Ջիբութի (արաբ․՝ جيبوتي), պետություն Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցի և Ադենի ծոցի ափին, Աֆրիկյան պոզի շրջանում։ Մայրաքաղաքը Ջիբութին է։ Ջիբութին հռչակվել է անկախ պետություն 1977 թվականին հունիսին։
Երկրի մակերևույթը գերազանցապես լեռնային է։ Կլիման չորային է և շոգ։ Խոշոր լճերը երկուսն են՝ Ասալը և Աբեն։ Տարածված են կիսաանապատները։ Երկրում կան նավաշինական գործարաններ։ Պետական լեզուն ֆրանսերենն է, տարածված է նաև արաբերենը։
Երկրի պատմությունը մինչև XIX դ․ կեսը կապված է Սոմալիի պատմության հետ։ 1962-ին Ֆրանսիան Տաջուրա խորշի շրջանում տեղական ցեղերից մեկից «գնեց» Օբոկ նավահանգիստը, ապա զորք մտցրեց այդ շրջանը, իսկ 1896-ին երկիրը հայտարարեց իր գաղութը (Սոմալիի ֆրանսիական ափ)՝ Զիբութի կենտրոնով։ 1946-ին երկիրն ստացավ «անդրծովյան տարածքի» ստատուս, 1967-ի մարտին հայտարարվեց ինքնավար տարածք՝ Ֆրանսիայի Հանրապետության շրջանակներում, հունիսին անվանվեց Աֆարների և իսաների ֆրանսիական տերիտորիա։ 1977-ի հունիսի 27-ին Ջիբութին հռչակվել է անկախ պետություն։ Վարում է չմիանալու և խաղաղ գոյակցության քաղաքականություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 512)։