Կոմորյան Կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Union des Comores
Udzima wa Komori (Կոմորերեն)
الاتحاد القمري
Union of the Comoros
Կոմորյան կղզիների դրոշ
Դրոշ
Կոմորյան կղզիների Seal
Զինանշան
Նշանաբան՝
"Unité – Solidarité – Développement"  (French)
Միություն, համերաշխություն, զարգացում
Ազգային օրհներգ՝
Udzima wa ya Masiwa  (կոմորերեն)
"Մեծ կղզիների միություն"

Կոմորյան կղզիների դիրքը
Մայրաքաղաք Մորոնի
11°41′S, 43°16′E
Ամենամեծ քաղաք Մայրաքաղաքը
Պետական լեզուներ Կոմորերեն
Արաբերեն
Ֆրանսերեն
Կառավարում Ֆեդերատիվ հանրապետություն
 -  նախագահ Իկիլիդիու Դհոինինե
 -  Վարչապետ Ֆուհադ Մոհադջի
Մուհամեդ Ալի Սոհիդ
Նուրդինե Բուրհանե
Անկախություն
 -  Ֆրանսիայից Հուլիսի 6, 1975թ. 
Բնակչություն
 -  2010 նախահաշիվը 798.000  (163-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2010 գնահատում
 -  Ընդհանուր $800 միլիոն[1] 
 -  Մեկ շնչի հաշվով $1,202[1] 
ՀՆԱ (անվանական) 2010 գնահատում
 -  Ընդհանուր $534 միլիոն[1] 
 -  Մեկ շնչի հաշվով $802[1] 
ՄԶՀ (2007) Green Arrow Up Darker.svg 0,576 (միջին) (139-րդ)
Դրամական միավոր Կոմորյան Ֆրանկ (KMF)
Ժամային գոտի Արլ Աֆրիկայի ժամային գոտի (UTC+3)
 -  Ամռանը (DST) Չհետազոտված (UTC+3)
Վերին մակարդակի ազգային դոմենն .km
Հեռախոսային կոդ ++269


Կոմորյան կղզիներ (արաբجزر القمر), կղզի-պետություն , գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Մադագասկարի միջև՝ համանուն կղզիների վրա։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում, մակերևույթը լեռնային է, կան գործող հրաբուխներ։ Ափերը շրջապատված են բուստային խութերով։

Պատմություն[խմբագրել]

1841 թվականին ֆրանսիացիները զավթել են Մայոտա (այժմ՝ Մահորի) կղզին, իսկ 1888-1906 թվականներին՝ մյուս կղզիները, և դարձրել գաղութ։ 1975 թվականի հուլիսի 6-ին հռչակվել է անկախ պետություն։ Սակայն Ֆրանսիան ճանաչեց կղզիներից միայն երեքի՝ Գրանդ Կոմորի (այժմ՝ Նժաջիզա), Անժուանի (այժմ՝ Նզվանի) և Մոհելի (այժմ՝ Մվալի) անկախությունը, և իր ձեռքում պահեց Մայոտա կղզին[2]։

Կլիմա[խմբագրել]

Կլիման արևադարձային է` շոգ ու խոնավ։ Բարձրադիր գոտիները ծածկված են մշտադալար անտառներով, ցածրադիր գոտիները՝ սավաննաներով և թփուտներով։

Բնակչություն[խմբագրել]

2010 թվականին ունեցել է 798.000 բնակիչ։ Երկրում բնակվում են մալգաշներ, աֆրիկյան բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ, արաբներ և այլք։

Տնտեսություն[խմբագրել]

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են եթերայուղատու (արտադրությամբ աշխարհում առաջինն է) և համեմունքային մշակաբույսեր, բրինձ, շաքարեղեգ։ Զարգացած են անասնապահությունն ու ձկնորսությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Կոմորոս»։ Արժույթի միջազգային հիմնադրամ։ http://www.imf.org/external/pubs/ft/weo/2011/01/weodata/weorept.aspx?pr.x=87&pr.y=5&sy=2008&ey=2011&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=632&s=NGDPD%2CNGDPDPC%2CPPPGDP%2CPPPPC%2CLP&grp=0&a=։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 21։ 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։