Բրյուսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բրյուսել (այլ կիրառումներ)
Մայրաքաղաք
հոլ.՝ Brussel
ֆր.՝ Bruxelles
Դրոշ Զինանշան
Drapeau ville de Bruxelles.svg Greater coat of arms of the City of Brussels.svg

00 Bruxelles - Mont des Arts.jpg
Կոորդինատներ: 50°50′49″ հս․ լ. 4°21′18″ ավ. ե. / 50.84694° հս․. լ. 4.35500° ավ. ե. / 50.84694; 4.35500
Երկիր Բելգիա Բելգիա
Հիմնադրված է 979 թ.
Առաջին հիշատակում 966
Մակերես 33 կմ²
ԲԾՄ 70 մետր
Բնակչություն 176 545 մարդ (հունվարի 1, 2017)
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ 02
Փոստային ինդեքսներ 1000–1130, 1000[1], 1110[1], 1043[1], 1020[1], 1120[1], 1130[1] և 1040[1]
Պաշտոնական կայք bruxelles.be և brussel.be
##Բրյուսել (Բելգիա)
Red pog.png

Բրյուսել (հոլ.՝ Brussel [ˈbrʏsəl], ֆր.՝ Bruxelles [bʁyˈsɛl]) համայնք Բելգիայում, որի բնակչությունը 2017 թվականի սեպտեմբերի մեկի դրությամբ կազմում է 179688 մարդ [2], Բելգիայի, Բելգիայի ֆրանսախոս համայնքի, Բելգիայի ֆլամանդախոս համայնքի և Եվրոպական Միության մայրաքաղաք։ Այն գտնվում է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի կենտրոնում[3] և որը հարևան շրջանների հետ կազմում է 19 համայնք, որոնց բնակչություն 2017 թվականի ապրիլի մեկի դրությամբ կազմել է 1197983 մարդ։ Համարվում է բելգիական կառավարության և Ազգային ժողովի նստավայրը։ Քաղաքը կազմված է մի քանի շրջաններից։ Առաջինը այսպես կոչված հնգանկյունն է, որը համարվում է Բրյուսելի պատմական կենտրոնը, այնուհետև Լակյոնի, Աղոնի և Նեդեր-Օվեր-Հեմբեկի պատմական շրջանները ինչպես նաև հարակից Հյուսիս-Արևելյան շրջանը իր ժամանակակից թաղամասերով և աշտարակներով, եվրոպական և ավյու Լուիզ թաղամասերը ինչպես նաև Կամբր անտառը և Սուան անտառի մի մասը[4]։ Բրյուսելը զբաղենում է 32.61 կմ² տարածք և 2017 թվականի սեպտեմբերի մեկի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում է 179688 մարդ, որոնցից 91888-ը տղամարդիկ են իսկ 87800-ը կանայք։ Բնակչության խտությունը կազմում է 5510.21 մարդ/կմ²։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հիշատակվում է 11 դարի աղբյուրներում՝ 7-րդ դարի վերջին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ։ Անվանման սկզբնական ձևը եղել է Brussels, որն առաջացել է ֆլամանդերեն brock «ճահիճ» և sail «շինություն» բառերի միացումից, այսինքն՝ «Կացարան ճահճի վրա»[5]։ 1815 թ.-ի հունիսի 18-ին Բրյուսելից 8 մղոն այն կողմ Վաթերլո գյուղում տեղի ունեցավ հայտնի ճակատամարտը Նապոլեոնի և դաշնակիցների (անգլիացիներ, պրուսակներ) միջև։ Նապոլեոնը պարտվեց և վերջնականապես աքսորվեց անտլանտյան օվկիանոսի հեռավոր կղզիներից մեկը՝ Սուրբ Հեղինե կղզի, որտեղ Նապոլեոնը ապրեց իր կյանքի վերջին վեց տարին։

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1430 թվականին Բուրգունդացի հերցոգ Ֆիլիպ III Բարին Բրյուսելը դարձնում է Բուրգունդիայի մայրաքաղաք: Այս ժամանակահատվածում տեղ էր ուենում Գրան-Պլասի շինարարական աշխատանքները: Բրյուսելում զարգանում է տնտեսական, մշակութային կյանքը: Այս շրջանում Բրյուսելում էին ստեղծագործում ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագը և նիդեռլանդացի նկարիչ Ռոգիր վան դեր Վայդեն: 1477 թվականին Ֆիլիպ III Բարիի թոռնուհին Մարիա Բուրգունդացին ամուսնանաում է Սրբազան Հռոմեական կայսրության ապագա կայսր Մաքսիմիլիան I-ի հետ ինչի հետևանքով Բրյուսելը անցնում է Հաբսբուրգների իշխանության տակ: Նրանց դուստրը Մարգարիտա Ավստրիացին տեղափոխում է նստավայրը Մեխելեն, սակայն 1531 թվականին Բրյուսելը կրկին դառնում է Բուրգունդիայի մայրաքաղաքը: Կառլ V-ի մահից հետո, նրա որդու՝ Ֆիլիպ II-ի իշխանության օրոք ժամանակակից Բրյուսելի տարածքի մեծ մասը դառնում է Հարավային Նիդեռլանդների մի մասը: Ֆիլիպ օրոք տեղի է ունենում աբստամբություն ընդդեմ իսպանական իշխանությունների Էդմոնդ Լամորալի և Ֆիլիպ Մոնմորանսի Գորնի գլխավորությամբ, ոովքեր հետագայում հրապարակավ մահապատժի ենթարկվեցին: Ֆեռնանդո Ալբայի իշխանության օրոք դաժան կերպով հետապնսվում էին բողոքականները։ Քաղաքական ճնշումերի պատճառով քաղաքը սկսեցին լքել մտավորականները (հիմնական մասը փախավ Ամստերդամ), ինչն էլ իր հերթին բերեց Բրյուսելում տնտեսական անկման։

Բրյուսելը Երեսնամյա պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Վեստֆալյան հաշտության պայմանագրի, որը կնքվել է 1648 թվականին, վերջ դնելով Երեսնամյա պատերազմին Նիդերլանդների հյուսիսային հատվածը ճանչվեց անկախ, այն դեպքում երբ Նիդերլանդների հարավային հատվածը Բրյուսելի հետ միասին մնացին իսպանական իշխանության վերահսկողության տակ։ XVII-րդ դարի երկրորդ կեսին Լյուդովիկոս XIV-ի օրոք Ֆրանսիան փորձում էր Եվրոպայում գերիշխող դիրք զբաղեցնել։ Ֆրանսիական բանակը գրավում է Էնոն և Արևմտյան Ֆլանդրիան։ 1695 թվականին բրյուսելական Գրանդ-պլասը երեք օր շարունակ գնդակոծվել է և գրեթե ամբողջությամբ ոչնչացվել։ 1697 թվականին կնքված Ռեյսվեյկի հաշտության պայմանագրով ֆրանսիացիները պետք է լքերին Բերգիայի տարածքը։ Իսպանական գահի համար պատերազմում (1701—1714) Հարավային Նիդերլանդները Բրյուսելի հետ միասին անցան Համբուրգների իշխանության տակ։

Պայքար անկախության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

1789 թվականի Բրաբանների աբստամբությանը հաջողվում է որոշ ժամանակ երկիրը անկախ հռչակել մինչ 1794 թվականը, երբ Ֆրանսիան գրավեց Բրյուսելի տարաքները։ Ֆրանսիական գերիշխանությունը շարունակվեց մինչև 1815 թվականը, երբ Նապոլեոնը պարտվեց Վաթեռլոյի ճակատամարտում, որը տեղի ունեցավ Բրյուսելից 15 կիլոմետր հարավ։ Վիեննայի վեհաժողովի ընթացքում որոշվեց վերամիավորել Հարավային և Հյուսիսային Նիդեռլանդները և ղեկավար նշանակել Վիլհերմ I-ին։ Հարավային Նիդեռլանդների ազատական կաթոլիկ էլիտան ուներ լեզվական, մշակութային և քաղաքական ֆրանսիական ուղղվածություն, ինչպես նաև կաթոլիկ հոգևորականությունը զգում էր, որ հարավը պետության կառավարման, կրթության և տնտեսական զարգացման ոլորտներում ավելի թույլ զարգացած է համեմատ հյուսիսային բողաքական Նիդեռլանդների ։ Որոշ ժամանակ անց Բելգիայի հեղափոխությունը հանգեցնում է Բելգիայի բաժանմանը Նիդերլանդների Միացյալ Թագավորությունից և Բելգիական թագավորության ձևավորմանը: Այդ ժամանակների ամենահզոր ուժերը `Անգլիան, Պրուսիան, Ավստրիան և Ռուսաստանը շահագրգռված էին հակամարտության խաղաղ կարգավորմանը և 1830 թվականին տեղի ունեցած Լոնդոնի կոնֆերանսում նրանք հռչակվեցին նոր պետության անկախությունը: Բրյուսելը դառնում է թագավորության մայրաքաղաքը իսկ Լեոպոլդ I-ը հռչակվում է Բելգիայի առաջին թագավոր` կառավարման սահմանադրական միապետության ձևով:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսել համայնքն ունի անկանոն ձև և բաղկացած է 3 մասից՝ ընդարձակ հյուսիսային, նեղ կենտրոնական և ավելի նեղ հարավային։ Բրյուսելի հյուսիսային մասը ներառում է Լաեկեն շրջանը, որտեղ տեղակայված է համանուն արքայական նստավայրը։ Մինչ 1921 թվականը Լաեկենն անկախ համայնք էր։ Քաղաքական պատմական միջուկը ձևավորում է ծառուղիների հնգանկյուն, որը տեղակայված է նախկին ամրությունների վայրում։ Հարավային ելուստը Լուիզայի պողոտան է։

Բրյուսելի միջով հոսում է Սեննա գետը, որը այժմ գրեթե տեսանելի չէ, քանի որ ծածկվել է բելգիացի ինժեներների կողմից Անրի Մոյի գլխավորությամբ ուրբանիզացիայի ժամանակաշրջանում(19-րդ դարի երկրորդ կես)։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսելի կլիման չափավոր ծովային է։ Ծովային օդային զանգվածները՝ ձևավորվելով համեմատաբար մոտ գտնվող Հյուսիսային ծովի վրա, առաջացնում են ամենօրյա և տարեկան ջերմաստիճանի քիչ առատությամբ ամպլիտուդներ և բարձր հարաբերական խոնավություն։ Ամենաշոգ ամիսներն են հուլիսը և օգոստոսի՝ 17․0 °C միջին ջերմաստիճանով, ամենացուրտը՝ հունվարը՝ 2,5 °C միջին նվազագույնով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 9,7 °C է։ Տարեկան արևի ճառագայթման ժամը 1585-ն է։

Ծովային կլիմային բնորոշ են մեծ քանակությամբ տեղումները։ Այսպես, Բրյուսելում տարվա ընթացքում թափվում են 821 մմ տեղումներ, ամենամեծ քանակով (79 մմ) նոյեմբերին և դեկտեմբերին։

Բրյուսել
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
ՀՓՄԱՄՀՀՕՍՀՆԴ
 
 
71
 
5
1
 
 
53
 
6
2
 
 
73
 
10
4
 
 
54
 
14
6
 
 
70
 
18
9
 
 
78
 
20
12
 
 
69
 
23
14
 
 
64
 
23
14
 
 
63
 
19
12
 
 
68
 
14
8
 
 
79
 
9
5
 
 
79
 
6
3
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսելը բաղկացած է մի քանի շրջաններից որոնցից են․

  • Բուն Բրյուսելի հատվածը, որը ներառում է
    • քաղաքի պատմական կենտրոնը, որը շրջապատված է հին երկշարքանի պարիսպներով։ Այսօր քաղաքի պատմական կենտրոնում գտնվում են բազմաթիվ պողոտաներ։ Քաղաքի այս հատվածի հայտնի է նաև որպես Պենտագոն(Հնգանկյուն), քանի որ այն ունի հնգանկյան տեսք: Քաղաքի այս շրջանը այլ կերպ անվանում են նաև Բրյուսելի սիրտ:
    • շրջանները, որոնք քաղաքին են միացել XIX-րդ դարի երկրորդ կեսին:
      • արևելքից 1853 թվականին քաղաքին է միացել Սանկտ-Յոս-տա-Նուդը համայնքը, որի վարչակազմի սնանկությունից հետո, Բրյուսելի քաղաքը գնել է այս քաղաքի կեսը: Այսօր քաղաքի այս հատվածը համարվում է «զբոսայգի-թաղամաս»։ Այս թաղամասը Բրյուսելի միակ թաղամասն է, որը ունի նույն՝ 1040 փոստային կոդը ինչ Էտերբեեկ համայնք:
      • հարավից 1860 թվականին քաղաքին է միացել Սուան անտառից 123 հեկտար տարածք, որպեսզի ստեղծեն Կամբր անտառը, վերածելով այն այսպես կոչված անգլիական այգու, որտեղ պետք է զբոսներ քաղաքի արիստոկրատիա։ Միևնույն ժամանակ կառուցվեց լայն և մեծ հռչակ ձեռք բերած պողոտան, որը կոչվեց ավենյու Լուիզ։ Այն ևս կցվեց Բրյուսելին, ինչը բաժանում է իրարից Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի հնագույն Իքսելլ և Սեն Ժիլլ համայնքները:
      • արևելքից 1880 թվականին քաղաքին է միացել զորավարժական հրապարակը և նրա շրջակա տարածքները, որոնք գտնվում էին Էտերբեեկ համայնքում, որոնք Բրյուսելին միացվել են այնտեղ անկախության հոբելյանական տարեդարձի առթիով «Հիսունամյա այգին» ստեղծելու նպատակով։ Այտեղ տեղայված են թանգարաններ և առևտրային կազմակերպություններ։ Թաղամասները գտնում են այգու և քաղաքի կետրոնի միջակայքում, որոնք նույնպես միացվել են քաղաքին այդ ժամանակ։ Այսօր այդտեղ գտնվում են Եվրոպական միության ենթակայության տակ գտնվող շինություններ:
  • հյուիսից 1921 թվականից քաղաքին են միացել են Լակյոնի, Աղոնի և Նեդեր-Օվեռ-Հեմբեկի հին համայնքները, որոնք այօր դարձել են քաղաքի մի մասը:

Հնգանկյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսելի հնգանկյունը

Կենտրոնական թաղամաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական թաղամասը գտնվում է Սեն-Ժենի կղզու սրտում, որը շրջապատված է Սենն գետով։ Այդ թաղամասում է 979 թվականին կառուցվել առաջին ամրոցի աշտարակը, որն էլ հադիսանում է քաղաքի սկիզբը։ Այսօր Սեն-Ժենի կղզուն շրջապատող թաղամասերը, որոնցից են օրինակ հին Փակ շուկան համարում է քաղաքի ամենամոդայիկ թաղամասերից մեկը։ Կենտրոնական թաղամասում պահպանված են տասներեքերորդ դարի Բրյուսելի առաջին պարիսպի որոշ հատվածներ, որոնք ընդգրկում են Սեննի առաջին գետային նավահանգիստը, ռոմանական կոլեգիան, որի նույն վայրում հետագայում կառուցվեց Սուրբ-Միշել-է-Գյուդուլ եկեղեցին և դուքս Գուդենբերգի ամրոցը (Արքայական թաղամաս)։ Եռանկյունու մեջտեղում գտնվում են Բրյուսելի Գրան Պլասը, Սուրբ Իլոի թաղամասը(որը վերցրել է իր անվանումը քանդման աշխատանքներին դեմ լինելու պատճառով), որը շրջապատած է Սուրբ-Ուբերտի պատկերասրահը, Սեն ժակ թաղամասը, որը ամեն տարի հյուընկալում է ուխտգնացների ։

Թագավորական թաղամաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղամասը կոչվում է Թագավորական, քանի որ նրա մի հատվածում՝ Կուդենբերգ բլրի վրա Չարլզ Ալեքսանդրը Լորեյնի կողմից կառուցվել է թագավորական պալատ, Բարաբան դքսերի նախկին պատալի փոխարեն, որի հիմքերը ինչ-որ չափով պահպանվել են մինչ այսօր։ Թագավորական պալատի դիմաց գտնվում է Բրյուսելի այգին, և որի մյուս կողմում գտնվում է Բելգիայի խորհրդարանը։ Բրյուսելի կենտրոնական կայարանից ներքև ընկած հատվածում կոչվում է Արվեստների բլուր, որտեղ գնտվում են Բելգիայի թագավորական գրադարանը, Բելգիայի թագավորական ֆիլմադարանը, Բրյուսելի գեղեցիկ արվեստների պալատը, Բրյուսելի կինոյի թանգարանը, Երաժշտական գործիքների թանգարանը, Բելվյու թանգարանը, Բելգիայի գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանը։

Սաբլոների թաղամաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժանսի փողոցը, որը սկսվում է Թագավորական հրապարակից անցնում է Մեծ և Փոքր Սաբլոների թաղամասում, որտեղ գտնվում է Սաբլորի Աստվածամոր տաճարը։ Այս թաղամաում է գտնվում նաև Սաբլոի հին շուկան, որտեղ գնտնում են զանազան հուշանվերների, արվեստի գործերի և այլ շքեղ խանութներ, որոնցից ոչ հեռու գտնվում է Ժողովրդի տունը (ֆր.՝ Maison du Peuple), որը կառուցել է Վիկտոր Օրատան։ Այս թաղամասում են գտնվում նաև Էգմոնի պալատը և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիան։

Մարոլլների թաղամաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հսակայնական Արդարադատության պալատի կողքին է գտնվում Բրյուսելի հին հայտնի թաղամասերից մեկը՝ Մարոլլների թաղամասը։ Շապելի հրապարակից մինչև Ժո դը Բալլ հրապարակը գտնվում է ամենօրյա հնոտիների շուկան, որը գործում է 1873 թվականից։ Բարձր և Բլաս փողոցների երկայնքով տեղակայված հնոտիների առուվաճառքով զբաղվողներին այսօր փոխարինել են հնաոճ իրերի առքուվաճառքով զբաղվող խանութները, որոնք էապես ձևափոխել են քաղաքի տեսքը։ Այս թաղամասում է գտնվում նաև Էլլմանի ավանը, որը Բրյուսելում XX-րդ դարի սկզբին իրականացված սոցիալական բնակարանային ծրագրերի հրաշալի օրինակ է։ Բարձր փողոցը, որը Բրյուսելի ամենաերկար և ամենահին փողոցներից մեկն է, որը Գալլո-Ռոմաական ճանապարհային երթուղու մի մասն էր կազմում։ Այս փողոցը հասնում է մինչև 1935 թվականին կառուցված Սուրբ Պիերի հիվանդանոցը:Սուրբ Պիերի հիվանդանոցը սահմանակից է Հալի դռանը, որը Բրյուսելի երկրորդ պարիսպից կանգում մնացած միակ շինությունն է։

Միդի Լըմոյեի թաղամաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղամասի հենց սրտում, որտեղ այսօր գտնվում է Ռուպի հրապարակը 1839 թվականին կառուցվել Բրյուսելի առաջին հարավային կայարանը, «Հարավային գծի» վերջին կայարանը, որը անվանվեց Բոգարդների կայարան: Կայարանի անվանումը եկել է այն վանքի անունից, որի տղում հետագայում կառուցվել է կայարանը, այսօր այդ նույն վանքի անունով է կոչվում Բրյուսելի փողոցներից մեկը:

Ազատությունների թաղամաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատությունների թաղամասի կենտրոնական հատվածում է գտնվում Բելգիական ֆեդերալ ազգային ժողովը, Թագավորական փողոցը(ֆր.՝ rue Royale), որի վրա է գտնվում Կոնգրեսի սյունը, վերջինս կառուցվել է 1830-1831 թվականների կազմավորված ազգային կոնգրեցի հիշատակին, որը համարվում է Բելգիայում դեմոկրատական ազատությունների հիմնադիրը։ Այս թաղամասում է գտնվում նաև Անհայտ զինվորի գերեզմանը հավերժական կրակով։ Այստեղից ոչ հեռու գտնվում է 1911 թվականին կառուցված Աստորիա շքեղ հյուրանոցը, որը վերանորոգվել, ընդլայնվել և վերաբացվել է 2015 թվականին։ Իսկ հյորանոցից ոչ հեռու գտնվում է Փոքրիկ կենտորն անունը կրող պողոտան։ XIX-րդ դարում թաղամասը կրում էր Նեժի աստվածամոր անունը։ Այս ժամանակաշրջանում թաղամասը մեծամասամբ բնակեցված էր բանվորներով։ Քաղաքը անաառողջ մթնոլորտից ազատվելու համար քաղաքային իշխանություններ նախաձեռնեցին բնաչության բռնի արտաքսում և անբողջությամբ ոչնչացրեցին թաղամասը։ Նոր բուրժուական թաղամասը ամբողջությամբ ձևափոխվեց XIX-րդ դարի վերջին քառորդում։ Փողոցների և հրապարաների անուները ընտրվում էին Բելգիայի անկախության համար տարված կռիվները նշանավորելու համար ինչպես օրինակ՝ Ազատության, Բարիկադների հապարակներ, Հեղափոխության փողոց և այլն։ Ազատության հրապարակից դուրս եկող չորս փողոցները կրում են չորս սահմանադրական ազատությունների անունները, որոնք են Մամուլի, Կրոնի, անդամակցության և կրթություն ստանալու ազատություննները, որոնք ներկայացված են չորս կանանց կերպարներով, փորագրված Կոնգրեսի սյան վրա։

Հյուսիսային թաղամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաեկեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաեկենը Բրյուսել մայրաքաղաքային տարածաշրջանի հյուսիսում գտնվող հին շրջաններից է, որը Բրյուսել քաղաքին կցվեց 1921 թվականին։ Լաեկենում այժմ գտնվում են արքայական կալվածքները, Լաեկենի ամրոցը, Լաեկենի արքայական ջերմոցները և Աստվածամոր տաճարը, որի ստորերկրյա դամբարանում են գտնվում են միաետերի և ազնվականների գերեզմաններ։ Լաեկենի տարածքում է գտնվում Հեյսելի հարթավայրը, որտեղ ժամանակին՝ 1935 և 1958 թվականներին կազմակերպվել են Համաշխարհային ցուցահադեսներ։ Լաեկենի տարածքը ներառում է նաև Բոուդեն թագավորի մարզադաշտը, Ատոմիումը, Բրյուսելի հացահանդեսների այգին, Bruparck-ը ինչպես նաև Բրյուսելի դուռը, որի կողքին գտնում է Կոնստանդին Մենիեի Աշխատանքի հուշարջանը։

Մուտսարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ այս թաղամասը անվանում են նաև Պագոդների՝ ճապոնական արձանիկների թաղամաս կամ Դը Վանդ թաղամաս, որը գտնվում է Լաեկենի և Նեդեր-օվեր-Հեմբեկ թաղամասերի մեջտեղում։ Այս թաղամասը նախկինում եղել է Լաեկեն համայնքի մի մասը(այդ իսկ պատխառով այս թաղամասի փոստային կոդը 1020-ն է), ինչպես նաև 1879 թվականին այս թաղամասին է կցվել Նեդեր-օվեր-Հեմբեկից մի հատված, սակայն այս թաղամասը ամբողջությամբ կախված է Նեդեր-օվեր-Հեմբեկ քահանայությունից։ Մուտսարդը Լաեկենից բաժանվում է թագավորական տնով։ Այս թաղամասում է գտնվում Հեռավոր Արևելքի թանգարանը։ Ներկայումս Մուտսարդում գտնվող եկեղեցին, որը ժամանակի ընթացքում է կղվել թաղամասին Քրիստ թագավորի եկեղեցին է։ Թաղամասը մի փոքր տարածվում է նաև հարևան Վիլվորդի եւ Գրիմբերգենի համայնքների վրա: Մուտսարդը համարվում է հին պատմական կենտրոն, որը գտնվում է երեք(չորս) հայանքների հատման կետում։

Հարեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Լաեկենը և Նեդեր-Օվեր-Հեմբեկը Հարենի հնագույն համայնքը Բրյուսելին կցվեց 1921 թվականին, ինչը նրան հնարավորություն տվեց իր տարածքները ընդլայնել մինչև Շաերբեկ տեսակավորոց կայանը, որը գտնվում էր Հարենից հյուսիս: Այս թաղամասը Բրյուսել քաղաքին կցելու հիմնական պատճառը այստող առկա օդանավակայանն է, որը կառուցվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիների կողմից, այստեղ է սկիզբ առել Բելգիական հանրային ավիացիոն շինությունների սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, բելգիական ռազմական ավիացիան, Օդային տրանսպորտի ուսումնասիրության ազգային միությունը իսկ հետագայում նաև Բելգիական ավիացիոն կառավարման ՍՊԸ-ն:

Այսօր Բրյուսելի այս իրավիճկը ակակենտրոնացել է, ստեղծելով բազմաթիվ տարածքային խնդիրներ և շփոթություններ հարևան համայնքների միջև: Այնուհանդերձ արդեն հիսուն տարի է ինչ Հարենում է գտնվում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, որը տեղակայված է նախկին օդանավակայիանի տեղում: Այս թաղամասում են գտնվում նաև այլ միջազգային կազմակերպությունների կենտրոնակայանները ինչպես օրինակ Եվրոկոնտրոլինը:

Նեդեր-Օվեր-Հեմբեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեդեր-Օվեր-Հեմբեկը հին համայնք է, որը Բրյուսել քաղաքի կազմի մեջ է մտել 1921 թվականին ինչպես Հարենը և Լաեկենը: Այս թաղամասի գլխավոր առանձնահատկությունը այն , որ նա հանդիսանում է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի միակ համայնքը, որը կրում է իր հնագույն դեռևս 7-րդ դարից եկոց անունը:

Այլ թաղամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային թաղամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս թաղամասերը բաղացած են Լուիզի պողոտայից, որը հասնում է միչև Կամբեր անտառ, Ֆրանկլին Ռուզվելտի պողոտայից և մի քանի այլ հարակից փողոցներից։

Արևելքի թաղամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական թաղամաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական թաղամասը գտնվում է Բրյուսելի արևելքում շրջապատած Լյուքսեմբուրգի և Շումանիի թաղամասերով։ Եվրախորհրդարանը կառուցվել է Լյուքսեմբուրգի հրապարակի հարևանությամբ՝ Լեդոպոլիդի համալիրում ֆր.՝ Espace Léopold: Եվրոպական հանձնաժողովը տեղակայված է Բերլայմոն անունը կրող շինությունում, որն էլ իր հետթրին գտնվում է Շումանի թաղամասում՝ Ռոն-պուեն Ռեբեր Շումանի հրապարակի և Հիսունամյա այգու միջև: Եվրոպական թաղամասում է գտնվում նաև Եվրոպական խորհուրդը և նրա գլխավոր գրասենյակը:

Եվրոպական թաղամասու եմ գտնվում երկու երկաթուղային կայարան՝ Բրյուսել-Շուման և Բրյուսել-Լուքսենբուրգ, վերջինս ստորգետնյա կայարան է և հայտնի է նաև Լեոպոլիդի թաղամասի երկաթուղային կայարան անունով: Այս թաղամասի տարածքով է անցնում նաև Բրյուսելի մետրոյի երկու՝ առաջին և հինգերորդ գծերը:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ 1830 1846 1856* 1866* 1876 1880 1890 1900 1910 1920 1930* 1947 1961 1970 1980 1990 2000 2010 2015 2016 2017
Բնակչություն 98.279 123.874 152.828 157.905 161.816 162.498 176.138 183.686 177.078 154.801 200.433 184.838 170.489 161.080 143.957 136.706 133.859 157.673 177.849 176.512 178.118
Ինդեքս 100 126 156 161 165 165 179 187 180 158 204 188 173 164 146 139 136 160 181 180 181
  • 1856* : 1853 թվականին Սեն-Ժոս-տեն-Նուդի համայնքի մի մասը գնվեց Բրյուսելի կողմից
  • 1866* : 1860 թվականին Լուիս պողոտան կցվել է Բրյուսելին
  • 1930* : 1921 թվականին Լաեկեն, Արեն, Նեդեր-օվեր-Հեմբեկ համայնքները կցվեցին քաղաքին

2016 թվականին Բրյուսելի 10 ազգային փոքրամասնություններն էին[6].

Ծննդավայր Բնակչություն
Ֆրանսիա 8670
Մարոկկո 8187
Ռումինիա 7025
Իտալիա 4609
Իսպանիա 4507
Լեհաստան 3263
Պորտուգալիա 1802
Նիդերլանդներ 1746
Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն 1723
Հունաստան 1560

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսելում գտնվում են բազմաթիվ ուսումնական հաստատություններ, որոնք իրականացնում են ֆրանկոֆոն, նիդերլանդոֆոն ինչպես նաև միջազգային կրթություն։ Բրյուսելի քաղաքապետարանի կրթության բաժինը կազմակերպում է քաղաքում կրթության բոլոր տեսակները․ մանկապարտեզ, տարրական, միջնակարգ և բարձրագույն կրթություն, ինչպես ֆրանսերենով, այնպես էլ նիդերլանդերենով։ Բրյուսելի ամենահին ուսումնական կետորններից է քաղաքի Մարոլներ թաղամասում գնվող Աթենե Ռոբեր Կատոնը, որը հիմնադրվել է 1851 թվականին որպես Բրյուսելի ազատ համալսարանի կազմի մեջ մտնող միջնակարգ դպրոց և որը շարունակեց 1818 թվականին հիմադրված Բրյուսելի կառավարկական դպրոցի աշխատանքը։ Բրյուսելի ամենահին միջնակարգ դպրոցը 1604 թվականին Մարոլներում հիմնադրված Regium Gymnasium Societatis Jesu Bruxellis է, որը փակվեց 1773 թվականին, Քրիստոսի միաբանության լուծարումից հետո։ Հիսուսի միաբանության անդաները Բրյուսել վերադարձան միայն 1835 թվականին և ստեղծեցին Սեն-Միշել քոլեջը,սակայն 1905 թվականին նրանք տեղափոխվեցին Էտերեկ և այնտեղ ստեղծեցին Սեն-Ժան-Բերժմանս նեդերլանդոֆոն քոլեջը։ Բրյուսելի տարածաշրջանի երկու ֆրանկոֆոն համալսարաննները գտնվում են Բրյուսել քաղաքում։ Բրյուսելի Սեն-Լուիս համալսարանը գտնվում է Հնգանկյունում և գրավում է երկրորդ հորիզոնական Եվրոպական թաղամասում։ Բրյուսելի ազատ համալսարանը նույնպես գտնվում է Բրյուսելում, համալսարանի տարածքի հիմնական մասը գտնվում է քաղաքի հարավում գտնվող Սոլբոշ հարթավայրում, որը Բրյուսելին է կցվել 1910 թվականի Համաշխարհային ցուցահանդեսից հետո։

Անվտանգություն և Առաջին օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսել քաղաքը և Իքսել համայնքը իրար հետ կազմում են մեկ ընդհանուր՝ մայրաքաղաք Բրյուսել Իքսել ոստիկանական շրջան ։ Այս շրջանը գրացված է որպես 5339 և ինչպես Բրյուսելի տարածաշրջանի մյուս հինգ ոստիկանական շրջանները երկլեզու է (ֆրանսախոս և նիդերլանդախոս)։

Հրշեջ ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ վերաբերում է հրշեջ ծառայությանը , այն գտնվում է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի հրդեհի եւ շտապ բժշկական ծառայությունների իրավասության տակ ( հոլ.՝ Dienst voor brandbestrijding en dringende medische hulp van het Brussels Hoofdstedelijk Gewest)։ Բրյուսելի ագլոմերացիայի հրշեջ ծառայությունը ևս երկլեզու է։

Քաղաքացիական պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ Բրյուսել քաղաքը, ոչ էլ Բրյուսել մայրաքաղաքային տարածաշրջանը չունեն իրենց տարածքում քաղպաշտպանության զորանոց։ Բրյուսելի ամենամետ գտնվող զորանոցը Լյեդեկերքին է, որը գտնում է Բրաբան շրջանում։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսել քաղաքի նախնական և իսկական զինանշանը ՝ ֆր.՝ de gueules plain(դե գյոլ պլեն)[7].

XVI-րդ դարից սկսված քաղաքի զիանշանի վրա սկսեցին պատկերել Սեն-Միշելին։ Սկզբնական շրջանում պատկերում էին միայն նրա ստվերը իսկ այնուհետև ավելի մանրակրկիտ ձևը[8]։

Ներկայիս զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Բրյուելի զիանաշանը ունի ֆրանսիական հերալդիկ վահան, որը ներկված է կարմիր գույնով։ Վահանի կենտրոնում պատկերված է Սեն-Միշելը վահանը և նիզակը ձեռքին։ Նիզակը, որի գագաթին պատկերված է խաչ, հրեշտակը սպանում է դևի, որը պատկերված է սև գույնով։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսելը ունի հետևյալ քույր քաղաքները՝ :

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Crossroads Bank for Enterprises
  2. Population au 1er septembre 2017 - SPF Intérieur (http://www.ibz.rrn.fgov.be/fileadmin/user_upload/fr/pop/statistiques/stat-1-1_f.pdf)
  3. Voir l'article 194 de la Constitution belge, la FAQ bruxelles.be et cette publication officielle, p. 4
  4. FAQ sur bruxelles.be
  5. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  6. Population par nationalité et par sexe 2015-2016 - Institut belge de Statistique (http://statbel.fgov.be/fr/modules/publications/statistiques/population/downloads/population_totale_etrangere_et_belge.jsp)
  7. Guillaume Des Marez, "L'origine des armoiries de Bruxelles. Première phase: De gueules plain", dans: Études inédites, Bruxelles, 1936, Կաղապար:P.:  . Et Կաղապար:P. :  
  8. Louis Robyns de Schneidauer, La couronne comtale de la ville de Bruxelles, in Le Parchemin, Gendbrugge-lez-Gand, 1939 (mars-avril)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներFlag of Europe.svg

Աթենք  · Ամստերդամ · Բեռլին  · Բրատիսլավա  · Բրյուսել  · Բուդապեշտ  · Բուխարեստ  · Դուբլին  · Վալետա  · Վարշավա  · Վիենա  · Վիլնյուս  · Կոպենհագեն  · Լիսաբոն  · Լյուբլյանա · Լոնդոն · Լյուքսեմբուրգ  · Մադրիդ  · Նիկոսիա  · Փարիզ  · Պրահա  · Ռիգա · Հռոմ  · Սոֆիա  · Ստոկհոլմ  · Տալլին  · Հելսինկի