Մեխակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեխակ (այլ կիրառումներ)
Մեխակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Մեխակածաղկավորներ
Ընտանիք Մեխակազգիներ
Ցեղ Խաղամ-հայերեն-,պահ.Մեխակ,թուրք.ղարանֆիլ
Լատիներեն անվանում
Dianthus
Հոմանիշներ

Caryophyllus Mill.

Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մեխակ, հայերեն Խաղամ, (լատին․՝ Diánthus), մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական նկարագիր

Ցողունը հանգուցավոր է, բարձրություն՝ մինչև 70 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև։ Տեսակների մեծ մասի ցողունը և տերևները գորշ կապտավուն երանգ ունեն։ Ծաղկաբույլը ցիմոզային է, երբեմն՝ գլխիկ։ Ծաղիկները երկսեռ են (հաճախ՝ մեկական), ծոպավոր, ատամնւսեգր կամ ամբողջաեզր, սպիտակ, վարդագույն, կարմիր, ծիրանագույն, դեղնականաչավուն և այլն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն, միաբուն, բազմասերմ տուփիկ է։ Սերմերը սև են, մանր, տափակ։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 300, Հայաստանում՝ 15(18) տեսակ՝

  • Մեխակ արևելյան (D. orientalis),
  • Մեխակ անհրապույր (D. inamoenus),
  • Մեխակ խայտաբղետ (D. discolor),
  • Մեխակ խավավոր (D. crinitus),
  • Մեխակ մանրածաղիկ (D. parvifloarm) և այլն։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։ Հայտնի է շուրջ 300 տեսակ, Հայաստանում՝ 18։ Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարգերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ավագոտ վայրերում, կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ալպյան և ենթալպյան մարգագետիններում։ Մշակության մեջ տարածված են շատ գեղազարդիչ տեսակներ (պարտեզային, չինական, հոլանդական) և սորտեր, որոնք կիրառվում են ծաղկաբուծության մեջ։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմունք

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, եթերայուղեր, վիտամին C և այլն։

  • Մեխակ Քուռին (D. cyri) հանդիպում է Արարատյան գոգավորության (Վեդու և Ուրցաձոր գյուղի միջև) չոր, ավագոտ գետափերին և միջին լեռն, գոտու մարգագետիններում,
  • Մեխակ անհրապույրը՝ Սյունիքի մարզի (Շվանիձոր գետի շրջակայքում և Խաթաբան լեռան վրա) միջին լեռն, գոտու քարքարոտ լանջերին,
  • Մեխակ Լիբանանին (D. libanotis)՝ Երևանի (հլկասար, Վեգի և Ուրցաձոր) և Վայոց ձորի (Արենի գյուղ) ֆլորիստիկական շրջանների ստորին և միջին լեռնային գոտիների չոր, կավային, գիպսակիր կամ աղակալած լանջերին,
  • Մանրածաղիկ մեխակ՝ Վայոց ձորի մարգի (Խաչիկ և Գնիշիկ գյուղերի միջև) միջին լեռնային գոտու չոր, քարքարոտ լանջերին։ Այս տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Մեխակի շատ տեսակներ (պարտեզային կամ հոլանդական Մեխակ, մորուքավոր կամ տաճկական Մեխակ, փետրաձև Մեխակ և այլն) մշակվում են վաղուց ի վեր․ հայտնի են բազմաթիվ արժեքավոր պարտեզային ձևեր և սորտեր։ Մեխակ է կոչվում նաև մեխակածառի չորացած ծաղկակոկոններից ստացվող համեմունքը։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր մեխակ

Դասը ընդգրկում է ավելի քան 330 տեսակ[1].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гвоздика // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Горшкова С. Г. Род 498. Гвоздика — Dianthus // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1936. — Т. VI. — С. 803-861. — 956 + XXXVI с. — 5200 экз.
  • Гвоздика — статья из Большой советской энциклопедии (Проверено 25 мая 2010)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 397
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխակ» հոդվածին։