Պրուսիայի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրուսիայի թագավորությունը (գերմ.՝ Königreich Preußen) Գերմանական միապետություն էր 1701 – 1918 թթ. մինչ Գերմանիայի պարտությունը Առաջին համաշխարհային պատերազմում, այն գրավում էր Գերմանական կայսրության տարածքի երկու երրորդը։

Պրուսիայի քարտեզը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1701 Բրանդենբուրգի վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Վիլհելմ I-ը Բրանդենբուրգ-Պրուսիայի «Մեծ կուրֆյուրստը», մահացավ 1688 թվականին։ Նրա ժառանգությունը անցնում է որդուն, Ֆրիդրիխ III-ին (1688—1701), որը դարձավ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ I (1701—1713)։ Ի բացառության Պրուսիա դքսությանը, Բրանդենբուրգի բոլոր հողերը Սրբազան Հռոմեական Կայսրության կազմում էին, որը ձևականորեն պատկանում էր Գաբսբուրգներին։ Քանի որ կայսրության մեջ կար միայն մեկ գերմանացիների թագավոր, Ֆրիդրիխը համաձայն Լեոպոլդ I կայսրի հրամանի թագադրվում է, որպես Պրուսիայի թագավոր(1701 թվականի հունվարի 18-ին)։ Պրուսական թագավորները մինչ 1772 թվականը կրում էին թագավոր Պրուսիայում տիտղոսը։ Ստեղծված պետությունը ստացավ իր ճանաչումը 1713-ին Ուտրեխտյան պայմանագրով։

1702—1740 Թագավորության աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաստեղծ թագավորությունը շատ աղքատ էր և դանդաղ էր ապաքինվում 30-ամյա պատերազմից հետո։1708-ին Պրուսիա դքսության բնակչության մոտ մեկ երրորդը դարձավ ժանտախտի զոհ, ժանտաղտը 1710 թվականին հասավ Պրենցլաու, բայց վերջի վերջո նահանջեց, չհասնելով մայրաքաղաք Բեռլինը, որը տեղակայված էր ընդամենը 80 կմ հեռու։ Շվեդիայի հետ պատերազմից և հաղթանակից հետո(1700—1721)։ Պրուս-Շվեդական պայմանագրով, ստորագրված Ստոկհոլմում 1720 թ․-ի հունվարին Պրուսիային են անցնում Շեցինը և ուրիշ տարածքներ։

1740—1760 Սիլեզիայի պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1740-ին Ֆրիդրիխ II-ը զբաղեցրեց գահը։ Օգտագործելով 1537 թ․-ի պայմանագիրը, ըստ որի Սիլեզիան պետք է անցներ Բրանդենբուրգին Պյաստերի տոհմի ընդհատումից հետո, Ֆրիդրիխ մեծը մտնում և գրավում է Սիլեզիան։ Ավստրիան ստիպված ավարտում է պատերազմը 1742 թվականին՝ զիջելով որոշ տարածքներ։

Ավստրիան վերսկսում է պատերազմը 1744 թվականին և Ֆրիդրիխ մեծը մտնում է Բոհեմիա և պարտվում, սակայն Ֆրանսիայի ճնշումը Ավստրիայի վրա ստիպում է Ավստրիային կրկին խաղաղություն հաստատել։ 1748-ին կնքվում է երկրորդ խաղաղության պայմանագիրը, որը վերահաստատեց խաղաղությունը և տվեց Պրուսիային Սիլեզիայի մեծ մասը։

Իր նվաստացումից հետո Ավստրիան կնքեց պայմանագիր Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ։ Ֆրիդրիխ մեծի երկրորդ փորձը գրավել Բոհեմիան և Սաքսոնիան բերեց յոթամյա պատերազմի։ Ավստրիային, Ռուսաստանին, Շվեդիայի և Ֆրանսիային դիմակայում էին միայն Պրուսիան, Գանովները և Մեծ Բրիտանիան։ Ֆրիդրիխ մեծին հաջողվեց կանխել թշնամիների մուտքը Պրուսիա 1960 թ․ -ին, երբ Ռուսաստանը ժամանակավոր վերցրեց Բերլինը և Կենինգսբերգը։ Թագավորության համար վիճակը գնալով ավելի էր վատանում, սակայն Ռուս կայսրուհու մահվանից հետո Ելիզավետայի մահվանից հետո դրությունը լավացավ դա կոչվեց «Բրանդենբուրգի տան երկրորդ շրաշք»։ Ռուսաստանը անցավ Պրուսիայի կողմը, մոտավորապես այդ ժամանակ պատերազմից դուրս եկավ նաև Շվեդիան։ Այդ հաղթանակը դարձրեց Պրուսիային առաջնային Եվրոպական պետություն։

1772, 1793, 1795 թթ․ Լեհ-լիտվական պետության բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրուսիայից արևելք և հարավ տեղակայված էր Լեհ-լիտվական պետությունը, որը անկում է ապրել XVII դարի ընթացքում։ Ֆրիդրիխ մեծը անհանգստանում էր Ռուսական կայսրության ազդեցությունից Լեհաստանում, դրա համար էլ մասնակցեց Լեհ-լիտվական պետության առաջին բաժանման մեջ։ Առաջին բաժանումից Լեհ-Լիտվական պետությունը բաշխվեց Պրուսիայի, Ավստրիայի և Ռուսաստանի միջև 1772 թվականին։ Միացված տարածքները ստացան Արևմտյան Պրուսիա անվանումը։ Ֆրիդրիխ Մեծի մահվանից հետո 1786 թվականին, նրա հաջորդողը՝ Ֆրիդրիխ Վիլհելմ II-ը, շարունակեց Լեհաստանի բաժանումները, ինչը թույլ տվեց Պրուսիային ստանալ արևմտյան Լեհաստանի զգալի մասը։1795 թվականին Լեհ-լիտվական պետությունը դադարեց գոյատևել և այդ պետության հողերից զգալի տարածքներ անցան Պրուսիային։

1806-1815 Նապոլեոնյան պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1806 թվականին Սրբազան Հռոմեական կայսրությունը տապալվեց նապոլեոնյան հաղթանակներից հետո։ Քվեարկող-իշխան տիտղոսը դարձավ անիմաստ և չեղարկվեց։ Գոգենցոլերնները ունենին բազմաթիվ տիտղոսներ և 1806 թվականից հետո առաջացավ մեկ տիտղոս - Պրուսիայի թագավոր։ Իյենայի և Աուէրշտեդտի ճակատամարտների պարտությունից հետո, Պրուսիան ստիպված էր ստորագրել Ֆրանսիայի հետ խաղաղության պայմանագիր։1807 թվականի Տիլզիտյան պայմանագրի համաձայն, Պրուսիան կորցրեց իր տարածքների կեսը, ներառյալ Լեհաստանի այն հողերը, որոնք անցել էին Պրուսիային Լեհաստանի երկրորդ և երրորդ բաշխման ժամանակ և բոլոր հողերը, որոնք գտնվում էին Էլբա գետից արևմուտք։ Մնացած մասը օկուպացվեց ֆրանսիական զորքերի կողմից և թագավորը ստիպված էր կնքել դաշինք Նապոլեոնի հետ և միանալ մայրցամաքային շրջափակմանը։ Ռուսաստանում Նապոլեոնի պարտությունից հետո Պրուսիան դուրս եկավ դաշինքից և միացավ 6-րդ կոալիցիային։

1815 թ․ Պրուսիան Նապոլեոնից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրուսիան Նապոլեոնի վրա հաղթանակի մեջ ներդրման համար հրավիրվեց Վիեննայի կոնգրեսին, որտեղ նա ստացավ ետ համարյա բոլոր տարածքները և ձեռք բերեց Սաքսոնիայի մոտ 40%-ը և Ռեյնլանդի զգալի մասը։ Լեհաստանի երրորդ բաժանման ժամանակ Պրուսիային անցած տարածքների մեծամասնությունը անցան Ռուսական կայսրությանը։

1848—1871 Պատերազմներ Գերմանիայի միավորման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

1848 թվականի հեղափոխությունից հետո Ֆրանկֆուրտի խորհրդարանը առաջարկեց Ֆրիդրիխ Վիլհելմ IV թագավորին միացնել իր շուրջ բոլոր գերմանական հողերը իր շուրջ, սակայն թագավորը մերժեց։ 1848-ին Սկսվեց պատերազմ Դանիայի և Գերմանական միության միջև, որը տևեց 1848-ից մինչև 1851-ը։ Պրուսիան հաղթեց, սակայն արտաքին ճնշման տակ ստիպված էր տալ Դանիային երկու դքսություն։

1850-ին Ֆրիդրիխ Վիլհելմ-ը հրատարակեց առաջին սահմանադրությունը։ Այդ փաստաթուղթը նախատեսում էր երկպալատ խորհրդարարան։ Ստորին պալատը, ընտրվում էր բոլոր հարկատուների կողմից, որոնք բաժանվում էին երեք մասի, որոնց քվեարկությունը ուներ նրանց վճարած հարկերի արժեք։ Կանայք և այն մարդիկ, որոնք չէին վճարում հարկեր չունեին քվեարկելու իրավունք։ Վերին պալատը, որը հետագայում անվանվեց լորդերի պալատ նշանակվում էր թագավորի կողմից։ Նախարարները ենթարկվում էին միայն թագավորին։

1862-ին Օտտո ֆոն Բիսմարկը նշանակվում է թագավորի կողմից վարչապետ։ Բիսմարկը ցանկանում էր միացնել ամբողջ Գերմանիան։ Բիսմարկը կառավարում էր Պրուսիան երեք պատերազմների ժամանակ, որոնց շնորհիվ հասավ իր նպատակին։ Առաջին պատերազմը եղել էր Շլեզվիգյան պատերազմը (1864 թվական)։ Այդ պատերազմում Ավստրիան և Պրուսիան հաղթեցին Դանիան և վերացրեցին Շլեզվիկը և Գոլտշտեյնը։ Շլեզվիգի և Գոլտշտեյնի բաժանումը դարձավ առիթ Պրուսիայի և Ավստրիայի միջև պատերազմի համար(1866 թվական), այն դարձավ հայտնի նաև որպես յոթ շաբաթյա պատերազմ, որտեղ Պրուսիան, Իտալիան և ուրիշ գերմանական պետություններ ջախջախեցին ավստրիական կոալիացիան և մի քանի գերմանական պետություններ (Հանովերների թագավորությունը, Հեսսենի դքսությունը, Նասսաուի դքսությունը, անկախ քաղաք Ֆրանկֆուրտը)։ միացան Պրուսիաին։ Հենց այդ ժամանակ Պրուսիան հասավ իր երկրի մակերեսի գագաթնակետին և պահեց սահմանները մինչև 1918 թվականը։ Պատերազմից հետո Գերմանական միության տեղը առաջացավ Հյուսիս-Գերմանական միությունը, 1867 թվականին Պրուսիան միավորեց 21 պետություն Մայն գետից հյուսիս։ Վերջնական քայլը հանդիսացավ Ֆրանս-Պրուսական պատերազմը(1870 թվական), երբ Բիսմարկը և մնացած գերմանական պետությունները միավորեցին իրենց ուժերը և հաղթեցին Նապոլեոն III-ին։ Այդ հաղթանակը հնարավորություն տվեց ստեղծել Գերմանական կայսրություն Վիլհելմ I կայսրի գլխավորությամբ 1871 թվականի հունվարի 18-ին։ Կայսրությունը ստեղծվեց Վերսալում այն ժամանակ, երբ Փարիզը պաշարվում էր։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի և Պրուսիայի միջև պատերազմի ժամանակ ռուսաստանում շեկ խավարասերներին անվանում էին «Պրուսակ»։
  • 1777 թվականին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը հրովարտակ արձակեց, որով արգելում էր հասարակ մարդկանց սուրճ ըմպել։ Այս հրամանի անսխալ կատարումը վերահսկելու համար կային նույնիսկ հատուկ պաշտոնյաներ՝ kaffee schnuflers՝ սուրճի լրտեսներ։
  • Ֆրիդրիխ մեծը արգելում էր իր ժողովրդին դուրս գալ երկրից, եթե դուրս եկողը արևտրական չէր։
  • Ֆրիդրիխ մեծը ստիպում էր գյուղացիներին տնկել կարտոֆիլ, իսկ հիմա գերմանացիները կարտոֆիլներ են դնում Ֆրիդրիխ մեծի գերեզմանաքարին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]