Լոձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Լոձ
Łódź
Դրոշ Զինանշան
POL Łódź flag.svg POL Łódź COA.svg

Lodz Collage (by EL-042).png
Կոորդինատներ: 51°47′0″ հս․ լ. 19°28′0″ ավ. ե. / 51.78333° հս․. լ. 19.46667° ավ. ե. / 51.78333; 19.46667
Երկիր Լեհաստան Լեհաստան
Քաղաքապետ Հաննա Զդանովսկա
Հիմնադրված է 1423 թ.
Մակերես 293.25 կմ²
Պաշտոնական լեզու լեհերեն
Բնակչություն 728 892 մարդ (2011թ)
Ազգային կազմ լեհեր
Կրոնական կազմ կաթոլիկ
Ժամային գոտի UTC+2
Հեռախոսային կոդ (+48) 42
Փոստային ինդեքսներ 90-001 to 94–413
Ավտոմոբիլային կոդ EL
Պաշտոնական կայք uml.lodz.pl
##Լոձ (Լեհաստան)
Red pog.png

Լոձ[1] (լեհ.՝ Łódź, բառացի՝ „նավ“), Լեհաստանի երրորդ մեծ քաղաքը։ Այն գտնվում է երկրի կենտրոնական մասում և 2009 թ դեկտեմբերի մարդահամարի տվյալներով ունի 742,387 բնակչություն։ Լոձը Լոձի վոևոդության մայրաքաղաքն է, գտնվում է Վարշավայից մոտ 135 կմ հարավ արևմուտք. Քաղաքի զինանշանը նավակի տեսքով թեք զենք է, ի նշան քաղաքի անվան, որ բառացիորեն թարգմանվում է նավակ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը կապված է քաղաքի հիմնադիրի գերբի վրա պատկերված նավակի հետ․ լեհերեն Lodz նշանակում է «նավակ»[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոձը գրառումներում առաջին անգամ հիշատակվում է 1332 թ. փաստաթղթում, որով Լոձիա գյուղը հանձնվում է եպիսկոպոս Վլոցլավեկին։ 1423 թ. Վլադիսլավ Յագիետո թագավորը Լոձ գյուղին շնորհում է քաղաքի կարգավիճակ։ Մինչև 18-րդ դարը քաղաքը փոքրիկ բնակավայր էր Մազովիա և Սիլեսիա միջև ընկած առևտրական ճանապարհին, 16-րդ դարում Լոձն ուներ 800 բնակիչ, որն հիմնականում զբաղված էր մոտակա հացահատիկային տնտեսություններում։

1793 թ. Լեհաստանի երկրորդ բաժանումով Լոձը դարձավ Պրուսիայի թագավորության մաս, Հարավային Պրուսիայի մարզ և գերմաներեն կոչվում էր «Լոդշ»։ 1798 թ Պրուսիան ազգայնացրեց քաղաքը, որով և այն կորցրեց Կույավիա արքեպիսկոպոսի քաղաք կարգավիճակը։ 1806 թ Լոձը միավորվեց Նապոլեոնի դքսությանը Վարշավայում և 1810 թ ուներ 190 բնակիչ։ 1815 Վիենայի կոնգրեսի պայմանագրով այն դարձավ Լեհաստանի կոնգրեսի մաս, որը Ռուսաստանի Կայսրությանն էր ենթարկվում։

Մասնատման դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1815 թ պայմանագրի նախատեսվում էր վերակառուցել կիսաքանդ քաղաքը և ըստ 1816 թ ցարի դեկրետի մի շարք գերմանացի ներգաղթյալներ տարածքի ձեռքբերման փաստաթուղթ ստացան, որպեսզի հողը մաքրեն և գործարաններ ու տներ կառուցեն։

Քաղաքի տեսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Panoramic photo Piotrkowska Street in Lodz.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».