Jump to content

Ատլանտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ատլանտա
անգլ.՝ Atlanta
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՖուլտոն շրջան և Դե-Քալբ շրջան
Հիմնադրված էդեկտեմբերի 29, 1845 թ.
Մակերես347,996293 կմ²
ԲԾՄ225 մետր
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն498 715 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2]
Ժամային գոտիEDT?, UTC-5 և UTC−4
Հեռախոսային կոդ404, 678 և 770
Փոստային դասիչ30060, 30301–30322, 30324–30334, 30336–30350 և 30353
Պաշտոնական կայքatlantaga.gov(անգլ.)
Ատլանտա (ԱՄՆ)##
Ատլանտա (ԱՄՆ)

Ատլանտա (անգլ.՝ Atlanta), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ջորջիա նահանգի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը 2015 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 463 878 մարդ, որը 34-րդ ցուցանիշն է Միացյալ Նահանգների տարածքում։ 2014 թվականի տվյալներով բնակչության 51.4%-ը աֆրոամերիկացիներ են[3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Չատախուչի գետից հարավ։ Քաղաքի մակերեսը կազմում է 343 կմ², ագլոմերացիայի տարածքը 21 694 կմ²

Ատլանտան ունի խոնավ մայրցամաքային կլիմա` տաք ամառներով սակայն ցուրտ և երբեմն անձրևային ձմեռներով։

Հուլիսին միջին ամենբարձր ջերմաստիճանը կազմում է 32 °C, իսկ ամենացածր միջին ջերմաստիճանը կազմում է 21 °C: Ամռանը ջերմաստիճանը գրեթե երբեք չի անցնում 38 °C-ը։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսին (40 °C) 1980 թվականին։ Ձմռան ամենացուրտ ամսին` հունվարին ջերմաստիճանը տատնվում է 1 °C-ից մինչև 11 °C: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1988 թվականի փետրվար ամսին (-20 °C):

Տեղումների միջին քանակը կազմում է 1261 մետր, որտեղից 55 մմ լինում է ձյան տեսքով։

2008 թվականաի մարտի 4-ին ժամը 21:40 Ատլանտայուն տեղի ունեցավ EF 2 տեսակի փոթորիկ, որը շարճվում էր 217 կմ/ժ։ Փոթորիկը մեծ վնաս է հասցրել Ֆիլիպ Արենային, Օլիմպիական այգուն, CNN կենտրոնին և Ջորջիայի միջազգային կոնգրեսի կենտրոնին։

Ատլանտաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 79
(26)
80
(27)
89
(32)
93
(34)
97
(36)
106
(41)
105
(41)
104
(40)
102
(39)
98
(37)
84
(29)
79
(26)
106
(41)
Միջին բարձր °F (°C) 54.0
(12.2)
58.2
(14.6)
65.9
(18.8)
73.8
(23.2)
81.1
(27.3)
87.1
(30.6)
90.1
(32.3)
89.0
(31.7)
83.9
(28.8)
74.4
(23.6)
64.1
(17.8)
56.2
(13.4)
73.2
(22.9)
Միջին օրական °F (°C) 44.8
(7.1)
48.5
(9.2)
55.6
(13.1)
63.2
(17.3)
71.2
(21.8)
77.9
(25.5)
80.9
(27.2)
80.2
(26.8)
74.9
(23.8)
64.7
(18.2)
54.2
(12.3)
47.3
(8.5)
63.6
(17.6)
Միջին ցածր °F (°C) 35.6
(2)
38.9
(3.8)
45.3
(7.4)
52.5
(11.4)
61.3
(16.3)
68.6
(20.3)
71.8
(22.1)
71.3
(21.8)
65.9
(18.8)
54.9
(12.7)
44.2
(6.8)
38.4
(3.6)
54.1
(12.3)
Ռեկորդային ցածր °F (°C) −8
(−22)
−9
(−23)
10
(−12)
25
(−4)
37
(3)
39
(4)
53
(12)
55
(13)
36
(2)
28
(−2)
3
(−16)
0
(−18)
−9
(−23)
Տեղումներ դյույմ (մմ) 4.59
(116.6)
4.55
(115.6)
4.68
(118.9)
3.81
(96.8)
3.56
(90.4)
4.54
(115.3)
4.75
(120.7)
4.30
(109.2)
3.82
(97)
3.28
(83.3)
3.98
(101.1)
4.57
(116.1)
50,43
(1280,9)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 1.0
(2.5)
0.4
(1)
0.4
(1)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.4
(1)
2.2
(5.6)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 11.1 10.4 10.5 8.9 9.4 11.1 12.0 10.2 7.3 6.8 7.9 10.7 116.3
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 0.7 0.3 0.1 0.2 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.4 1.5
% խոնավություն 67.6 63.4 62.4 61.0 67.2 69.8 74.4 74.8 73.9 68.5 68.1 68.4 68.3
Միջին ամսական արևային ժամ 164.0 171.7 220.5 261.2 288.6 284.8 273.8 258.6 227.5 238.5 185.1 164.0 2738,3
Տոկոս հնարավոր արևի լույս 52 56 59 67 67 66 63 62 61 68 59 53 62
աղբյուր: NOAA (relative humidity, dew point and sun 1961–1990)[4][5][6]

Կառավարման համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը ղեկավարում է քաղաքապետը և քաղաքային խորհուրդը, որը բաղկացած է 15 պատգամավորից։ Քաղաքապետը կարող է վետո դնել քաղաքային խորհրդի որոշման վրա։ Խորհուրդը իր հերթին, կարող է վետո դնել այդ պատգամավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդի մեծամասնությամբ։ Ատլանտայի քաղաքապետը Քասիմ Ռիդն է։ 1973 թ-ից Ատլանտայում բոլոր քաղաքապետները սևամորթներ էին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը 1850 թվականից
Տարի Բնակչություն
1850 2 572
1860 9 554 271.5 %
1870 21 789 128.1 %
1880 37 409 71.7 %
1890 65 533 75.2 %
1900 89 872 37.1 %
1910 154 839 72.3 %
1920 200 616 29.6 %
1930 270 366 34.8 %
1940 302 288 11.8 %
1950 331 314 9.6 %
1960 487455 47.1 %
1970 496 973 2.0 %
1980 425 022 —14.5 %
1990 394 017 —7.3 %
2000 416 474 5.7 %
2010 420 003 0.8 %
2013 447 841 6.6 %
Ռասսայական կազմ 2010 1990 1970 1940
Սպիտակամորթ ամերիկացիներ 38.4 % 31.0 % 48.4 % 65.4 %
—ոչ իսպանացիներ 36.3 % 30.3 % 47.3 % н/о
աֆրոամերիկացիներ 54.0 % 67.1 % 51.3 % 34.6 %
լատինամերիկացիներ (ցանակացած ռասայի) 5.2 % 1.9 % 1.5 % н/о
Ասիական ծագումով ամերիկացիներ 3.1 % 0.9 % 0.1 %

Ատլանտայի բնակչությունը սկսեց աճել XX դարի 60-ական թվականից, այնուհետև 70-ական թվականներից սկսեց բնակչության նվազումը, սակայն ագլոմերացիաներիում դեռևս պահպանվում էր բնակչության սովորակա չափը։

2000 թ-ին Գլենմարի հետազոտական կենտրոնի անցկացրած հետազոտության ընթացքում Ատլանտայի ագլոմերացիայի կրոնական բնակչության մեծամասնությունը բողոքականներ էին (75%), կաթոլիկներ (15%) և հուդիստնեի (5%)։ Ատլանտան գլխավոր շտաբ և պատմական կենտրոնն է բազմաթիվ ավանդական «հարավային» բողոքական դավանանքների համար (Հարավային բապտիստական կոնվենցիա, Միավորված մեթոդիստական եկեղեցի, ԱՄՆ-ի Պրիշտիերյան եկեղեցի)։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտայում գործում են բազմաթիվ ընկերությունների հիմնական գրասենյակներ, այդ թվում` Fortune 500, Coca-Cola ընկերությունը, UPS, Home Depot, Delta Air Lines, AT & T Mobility, Newell և Rubbermaid: CNN, TBS և Cox հեռարձակող ընկերությունները նույնպես գտնվում են այստեղ։

Ատլանտայի մետրոպոլիտենի տարածքի ավելի քան 75% Fortune 1000 ընկերությունն է աշխատում և ունի 1,250 բազմազգ կորպորացիայի տարածաշրջանային բաժանմունքներ։

1886 թվականին Ատլանտայում է ստեղծվել Coca-Cola ըմպելիքը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ստորգետնյա քաղաք Ատլանտայում
  • «Կոկա-կոլայի աշխարհը» թանգարան
  • Օլիմպիական այգի
  • Ատլանտայի բուսաբանական այգին
  • CNN-ի գլխամասային գրասենյակ
  • Թանգարանային համալիր Ատլանտայի պատմության կենտրոն
  • Road Atlanta ճանապարհային ուղի
  • Թանգարան Fox
  • Pidmont այգի
  • Ատլանտայի կենդանաբանական այգի
  • Stone Mountain այգի
  • Մարտին Լյութեր Քինգի թանգարան
  • Ատլանտայի թանգարանների ցանկ

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://data.census.gov/cedsci/table?q=United%20States&tid=DECENNIALPL2020.P1
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. «Atlanta (city), Georgia». State & County QuickFacts. U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. «Summary of Monthly Normals 1991–2020». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.
  5. «NowData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2021-06-05-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.
  6. «WMO Climatological Normals of Atlanta/Hartsfield INTL AP, GA». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլանտա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 654