Ծխախոտ (բույս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծխախոտ
Ծխախոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Nicotiana


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Ծխախոտ (Nicotiana, այլ կերպ՝ ծխատունկ, ծխենի), մորմազգիների ընտանիքի խոտանման բույսերի ցեղ։ Տարածված են ծխախոտի 60-ից ավելի տեսակ։ Մշակության մեջ հայտնի են 2-ը՝ գլանակային (Nicotiana Tabacum) և մախորկա (Nicotiana Rustica

Ծխախոտահումքն օգտագործվում է ծխախոտային արտադրանքի, ինչպես նաև նիկոտին, կիտրոնաթթու և խնձորաթթու ստանալու համար։ Ծխախոտի պատրաստուկներն օգտագործվում են գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների դեմ։[1]

Ծխախոտը Հայաստան է բերվել XVII դարի վերջին։

Բույսի նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծխախոտի արմատային համակարգը հզոր է, առանցքային։ Ցողունը կանգուն է, կլորավուն, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 120– 150 սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, կլորավուն, ձվաձև, էլիպսաձև, նշտարաձև և այլն։ Ծաղկաբույլը գնդաձև, վահանաձև, փռված, հակադարձ բրգաձև հուրան է, ծաղիկը՝ երկսեռ, վարդագույն կամ կարմիր։ Պտուղը բազմասերմ, երկբուն, ձվաձև տուփիկ է։ Սերմերը մանր են, հարթ, մուգ շագանակագույն։

Ծխախոտի հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծխախոտը ջերմասեր բույս է, աճում է տաք, խոնավ և անձրևոտ վայրերում։ Տերևները համապատասխան մշակումից հետո օգտագործվում են գլանակներ, սիգար, սիգարետներ, ծխամորճի համար թելավոր (կտրտված) ծխախոտ պատրաստելու համար։ Տերևները պարունակում են ածխաջրեր, նիկոտին, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերայուղեր, բուրավետ նյութեր, սերմերը՝ 36–39% յուղ, որն օգտագործում են տեխնիկական նպատակներով։ Հայաստանում բավական զարգացած է ծխախոտի արտադրությունը։ Բայց միշտ պետք է հիշել, որ ծխելը վնասակար է առողջությանը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Հանրագիտարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]