Jump to content

Ամառային օլիմպիական խաղեր 1928

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային օլիմպիական խաղեր 1928
պատկերանիշ
ՏեսակSummer Olympic Games edition?
Հյուրընկալող քաղաքՆիդերլանդներ Նիդերլանդներ
Ամստերդամ
Երկիր Նիդերլանդներ[1]
Բացումհուլիսի 28, 1928
ԵրդվեցHarry Dénis?
ԲացեցDuke Henry of Mecklenburg-Schwerin?
Փակումօգոստոսի 12, 1928
ՄարզադաշտԱմստերդամ[1]
Մարզիկներ2883 (2606 տղամարդ, 277 կին)
Մասնակից երկրներ46
Մեդալներ109 հավաքածու 14 մարզաձևում
Նախորդ1924 Summer Olympics?
Հաջորդ1932 Summer Olympics?
 1928 Summer Olympics Վիքիպահեստում

Ամառային Օլիմպիական խաղեր 1928 (անգլ.՝ 1928 Summer Olympics, ֆրանսերեն՝ Jeux olympiques d'été de 1928, պաշտոնական անվանումը` IX ամառային օլիմպիական խաղեր), անցկացվել են Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում, 1928 թվականի մայիսի 17-ից մինչև օգոստոսի 12-ը։

Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականի Օլիմպիական խաղերի համար գոյություն ուներ երկու թեկնածու քաղաք` Ամստերդամ և Լոս Անջելես։ ԱՄՆ-ի քաղաքը խաղերը ստացավ չորս տարի անց։

Օլիմպիական մեդալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթելով ՄՕԿ մրցույթում, ֆլորենտիական քանդակագործ և նկարիչ Ջուզեպպե Կասիոլին դարձել է մեդալների դիզայնի հեղինակ։

Մեդալի առջևի կողմում պատկերված է հաղթանակի աստվածուհի Նիկեն, որը ձեռքում պահում է դափնեպսակ և արմավենու ճյուղ։ Հակառակ կողմում պատկերված է հաղթողը, որին ամբոխը տանում է ձեռքերի վրա։ Մեդալի հաստությունը կազմում է 3 մմ, տրամագիծը` 55 մմ, քաշը` 66 գ.:

Ամստերդամի օլիմպիական մարզադաշտ, ճարտարապետ Յան Վիլս

Մրցումներում մասնակցել է 46 մարզական պատվիրակություն, ինչը ռեկորդ էր համարվում։ Դրանք էին` Ավստրալիան, Ավստրիան, Արգենտինան, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Հայիթին, Դանիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Հարավսլավիայի թագավորությունը, Կուբան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մեքսիկան, Մոնակոն, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Պանաման, Լեհաստանը, Պորտուգալիան, Հարավային Ռոդեզիան, Ռումինիան, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ուրուգվայը, Ֆիլիպինները, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Չիլին, Շվեդիան, Շվեյցարիան, Էստոնիան, Հարավային Աֆրիկան, Ճապոնիան։ Առաջին անգամ խաղերին մասնակցեցին Մալթայի, Պանամայի և Ռոդեզիայի (Զիմբաբվե) մարզիկները[2]։

Բացման արարողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքայազն Հենրիխը Նիդերլանդներ-Ուրուգվայ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

Բացման արարողությունից առաջ անցկացվել են հոկեյի (մայիսի 17-26) և ֆուտբոլի (մայիսի 27-հունիսի 15) մրցումներ։

Հուլիսի 28-ին Օլիմպիական խաղերը բացեց Նիդերլանդների թագուհի Վիլհելմինայի ամուսինը` Արքայազն Հենրիխ Մեկլենբուրգը։ Նիդերլանդացի ֆուտբոլիստ Դենիս Հարիսը մարզիկների կողմից արտասանեց Օլիմպիական երդումը։ Դա ՄՕԿ-ի նոր ղեկավար բելգիացի Անրի դե Բայե Լատուրի առաջին ամառային Օլիմպիական խաղերն էին։

Պարգևների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամառային Օլիմպիական խաղեր 1928
Վայր Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 22181656
2Գերմանիա Գերմանիա 1071431
3Ֆինլանդիա Ֆինլանդիա 88925
4Շվեդիա Շվեդիա 761225
5Իտալիա Իտալիայի թագավորություն (1861–1946) 75719
6Շվեյցարիա Շվեյցարիա 74415
7Ֆրանսիա Ֆրանսիա 610521
8Նիդերլանդներ Նիդերլանդներ 69419
9Հունգարիա Հունգարիա 4509
10Կանադա Կանադա 44715
11Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 310720
12Արգենտինա Արգենտինա 3317
13Դանիա Դանիա 3126
14Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 2529
15Ճապոնիա Ճապոնիա 2215
16Էստոնիա Էստոնիա 2125
17Եգիպտոս Եգիպտոս 2114
18Ավստրիա Ավստրիա 2013
19Ավստրալիա Ավստրալիա 1214
Նորվեգիա Նորվեգիա 1214
21Լեհաստան Լեհաստան 1135
Հարավսլավիա Հարավսլավիայի թագավորություն 1135
23Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն 1023
24Հնդկաստան Հնդկաստան 1001
Իռլանդիա Իռլանդիա 1001
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 1001
Իսպանիա Իսպանիա 1001
Ուրուգվայ Ուրուգվայ 1001
29Բելգիա Բելգիա 0123
30Չիլի Չիլի 0101
Հայիթի Հայիթի 0101
32Ֆիլիպիններ Ֆիլիպիններ 0011
Պորտուգալիա Պորտուգալիա 0011
Ընդհանուր110108109327

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #5323834-5 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Guttmann, Allen (1992). The Olympics: A History of the Modern Games. Urbana and Chicago: University of Illinois Press. էջեր 38. ISBN 0-252-01701-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 1928» հոդվածին։