Մադագասկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Repoblikan'i Madagasikara
Մադագասկար
Մադագասկար դրոշ
Դրոշ
Նշանաբան՝
"Հայրենիք, Ազատություն, Առաջադիմություն"
Մադագասկար դիրքը
Մայրաքաղաք Անտանանարիվու
Պետական լեզուներ ֆրանսերեն, մալգաշերեն
Կառավարում Հանրապետություն

Մադագասկար, պետություն Աֆրիկայում։ Մայրաքաղաքը Անտանանարիվուն է։ Գտնվում է Հնդկական օվկիանոսում և բաժանվում է Աֆրիկայից Մոզամբիկի նեղուցով։ Տարածվում է համանուն կղզու վրա, որը գտնվում է հարավային կիսագնդի արևադարձային լայնություններում։ Զբաղեցնում է 590 հազար քկմ մակերես, մայրցամաքային ծագման կղզի է, Աֆրիկայից անջատվել է մեզոզոյում, Մոզամբիկի նեղուցի տեղում գոյություն ունեցած ցամաքի խորասուզման հետևանքով։[1] Երկրի ափերը ողողում են Հնդկական օվկիանոսի տաք ջրերը, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողնում կղզու կլիմայի վրա։ Այստեղ տարածվում են արևադարձային փարթամ անտառներ, որոնք հարուստ են իրենց բնորոշ էկզոտիկ կենդանական ու բուսական աշխարհով, որոնց զարդն է դարձել լեմուրը, որը բացառապես բվակվում է Մադագասկարի անտառներում։ Վերջինս փոքրիկ կապկանման գազանիկ է և ապրում է ծառերի վրա, մարդկանցից հեռու։ Մադագասկարը եղել է Ֆրանսիայի գաղութ և երկար ժամանակ շահագործվել ֆրանսիական գաղութարարների կողմից։ Բայց ի վերջո 1960 թվականի հունիսի 26-ին անկախություն նվաճեց և այսօր ինքն է տնօրինում իր ճակատագիրը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսը գտնվում է մերձհասարակածային, հարավը՝ արևադարձային կլիմայական գոտում։ Այդ պատճառով էլ կլիման ամբողջ տարին տաք է, իսկ արևելյան ափերին և լեռնալանջերին՝ նաև խոնավ։ Այդ շրջաններում տարածվում են մշտականաչ արևադարձային անտառները, իսկ արևմուտքում՝ սավաննաները և չոր տափաստանները։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մադագասկարի տնտեսություն

Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են բրինձ, բամբակենի, սրճենի, մանիոկ, սորգո, բատատ, համեմունքային բույսեր և այլն։ Անասնապահությունը թույլ է զարգացած։ Կան պահածոների, շաքարի, ծխախոտի արտադրության ձեռնարկություններ։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Զարգացած են փայտե, հյուսածո իրերի պատրաստումը, ջուլհակությունը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մադագասկարի բնակչություն

Բնակչության մեծ մասը 91 տոկոսը մադագասկարցիներեն, կան նաև ֆրանսիացիներ, արաբներ, հնդիկներ և այլ ազգեր։ XIV դարում Մադագասկարի կենտրոնում կազմավորվել է Իմերինա պետությունը, XVI–XVII դարերում՝ ևս մի շարք փոքր պետություններ, որոնք XIX դարում միավորվել են կենտրոնացած պետության՝ Մալգաշական թագավորության մեջ։ Դեռևս XVI դարից կղզում տիրապետություն հաստատելու համար պայքարել են պորտուգալացիները, անգլիացիները, ֆրանսիացիները։ 1883 թվականից կղզին եղել է ֆրանսիական գաղութ։ Անկախություն է ձեռք բերել 1960 թվականին։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կրոնը Մադագասկարում

Մադագասկարի բնակչության 47 տոկոսը դավանում է անիմիզմ ։ 45 տոկոսը դավանում է քրիստոնեություն հիմնականում Կաթոլիկություն, Բողոքականություն։ 7 տոկոսը դավանում է իսլամ իսկ մնացյալ 1 տոկոսը դավանում են այլ կրոններ (հինդուիզմ), (աթեիզմ) ։ Անտանանարիվույում կառուցվելու է հայկական եկեղեցի։

Մադագասկարի քարտեզը և լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ.Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան 1996 թ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]