Նյասա լիճ
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Աֆրիկա | |
Երկիր | ![]() ![]() ![]() | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 474 մ | |
Ավազանի մակերեսը | 29 600 կմ² | |
Ծավալը | 8400 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 1245 կմ | |
Ամենամեծ խորությունը | 706 մ | |
Միջին խորությունը | 292 մ | |
Պարզությունը | 13—23 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 6593 կմ² | |
Սկիզբ առնող գետերը | Շիրե | |
![]() |
Նյասա լիճ (также Мала́ви, անգլ.՝ Nyasa կամ Malawi, պորտ.՝ Lago Niassa), մեծությամբ երրորդ լիճը Աֆրիկայում։ Տեղակայված է Արևելա-Աֆրիկյան ռիֆտային հովտում։ Լճի մակերեսը կազմում է 29․604 կմ.²[1]։ Լիճն ընկած է երեք երկրների տարածքում՝ Մալավիա, Մոզամբիկ և Տանզանիա։ Ձգվում է միջօրեականի ուղղւոթյամբ և ունի 584 կմ. երկարություն, իսկ լայնությունը տատանվում է 16 կմ.-ից 80 կմ.-ի սահմաններում։ Խորությունը՝ 706 մ։
Լճի հատակը ծածկված է նստվածքային ապարների հաստ, տեղ-տեղ 4 կմ. հաստությամբ։
Լիճը ամբողջ տարին սնում են 14 գետեր, որոնց մեջ նշանակալից են՝ Ռուխուխուն, Սոնգվեն, Ռուկուկուն, Դվանգվան, Բուան և Լիլոնգվեն։ Լճի միակ ներքին հոսքը հանդիսանում է Շիրե գետը, որը դուրս գալով լճից՝ հոսում է հարավ՝ դեպի Զամբեզի։ Չնայած լճի մեծ ծավալին, նրա հոսքի ծավալը այնքան էլ մեծ չէ։ Լիճն ամեն տարի ընդունում է 63 կմ.³ ջուր, որի միայն 16%-ն է հոսում Շիրե գետով, իսկ մնացածը գոլորշանում է լճի վերին մակերևույթից։
Նյասա լճի ավազանը այնքան էլ խիտ չէ բնակեցված, ինչպես որ Վիկտորիա և Տանգանիկա լճերի շրջակայքը։ Վերջիններս նույնպես գտնվում են Արևելա-Աֆրիկյան ռիֆտային հովտում։
Տնտեսական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լճից դուրս եկող միակ գետի՝ Շիրե գետի, վրա կառուցված է հիդրոէլեկտրակայան։ Վերջինս հանդիսանում է Մալավիայի էլեկտրաէնգիայի հիմնական աղբյուրը։ Երկրի էներգետիկան շատ է տուճում լճի մակարդակի տատանումներից, դրա հետ է կապված Շիրե գետի անկայուն հոսքը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Malawi Cichlids»։ AC Tropical Fish։ Aquaticcommunity.com։ Վերցված է 2007 թ․ ապրիլի 2
|