Մալավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալավի
Republic of Malawi
Dziko la Malaŵi
Դրոշ
Դրոշ
Զինանշան
Զինանշան
Location Malawi AU Africa.svg
Մալավիի տեղադրությունը Աֆրիկայի քարտեզին
Հիմնական տեղեկություններ
Պետական լեզուներ անգլերեն, նյանջա
Մայրաքաղաք Լիլոնգվե
Պետական կարգ նախագահական հանրապետություն
Մակերես 118 494 կմ²
Ազգաբնակչություն. 16 777 547 (118/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն Q215077?
Արժույթ Մալավիականկվաչա (MWK)
Ժամային գոտի +2
Վեբ | ISO | Հեռ. .mw | MW | +265


Մալավիի Հանրապետություն (անգլ.՝ Republic of Malawi, մինչ 1964 թվականը Նյասլենդ, անգլ.՝ Nyasaland), երկիր Արևելյան Աֆրիկայում։ Հարավում և հարավ-արևելքում սահմանակցում է Մոզամբիկի (սահմանի երկարությունը՝ 1569 կմ), արևմուտքում՝ Զամբիայի (837 մ), հյուսիսում՝ Տանզանիայի (475 մ) հետ։ Արևելքում Մոզամբիկի և Տանզանիայի հետ սահմանն անցնում է Նյասա լճով։

Մայրաքաղաքը Լիլոնգվեն է։

Անվանում[խմբագրել]

Անվանումը չինյանջա լեզվի բարբառներից մեկով նշանակում է «լճի վրա փայլող լույս» (հավանաբար նկատի են ունեցել նախամայրամուտյան ժամին լճի մթնող մակերեսին չըխկացող արևի ճառագայթների հանած կրակի կայծիկները)։ 15-րդ դարի վերջին Մալավիի տարածքում՝ Նյասա լճի շրջանում, կազմավել է մալավի ցեղային միությունը, որն իր առաջնորդ Կարոնգիի մահից հետո քայքայվել է։

Անգլիացի ճանապարհորդ Դևիդ Լիվինգստոնի 1859-1863 թվականների հայտնագործությունները սկիզբ դրեցին եվրոպացիների ներթափանցմանը Մալավիի տարածք։

Պատմություն[խմբագրել]

1891 թվականից Մալավիայի տարածքը Նյասլաենդ (անգլ.՝ Nyasland ― «Նյասայի [լիճը] երկիր») բրիտանական պրոտեկտորիատն էր։ 1953-1963 թվականներին եղել է Ռոդեզիաների և Նյասալենդի Դաշնության կազմում է եղել։ 1964 թվականի հուլիսի 6-ին Նյասալենդը հռչակվել է անկախ պետություն՝ Մալավի անվամբ։ 1966 թցականից կոչվում է Մալավիի Հանրապետություն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։