Սենեգալ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սենեգալ (այլ կիրառումներ)
République du Sénégal Սենեգալի Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ "Un Peuple, Un But, Une Foi"(Ֆրանսերեն) "Մեկ Ազք, Մեկ Նպատակ, Մեկ Հավատք" |
||||
Ազգային օրհներգ՝ Pincez Tous vos Koras, Frappez les Balafons | ||||
![]() |
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Դակար | |||
Պետական լեզուներ | Ֆրանսերեն | |||
Շրջանային լեզուներ | Ուոլոֆերեն | |||
Կառավարում | Կիսա-Նախագահական Հանրապետություն | |||
- | Սենեգալի Նախագահ | Աբդուլայե Վահդ | ||
- | Սենեգալի Վարչապետ | Cheikh Hadjibou Soumaré | ||
Անկախություն | ||||
- | Ֆրանսիայից | Օգոստոսի 20 1960 | ||
- | Ջրային (%) | 2.1 | ||
Բնակչություն | ||||
- | 2005 նախահաշիվը | 11,658,000 (72-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2005 գնահատում | |||
- | Ընդհանուր | $20.504 բիլիոն (109-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $1,759 (149-րդ) | ||
ՄՆԶԻ (2004) | ![]() |
|||
Արժույթ | CFA ֆրանկ (XOF) | |||
Ժամային գոտի | UTC | |||
Ազգային դոմեն | .sn | |||
Հեռախոսային կոդ | +221 |
Սենեգալ (ֆր.՝ République du Sénégal), պետություն Արևմտյան Աֆրիկայում։ Արևմտյան ափը ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Հարթավայրային երկիր է, կան հանգած հրաբուխներ։
Ընդհանուր տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդերքում կան ֆոսֆորիտների, երկաթի հանքաքարի, կերակրի աղի պաշարներ։ Կլիման մերձհասարակածային է։ Խոշոր գետերն են Սենեգալը, Գամբիան և Կազամանսը։ Տարածված են կիսաանապատներն ու սավաննաները, հարավային սահմանամերձ գոտում՝ հասարակածային մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհն աղքատ է. հանդիպում են այծքաղներ, կրծողներ, թռչուններ, սողուններ։ Ափամերձ ջրերը հարուստ են ձկներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում Սենեգալը լրիվ կամ մասամբ մտել է Գանա, Մալի, Սոնգհայի պետությունների կազմի մեջ, այնուհետև նրա տարածքում կազմավորվել են մի շարք պետություններ։ 15-րդ դարում Սենեգալի տարածք են թափանցել պորտուգալացիները, որոնք այստեղից արտահանել են փղոսկր և զբաղվել ստրկավաճառությամբ։ 17–19-րդ դարերի ընթացքում Սենեգալի տարածքը նվաճել է Ֆրանսիան։ Երկիրն անկախություն է ձեռք բերել միայն 1960 թվականին։ Սենեգալի բնակչությունը կազմում են ատլանտյան լեզվաընտանիքի (վոլոֆ, ֆուլբե, դիոլա) և մանդե լեզվով խոսող (բամբարա, մալինկե, սոնինկե) ժողովուրդները։ Խոշոր քաղաքներն են Դաքարը, Թիեսը, Կառլաքը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն է. մշակում են գետնանուշ (մշակվող հողերի 50 %-ը), կորեկ, սորգո, եգիպտացորեն, բրինձ, շաքարի ճակնդեղ, ադամաթուզ, մանիոկ, բատատ, բամբակենի։ Համեմատաբար զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող և վերամշակող ճյուղերը։ Կան կահույքի, պարարտանյութերի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։

Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սենեգալը վարչական առումով բաժանված է 14 շրջանների։
Հայերեն | Ֆրանսերեն | Վարչկենտրոն | Տարածք, կմ² | Բնակչություն (2002) |
---|---|---|---|---|
Դակար | Dakar | Դակար | 550 | 2 267 356 |
Դիուրբել | Diourbel | Դիուրբել | 4 359 | 1 049 954 |
Ֆատիկ | Fatick | Ֆատիկ | 7 935 | 613 000 |
Քաֆրին | Kaffrine | Քաֆրին | 11 853 | |
Քաոլակ | Kaolack | Քաոլակ | 4 157 | 1 066 375 |
Քեդուգու | Kedougou | Քեդուգու | 16 896 | |
Քոլդա | Kolda | Քոլդա | 13 718 | 847 243 |
Լուգա | Louga | Լուգա | 29 188 | 677 533 |
Մաթամ | Matam | Մաթամ | 25 083 | 423 041 |
Սեն Լուի | Saint-Louis | Սեն Լուի | 19 044 | 688 767 |
Սեդիու | Sedhiou | Սեդիու | 7 293 | |
Տամբակունդա | Tambacounda | Տամբակունդա | 42 706 | 605 695 |
Տիյես | Thiès | Տիյես | 6 601 | 1 290 265 |
Զիգինշոր | Ziguinchor | Զիգինշոր | 7 339 | 437 986 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2020-06-27 Wayback Machine
- Սենեգալը հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Սենեգալը BBC-ի կողմից
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենեգալ» հոդվածին։ |
|
|