Լև Ռուդնև
Արտաքին տեսք
| Լև Ռուդնև | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 13, 1885[1] |
| Ծննդավայր | Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | նոյեմբերի 19, 1956[2][3][4] (71 տարեկան) |
| Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
| Ոճ(եր) | նեոդասականություն, ռուսական նեոդասականություն և Stalinist Empire style? |
| Կրթություն | Գեղարվեստի բարձրագույն դպրոց |
| Աշխատավայր | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
| Ուշագրավ աշխատանքներ | Մշակույթի և գիտության պալատ և Մոսկվայի պետական համալսարան |
| Պարգևներ | |
Լև Վլադիմիրովիչ Ռուդնև (մարտի 13, 1885[1], Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 19, 1956[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհդրային ճարտարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան (1915), եղել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի (1922-1948) և Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտի (1948-1952) պրոֆեսոր։ Մասնակցել է մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագրի իրականացմանը։ Ռուդնևի լավագույն գործերին բնորոշ են խոշոր, մոնումենտալացված ծավալների լակոնիկությունը, օրդերի մոդեռնացման ձգտումը։
Կառույցներից են՝
- Մոսկվայում՝ Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի շենքը (1937)
- վարչական շենքեր Շապոշնիկովի փողոցում (1934 -1938) և Ֆրունզեի առափնյակում (1938-1955, երեքն էլ ճարտարապետ Վ․ Օ․ Մունցի հետ)
- համալսարանի համալիրը Լենինյան բլուրներում
- Բաքվում՝ Ադրբեջանում ԽՍՀ Կառավարական տունը
- Վարշավայում՝ Մշակույթի և գիտության պալատը
- «Հեղափոխության մարտիկներին» հուշարձանը Լենինգրադում, 1917 -1919
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է 3 շքանշանով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոսկվայի պետական համալսարանի գլխավոր շենքը
- Վարշավայի մշակույթի և գիտության պալատը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://old.bigenc.ru/fine_art/text/3518164
- 1 2 3 4 Руднев Лев Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Ikonnikov A. V. Rudnev, Lev // Grove Art Online / J. Turner — Oxford, England, Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T074394
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Ռուդնև» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 13)։ |
Կատեգորիաներ:
- Մարտի 13 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 19 մահեր
- 1956 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Ռուս ճարտարապետներ
- 20-րդ դարի ճարտարապետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Խորհրդային մանկավարժներ
- Անձինք նամականիշերի վրա