, քանդակագործ՝ Նաթան Ռապոպորտ, ճարտարապետ՝ Լեոն Սուզին), Վարշավայի հերոսների (1964, քանդակագործ՝ Մարյան Կոնեչնի) հուշարձանները, խորհրդային բանակի մարտիկների դամբարանը (1950, ճարտ․՝ Բոհդան Լյահերտ, քանդակագործներ՝ Ե. Յարնուշկևիչ, Ստանիսլավ Լիսովսկի

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշավա (1971-2000)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 13.8
(56.8)
17.2
(63)
22.9
(73.2)
30.5
(86.9)
32.8
(91)
35.1
(95.2)
36.0
(96.8)
37.1
(98.8)
34.5
(94.1)
25.9
(78.6)
18.9
(66)
15.4
(59.7)
37.1
(98.8)
Միջին բարձր °C (°F) 0.4
(32.7)
1.9
(35.4)
6.8
(44.2)
13.1
(55.6)
19.3
(66.7)
21.9
(71.4)
23.6
(74.5)
23.4
(74.1)
17.9
(64.2)
12.3
(54.1)
5.5
(41.9)
1.9
(35.4)
12.3
(54.1)
Միջին օրական °C (°F) −2.2
(28)
−1.1
(30)
2.9
(37.2)
8.1
(46.6)
13.7
(56.7)
16.6
(61.9)
18.3
(64.9)
17.9
(64.2)
13.3
(55.9)
8.4
(47.1)
2.9
(37.2)
−0.5
(31.1)
8.2
(46.8)
Միջին ցածր °C (°F) −4.8
(23.4)
−4.0
(24.8)
−1.0
(30.2)
3.1
(37.6)
8.1
(46.6)
11.3
(52.3)
12.9
(55.2)
12.3
(54.1)
8.6
(47.5)
4.4
(39.9)
0.3
(32.5)
−2.8
(27)
4.0
(39.2)
Ռեկորդային ցածր °C (°F) −30.7
(−23.3)
−27.6
(−17.7)
−22.6
(−8.7)
−6.9
(19.6)
−3.1
(26.4)
1.8
(35.2)
4.6
(40.3)
3.0
(37.4)
−1.6
(29.1)
−9.6
(14.7)
−17.0
(1.4)
−24.8
(−12.6)
−30.7
(−23.3)
Տեղումներ մմ (դյույմ) 22.1
(0.87)
22.0
(0.866)
28.1
(1.106)
34.8
(1.37)
50.7
(1.996)
71.3
(2.807)
73.2
(2.882)
59.0
(2.323)
49.0
(1.929)
38.2
(1.504)
36.6
(1.441)
34.6
(1.362)
519.6
(20.457)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 15 14 13 12 12 13 13 12 12 13 14 16 159
Աղբյուր #1: World Meteorological Organization[1]
Աղբյուր #2: Royal Netherlands Meteorological Institute[2]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 1880—2000
  • 1700 — 30 000
  • 1792 — 120 000
  • 1800 — 63 400
  • 1830 — 139 700
  • 1850 — 163 600
  • 1882 — 383 000
  • 1900 — 686 000
  • 1925 — 1 003 000
  • 1939 — 1 300 000
  • 1945 — 422 000 (սեպտեմբերին)
  • 1956 — 1 000 000
  • 1960 — 1 139 200
  • 1970 — 1 315 600
  • 1975 — 1 436 100
  • 1980 — 1 596 100
  • 1990 — 1 611 800
  • 2002 — 1 707 100 (Վեսոլա շրջանին միանալուց հետո )
  • 2004 — 1 676 600 (2 760 000 արվարձանների հետ միասին)
  • 2005 — 1 694 825 (2 880 000 արվարձանների հետ միասին)
  • 2006 — 1 700 536 (2 870 000 արվարձանների հետ միասին)
Տարի Բնակչություն
1700 30 000 մարդ
1750 25 000 մարդ [3]
1770 40 000 մարդ [3]
1792 100 000 մարդ [3]
1800 63 400 մարդ
1830 139 700 մարդ
1850 163 600 մարդ
Տարի Բնակչություն
1882 383 000 մարդ
1897 638 000 մարդ
1900 686 000 մարդ
1925 1 003 000 մարդ
1939 1 300 000 մարդ
1945 422 000 մարդ
1956 1 000 000 մարդ
Տարի Բնակչություն
1960 1 139 200 մարդ
1970 1 315 600 մարդ
1975 1 436 100 մարդ
1980 1 596 100 մարդ
1990 1 611 800 մարդ
2002 1 707 100 մարդ
2004 1 676 600 մարդ
Տարի Բնակչություն
2005 1 694 825 մարդ
2006 1 700 536 մարդ
2015 1 744 351 մարդ [4]
2016 1 748 916 մարդ [5]
2017 1 753 977 մարդ [6]
2018 1 764 615 մարդ [7]


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png