Զիմբաբվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հարավային Ռոդեզիաից)
Զիմբաբվեի Հանրապետություն
Զիմբաբվե
դրոշ
Դրոշ
Coat of arms of Zimbabwe.svg
Զինանշան
Նշանաբան՝
Unity, Freedom, Work
Միություն, Ազատություն, Աշխատանք
Օրհներգ՝
«Kalibusiswe Ilizwe le Zimbabwe»
դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Հարարե
Պետական լեզուներ Անգլերեն
Կառավարում Նախագահական հանրապետություն
Անկախություն Մեծ Բրիտանիայից 
 -  Հայտարարված նոյեմբերի 11 1965 
 -  Ճանցված ապրիլի 18 1980 
Տարածք
 -  Ընդհանուր 390 580 կմ² 
 -  Ջրային (%) 1
Բնակչություն
 -  2005 նախահաշիվը 12 746 990 
 -  Խտություն 32 /կմ² 
 /մղոն²
Արժույթ Չկա
Ազգային դոմեն .zw
Հեռախոսային կոդ +263

Զիմբաբվեի Հանրապետությունը (անգլ.՝ Republic of Zimbabwe, մինչև 1980 թ. Հարավային Ռոդեզիա) գտնվում է Հարավային Աֆրիկայում։ Բրիտանական համագործակցության անդամ է։

Երկրի գրեթե ողջ տարածքը զբաղեցնում են 800–1500 մ բարձրության Մատաբելե և Մաշոնա սարավանդները։ Առավել բարձրադիր է երկրի արևելյան մասը (Ինյանգան լեռ՝ 2596 մ)։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման արևադարձային է։ Խոշոր գետերն են Զամբեզին և Լիմպոպոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի 80-ական թվականներից Զիմբաբվեն գտնվում էր Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ։ 1895 թվականից կոչվել է Հարավային Ռոդեզիա (գաղութային զավթման կազմակերպիչ Ջոն Ռոդսի անունով), ապա՝ 19531963 թվականներին եղել է Ռոդեզիաների և Նյասալենդի Դաշնության կազմում։ 1970 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո կոչվեց Ռոդեզիայի Հանրապետություն, 1980 թվականի փետրվարից՝ Զիմբաբվեի Հանրապետություն։

Բնակչության կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի բնակչության 97%-ը աֆրիկացիներ են (մաշոնաներ, մատաբելեներ և այլք)։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիմբաբվեի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են։ Արդյունահանում են քրոմիտներ, ոսկի, երկաթ, պղինձ։ Կան մետաղաձուլական, մեքենաշինական, սննդի, փայտամշակման ձեռնարկություններ։ Մշակում են ծխախոտ, շաքարեղեգ, բամբակենի, եգիպտացորեն, գետնանուշ և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Զիմբաբվեին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 283 CC BY-SA icon 80x15.png