Ծխախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծխախոտ (այլ կիրառումներ)
Գերմանական ծխախոտներ
Բացված ծխախոտի տուփ

Ծխախոտ, ծխախոտ բույսի մանրակրկիտ կտրված ու մշակված տերևներ, որոնք մտցված են թղթե գլանակի մեջ՝ ծխելու համար։ Ժամանակակից ծխախոտի գլանակները մեծ մասամբ ֆիլտրացված են։

«Սիգար» կամ «սիգարետ» բառը ծագում է մայաների լեզվով՝ սիյար բառից, որը նշանակում է ծխել ծխախոտի փաթաթած տերևները[1]) բառը առավելապես բնութագրում է տաբակ կոչվող բույսը, սակայն երբեմն այս բառը կապվում է նաև ծխախոտի ուրիշ տեսակների՝ մեխակի կամ կանեփի հետ, որոնք ծխելով՝ ծխամոլները իրենց պնդմամբ «հաճույք» են ստանում։

Ծխախոտի կառուցվածքը`
1. 95% բջջանյութի ացետատից պատրաստված ֆիլտր
2. ֆիլտրը փակելու համար օգտագործվող թուղթ
3. ծխախոտը ծածկելու համար նախատեսված թուղթ
4. խառնուրդային զանգված

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծխախոտի արմատային համակարգը հզոր է, առանցքային։ Ցողունը կանգուն է, կլորավուն, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 120–150 սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, կլորավուն, ձվաձև, էլիպսաձև, նշտարաձև և այլն։ Ծաղկաբույլը գնդաձև, վահանաձև, փռված, հակադարձ բրգաձև հուրան է, ծաղիկը՝ երկսեռ, վարդագույն կամ կարմիր։ Պտուղը բազմասերմ, երկբուն, ձվաձև տուփիկ է։ Սերմերը մանր են, հարթ, մուգ շագանակագույն։

Ծխախոտը ջերմասեր բույս է, աճում է տաք, խոնավ և անձրևոտ վայրերում։ Տերևները համապատասխան մշակումից հետո օգտագործվում են գլանակներ, սիգար, սիգարետներ, ծխամորճի համար թելավոր (կտրտված) ծխախոտ պատրաստելու համար։ Տերևները պարունակում են ածխաջրեր, նիկոտին, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերայուղեր, բուրավետ նյութեր, սերմերը՝ 36–39% յուղ, որն օգտագործում են տեխնիկական նպատակներով։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում բավական զարգացած է ծխախոտի արտադրությունը։ Բայց միշտ պետք է հիշել, որ ծխելը վնասակար է առողջությանը։

Ծխախոտի հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Սերմերն այնտեղից Եվրոպա են բերվել 16-րդ դարի սկզբին, մեկ դար հետո՝ Ռուսաստան, իսկ 17-րդ դարի վերջին՝ Կովկաս։ Ծխախոտը Հայաստանում մշակում են 19-րդ դարի վերջից։

Հակածխախոտային միջոցառումներ Հայաստանում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]