Տանգանիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանգանիկա
անգլ./Lake Tanganyika/ֆր./Lac Tanganyika/sw/ziwa Tanganyika

Ձկնորսական նավ Տանգանիկա լճում
Կոորդինատներ
Հայելու բացարձակ բարձրությունը 773 մ
Երկարություն 676 կմ
Լայնություն 72 կմ
Ավազանի մակերեսը 32900 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 1828 կմ
Ամենամեծ խորությունը 1470 մ
Միջին խորությունը 570 մ
Պարզությունը մինչև 30 մ
Ջրահավաքի մակերեսը 231000 կմ²
Թափվող գետերը Ռուզիզի (գետ)/Մալագարասի (գետ)
Սկիզբ առնող գետերը Լուկուգա

Տանգանիկա (Tanganyika), լիճ Արևելյան Աֆրիկայում, Կոնգոյի, Տանզանիայի, Զամբիայի և Բուրունդիի սահմաններում։ Աշխարհի ամենաերկար քաղցրահամ լիճն է, որի երկարությունը մոտ 650 կիլոմետր է, լայնությունը՝ 40—80 կմ, մակերեսը՝ 34 հազար կմ², խորությունը՝ մինչե 1470 մետր (սիբիրյան Բայկալից հետո՝ երկրորդը աշխարհում[1][2]:), ավազանը՝ 244,5 հազար կմ³։ Գտնվում է Արևելաաֆրիկական բեկվածքների գոտում, ծովի մակերևույթից 773 մետր բարձրության վրա։ Ափերը ուղղագիծ են, տեղ-տեղ՝ բարձր ու զառիվեր։ Ջրի միջին տարեկան մուտքը 64,8 կմ³ է, գոլորշիացումը՝ 61,2 կմ³, հոսքը՝ 3,6 կմ³։ Տանգանիկայի մեջ են թափվում Մալագարասի և Ռուզիզի գետերը, արտահոսում է Լուկուգա գետը, որը պատկանում է Կոնգո գետի ավազանին։ Մակարդակի միջին տարեկան տատանումները 0,7 մետր են։ Ջուրը քաղցրահամ է[1]։ Մակերևույթին ջրի ջերմաստիճանը տատանվում է 23,6—26,5 °C։ Կենդանական աշխարհի մոտ 75%֊ը էնդեմիկ է։ Ձկնատեսակներից է էլեկտրակիր լոքոն։ Այն բաց դեղնավուն, մուգ բծերով ոչ խոշոր ձուկ է, որին ձեռքով բռնելիս մարդն էլեկտրական ուժեղ հարված է ստանում։ Եղել են դեպքեր, երբ այդպիսի հարվածից մարդը կորցրել է գիտակցությունը[3]։ Կա ձկնորսություն, նավագնացություն։ Տանգանիկայի ափերին են Կիգոմա, Ռուժումբուրա, Կալիմա նավահանգիստները։ Հայտնագործել են անգլիացիները, 1858 թվականին։

Լճի տարածքի 46 տոկոսը պատկանում է Տանզանիային, շուրջ 40 տոկոսը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը։

Տանգանիկա անվանումը տեղաբնիկ ցեղերից մեկի բարբառով նշանակում է հարթավայրի նման տարածվող լիճ[4]:Vol.Two,16: Ստորջրյա շեմով բաժանված է երկու խոր ջրավազանի։ Լիճը կազմում է աշխարհի խոշորագույն գետերից մեկի՝ Կոնգոյի գետավազանի մասը։ Լիճը հայտնագործվել է 1858 թվականին, անգլիացի ճանապարհորդներ Ռիչարդ Ֆրենսիս Բյորտոնի և Ջոն Սփիքի կողմից։

Տեղանվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ամենատարածված վարկածի, «Տանգանիկա» անունը ծագել է «Ետանգա յանյա» արտահայտությունից, որը լճի հարավում ապրող բեմբա ցեղի լեզվով նշանակում է «Ձկով լցված ջրամբարը»։ Վարկածներից մեկի համաձայն, լճի անվանումը տվել է սուախիլի ժողովուրդը,որն ամենայն հավանականությամբ տվել է այն ժողովուրդը, ովքեր չեն ծագել Մեծ Աֆրիկյան լճերի շրջանից, այլ մայրցամաքի կենտրոն են եկել Հնդկական օվկիանոսի ափերից։

Բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճը ձգվում է 676 կիլոմետրով և ունի ընդամենը 50 կիլոմետր լայնություն։ Լճի տարածքը կազմում է 32900 կմ², իսկ ծովափի երկարությունը՝ 1828 կմ։ Միջին խորությունը 570 մետր է, իսկ առավելագույն խորությունը՝ 1470 մետր։ Ծավալը `18900 կմ³[5]

Տանգանիկան գտնվում է ծովի մակարդակից 773 մ բարձրության վրա:Լիճը գտնվում է Ալբերտին բեկվածքի իջվածքում, որը համարվում է Արևելաաֆրիկյան բեկվածքի[en] Արևելաաֆրիկյան բեկվածքային գոտու արևմտյան ճյուղը։ Տանգանիկան համարվում է բեկվածքային հովտի ամենախոշոր և ամենահին լիճը[6]:Մերձափնյա լանդշաֆտները, որպես կանոն,իրենցից մեծ ժայռեր են ներկայացնում և միայն ափամերձ արեւելյան կողմում են ափերն ավելի զառիկող։ Արևմտյան ափերը Արևելաաֆրիկյան բեկվածքային գոտու կարճ կողային պատնեշներն են, որոնք հասնում են 2000 մ բարձրության։ Ափամերձ գոտին մասնատված է խորշերով և ծոցերով։ Նրանցից ամենամեծը Բյորտոնի ծոցն է։ Լիճը սնվում է մի շարք ակունքներից, ավազանի մակերեսը 231 հազ կմ²։ Ամենախոշոր գետը, որը թափվում է լճի մեջ Ռուզիզի գետն է, որի դելտան գտնվում է լճի հյուսիսային մասում։ Լճի արևելյան կողմից լիճ է թափվում Մալագարասի[en] գետը։ Մալագարասի գետը ծագմամբ ավելի հին է, քան Տանգանիկան և նախկինում թափվել է Կոնգո գետը։ Լճիգ միակ դուրս եկող գետը Լուկուգան (Lukuga) է, որն սկսվելով արևմտյան ափի միջին մասից հոսում է արևմուտք, միանում Ատլանտյան թափվող Կոնգոյին։ [7]. Լճի մեջ թափվող ջրի տարեկան քանակը կազմում է 64,8 կմ³, որից 40,9 կմ³ բաժին է ընկնում տեղումներին (63 %) и 23,9 կմ³ — ակունքներին (37 %): Ամենամեծ մասնաբաժինը գոլորշիացմանն է՝ 61,2 կմ³ (94,4 %): Մակերևույթի միջին ջերմաստիճանը 25 °C, pH միջինը 8,4։ Լճի բավականաչափ խորությունը, արևադարձային գոտիներում գտնվելը ստեղծում են այնպիսի պայմաններ, որի արդյունքում լճի մեջ ջրի շրջանառություն չի կատարվում, այսինքն այն իրենից ներկայացնում է մերոմիկտիկական ջրավազան, որտեղ ջրի ստորին շերտը չի խարնվում վերին շերտի հետ։ Սև ծովից հետո անթթվածին ջրի[Anoxic waters] Տանգանիկան ծավալով երկրորդն է[6]։ Չորային կլիմայի և արագ գոլորշիացման շնորհիվ լճի մակարդակը մեծապես կախված է դեպի լիճ հոսող գետերց, հատկապես Ռուզիզի գետից։ 12000 տարի առաջ Ռուզիզի գետը չէր թափվում Տանգանիկա լիճ։ Ռուզիզին սկիզբ է առնում Կիվու լճից,իսկ ամբողջ ջրահավաք ավազանը նախկինում պատկանել է Էդուարդ լճին, որը պատկանել է Նեղոս գետին։ Միայն հրաբխի ժայթքումից հետո տեղի է ունեցել ջրավազանների բաժանում։ Ափերի հին հետքերը վկայում են այն մասին որ հին ժամանակներում Տանգանիկան կարող էր 300 մ-ով ավելի ցածր լինել ժամանակակից մակարդակից և լիճը ելք չի ունեցել դեպի ծով։ Հնարավոր է այն նույնիսկ չի եղել մինչև 1858 թվականը եվրոպացիների կողմից հայտնագործվելը։ Հնարավոր է նաև, որ տարբեր պատմական ժամանակներում Տանագանիկան կարող էր ունենալ հստակ վտակներ և աղբյուրներ։ Լիճը կարող էր թափվել Մալավի լիճը և Նեղոս գետը[8]։ Ցանկացած ջերմաստիճանային բարձրացումը և գոլորշիագումը կարող է բերել լճի ջրի մակարդակի նվազմանը։ Լիճը բաժանվում է 3 խոշոր ջրավազանների՝ հյուսիսային շրջանում գտնվող Կիգոմա ավազան՝ 1310 մ խորությամբ, Կունգվե ավազան՝ 885 մ առավելագույն խորությամբ և Կիպիլի ավազանը հարավային մասում՝ 1410 մ խորությամբ[6]։

Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի ֆաունայում հաշվում է ավելի քան 2000 տեսակ, ընդգրկելով 600 էնդեմիկ։ Ավելի քան 200 ձկնատեսակներից շուրջ 170 էնդեմիկ են[9]։ Այստեղ հանդիպում են գետաձիեր, կոկորդիլոսներ, ջրլող թրչուններ, խեցգետնակերպեր, փորոտանի կակղամորթներ, մանր մեդուզաներ, արդյիւնագիրծական նշանակության ձկնատեսակներ։ Հարևան երկրների տնտեսությունները զարգանում են ակվարիումային ձկնորսության շնորհիվ։ Տանգանիկիայում բնակվող շատ կենդանատեսակներ նման են ծովային կենդանիներին։ Սա բացատրվում է այն փաստով, որ լիճը ձևավորվել է հնագույն ժամանակաշրջանում և երբեք իր պատմության մեջ չի չորացել, սակայն անընդհատ համալրվել է էվոլյուցիայի ընթացքում ձևավորված նոր տեսակների հետ։ Բացի այդ, Տանգանիկա լիճը զգալի ժամանակահատվածում էր փակ ջրամբար, որի ֆաունան էլ զարգացել է հարևան ջրային ավազաներից մեկուսացման մեջ։

Բնակեցման գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանգանիկայի մինչև 200 մ բնակեցված է, նրանից ցածր դիտվում է ծծմբաջրածնի բարձր խտություն և մինչև հատակ կյանքը բացակայում է (այստեղ է գտնվում ջրի ծավալի 90 %-ը[9]): Լճի այս շերտը համարվում է հսկայական «գերեզմանոց», կազմված օրգանական տիղմից և հանքային միացությունների մնացորդներից։

Ձկան պաշարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանգանիկայի ձկան պաշարները հին ժամանակներից ի վեր տարածաշրջանի բնիկ ժողովուրդների համար սննդի, տնտեսական և սոցիալական բարեկեցության հիմնական գործոնն են եղել[6]։ Առաջին հայացքից Տանգանիկայի ջրերը օլիգոտրոֆ են, այսինքն դրանք պարունակում են մի շարք սննդարար նյութեր, ինչը մի շարք գործոնների վկայությունն է։ Լճի ջրերը սովորաբար միշտ բարձր թափանցիկություն են ցուցանիշ ունեն՝ ըստ դիսկ Սեկիի և ջրիմուռների կենսազանգվածի պակաս։ Ջրի ստորին շերտերը աղքատ են թթվածնից, չնայած ձկնային պաշարները լճում բավականին շատ է, համեմատած մեծ լճերի հետ (ձկնային պաշարները լճերում կազմում է 0,02 մինչև 0,2 % մինչև առաջնային կենսաբանական արտադրանք[en], մինչդեռ Տանգանիկայում այն րտակակարգ գուգանիշների է հասնում՝ 0,45 %, որը նման է ծովային կենսահամակարգի մակարդակին։ Լճի մեջ առաջնային կենսաբանական արտադրության գնահատականներ տրվեցին, որը 0,1 մինչև 3,1 հա/մ²օր (օրգանիկորեն կապված ածխածինը՝ գրամ, օրական քառակուսի մետրի դիմաց), այնուամենայնիվ, այս արժեքը բավարար չէ նույն ժամանակահատվածում 125 կգ/հա ձկան արտադրությունն ապահովելու համար[6]։ Հավանաբար, բացակայող սննդարար նյութերի աղբյուր կարող է լինել հոսող գետերի և հոսքերի ջուրը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում հայտնաբերված ջրային զանգվածների շարժման առանձնահատկությունները։ Առաջարկվեց նաև տարբերակ, որ լճի Սննդային կապերը նման է ծովայինին և սննդային շղթայի հիմնական տարրը խեցգետնակերպերն են[6]։ Այսպիսով, օրգանապես կապված ածխածինը բացթողում է պլանկտոնում կուտակման փուլը։ Լճի պատմական զարգացման առանձնահատկությունները, երբ այն դարերի ընթացքում գոյություն ունեցել որպես փակ համակարգ, թույլատրել է էվոլյուցիային կարճ սննդային շղթաներ ձևավորելու։ Հիմնական արդյունաբերական նշանակության ձկնատեսակները երկուսն են՝ սարդինանЛимнотрисса миодон[en] և Столотрисса танганьикская[en], ինչպես նաև չորս տեսակներ՝ Centropomidae[en] սեռի՝ Lates[en]: Lates stappersii[en], Lates angustifrons[en], Lates mariae[en] և Lates microlepis[en][10].

Ջուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանգանիկայի ջրի շերտերում ջերմաստիճանը կտրուկ է տատանվում[6]։ Այսպես, վերին շերտում ջերմաստիճանը տատանվում է 24-30 աստիճան, իջնելով խորությանը զուգընթաց։ Ջրի տարբեր խտությունների պատճառով և հատակում ոչ մի ջրային հոսք շերտերը չեն խառնում և ջերմաստիճանը ստորին հորիզոններում հասնում է ընդամենը 6-8 աստիճանի։ Տանգանիկայի ջուրը շատ թափանցիկ է (մինչև 30 մ)։ Նրանում փոքր կոնցենտրացիաներով շատ աղեր են լուծված, այնպես, որ իր կազմով այն հիշեցնում է ծովի։ Ջրի կոշտությունը տատանվում է (հիմնականում պատճառը солями նագնեզիումն է) 8 մինչև 15 աստիճան։ Ջուրն ունի հիմնային ռեակցիա, РН 8,0 — 9,5. Սննդարար այնպիսի նյութերի կազմությունը, ինչպիսիք են թթվածինը, սիլիցիումը և ֆոսֆորը պայմանավորված խորության հետ լավ են արտահայտված, մերոմիկտիկական բնական լճի շնորհիվ։ Միևնույն ժամանակ, Տանգանիկայի ջրերի վերին շերտը հարուստ է սննդարար նյութերով, որը բացատրվում է որսված ձկների մեծ ծավալներով, այնինչ այն բնորոշ չէ այս տիպի լճերին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կարող է հնարավոր թերմոկլինի թուլացման պատճառ լինել, որն առաջանում է օդի ջերմաստիճանի իջեցման և հարավային պասատների գործունեության պատճառով[6]։ Այս ձևով լիճը մեծ կախվածություն է ունենում կլիմայական պայմաններից։ Չորային սեզոնին (մայիս-սեպտեմբեր) հարավային պասատների գործունեության պատճառով ջուրը խառնվում է հարավից հյուսիս, իրականացնելով այս ձևով ապվելինգի՝ խիտ, տաք ջրերի տեղաշարժը լճի հյուսիսում։ Հոկտեմբեր-մայիս տաք թույլ քամու սեզոնին տեղի է ունենում ջրի ջերմաստիճանի հակադարձ վերաբաշխում . հավասարեցում լճի վերին շերտերում։ Լճի վերին շերտի կայունացումից հետո հայտնվում են սեյշեր, որոնք, միաժամանակ, թույլ ազդեցություն ունեն ձևավորված շերտերին և փաստացի չեն նպաստում սննդարար նյութերի արտահոսքը խորքից[6]։

Պահպանություն և վտանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանգանիկա լճի մեջ, Բուրունդիի ափին, հատկապես նրա հյուսիսային շրջաններում, մշտապես թափվում են արդյունաբերական, գյուղատնտեսական և կենցաղային թափոններ։ Ջրամատակարարման և կեղտաջրերի բացակայության պատճառով ափամերձ գյուղերի բնակիչները հաճախ բնական կարիքները հոգում են անմիջապես լճի մեջ, նույն ջրավազանից նաև օգտագործում կենցաղային կարիքների համար։ Արդյունքում, Բուրունդիում պարբերաբար դիտվում են վարակիչ հիվանդությունների բռնկումներ, հատկապես խոլերայի։ Տանգանիկայի էկոհամակարգին սպառնացող այլ խնդիր է վերջերս լճի մեջ նոր բույսերի տեսակների տարածումը։ Դրանցից ամենամեծ վտանգը, ըստ գիտնականների, ջրային գիացինտն է(լատին․՝ Eichhornia crassipes): Բարձր արագությամբ աճում է այս բույսը, լճի մակերեւույթը ծածկում է խիտ գորգով, որը խոչընդոտում է արևի լույսի մուտքը, ինչպես նաև խաթարում է ջրամբարի բնական թթվածնային ռեժիմը։ Այն հանգեցնում է լճում ապրող օրգանիզմների միգրացիային կամ մահվան։ Բացի այդ, ստեղծվում են խոչընդոտներ նավարկության համար։

Տնտեսական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանգանիկան կենսական կարևոր բազա է ծառայում ափամերձ երկրների համար։ Լիճը խմելու ջրի, սննդի, տրանսպորտային ուղիների սպասարկման աղբյուր է։ Տարածաշրջանը մեծ ներուժ ունի էկոտուրիզմ մեծ ներուժ ունի[10], քանի որ լճի ափերին են գտնվում շատ մաքուր լողափեր և գեղեցիկ քարքարոտ տարածքներ, կղզիներ և ծոցեր։ 1995 թվականին շուրջ 45 հազար մարդ լճում զբաղված էր ձկնորսությամբ, երբ ձկնորսական նավերի թիվը հասնում էր մոտ 20 հազար միավորի[10]։ Ձկնաբուծական արդյունաբերություն հիմնական արտադրանքը նդագալան է, (նման սարդինային՝ հարինգի տեսակ[11]), նեղոսյան օկուն, տիլապիա[9].

Տուրիզմի և ափի ինֆրակառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանգանիկայի ամենամեծ նավահանգիստը Բուժումբուրան է, նշանակությամբ երկրորդ նավահանգիստը Կալեմիեն (Կոնգո) и Կիգոման (Տանզանիա) են, որոնք երկաթուղային հաղորդակցություն ունեն Հնդկական օվկիանոսի ափին գտնվող Դար-էս-Սալամ քաղաքի հետ։ Այդ քաղաքներում գործում են նավագնացության ուղիներ, որոնց շնորհիվ լճի ափին գտնվող բազմաթիվ բնակավայրերի միջև իրականացվում է հաղորդակցություն։ Ինֆրակառուցվածքը ավելի շատ զարգագած է լճի հյուսիսում և հարավում։ Լճի հյուսիսային ափով ձգվում է ասֆալտապատ մայրուղի։ Զամբիական ափամերձ գոտում կան այնպիսի հյուրանոցներ, որոնք նախատեսված են ոչ հարուստ զբոսաշրջիկների համար։ Հյուրանոցները գտնվում են գեղատեսիլ խորշերում՝ Կասաբա, Նդոլե, Նկամբա և Իսանգա։ Նրանց հասնելու ամենադյուրին ճանապարհը անցյալ դարի սկզբին գերմանացիների կողմից կառուցված երկաթուղին է։ Կոնգոյի ափին կարելի է գտնել հիմնականում փոքր, մասնավոր, ոճային հյուղակներ, նախատեսված ավելի շատ էկզոտիկայի սիրահարների համար։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանգանիկան կարևոր նշանակություն ունի Տանզանիայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Զամբիայի եւ Բուրունդիի ուղևորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ոլորտում։ Ափամերձ տարածքներում կոշտ ծածկի բացակայության պատճառով լիճն իրականում տեղական բնակիչների համար հիմնական տրանսպորտային զարկերակ է։ Կարևորագույն նավահանգիստներ են — Բուժումբուրա (Բուրունդի), Կիգոմա (Տանզանիա), Կալեմիե (ԿԺԴՀ). Կիգոման երկաթուղային հաղորդակցություն ունի Հնդկական օվկիանոսի ափին գտնվող Դար-էս-Սալամ նավահանգստային քաղաքի հետ[9]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հայտնագործողները արևմուտքի մարդիկ էին՝ Ջոն Սփիքը և Ռիչարդ Ֆրենսիս Բյորտոնը, ովքեր 1858 թվականին եղել են լճի ափին։ Նրանք հաստատվեցին այնտեղ, Նեղոս գետի ակունքները որոնելու համար։ Սփիքը շարունակեց որոնումները և գտավ իրական ակունքը՝ Վիկտորիա լիճը։ Ավելի ուշ Դավիթ Լիվինգստոնը նույնպես եղավ լճում։ Այսպիսով նա նշեց Liemba անունը, բառ, որը հնարավոր է փոխառված է Ֆիպա լեզվից, որը 1927 ընտրվեց որպես գերեվարված գերմանական նավի անուն։

Լճի հետազոտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականիգ գործում է «Տանգանիկա լճի հետազոտման ծրագիրը» (The Lake Tanganyika Research Project, LTR), ստեղծված ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից։ 1995 թվականին սկսում է գործել մի ուրիշ ծրագիր՝ «Տանգանիկա լճի կենսաբազմազնության ծրագիրը»։ «Տանգանիկա լճի հետազոտման ծրագիրը» զբաղվում է Տանգանիկա լճի ձկնաբուծական պաշարների, դրանց գնահատման, հետազոտության, օգտագործման արդյունավետ մոդելների ստեղծմամբ` բնակչության բարեկեցության ապահովման[10]։ Ծրագրի շտաբ- բնակարանը գտնվում է Բուժումբուրայում,Բուրունդի պետությունում։ Ներառում է Ջրային վարչության ներկայացուցիչներին, ազգային հետազոտական ինստիտուտներ Ուվիրայում, ԿԺԴՀում, Կիգոմաում, Տանզանիաում, Мпулунгу[en], Զամբիա։

1993 թվականի հուլիսին ծրագիրը սկսեց հատուկ հետազոտական ծրագիր հիդրոդինամիկական, Լճագիտական հետազոտությունների, ձկան և պլատկոնի ուսումնասիրությունների, ձկնատեսակների գենետիկական հետազոտությունների անցկացման, հավաքագրման վիճակագրությամբ։ Գիտա-հետազոտական նավարկության ծրագրերը՝ Tanganyika Explorer, անմիջականորեն լճի վրա իրականացրել են տարբեր տեսակի հետազոտություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Lake Tanganyika». www.zambiatourism.com. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
  2. Lewis, R. (2010 թ․ մայիսի 16). «Brown Geologists Show Unprecedented Warming in Lake Tanganyika». Brown University. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  3. Մ .Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան
  4. Stanley, H.M., 1899, Through the Dark Continent, London: G. Newnes, Vol. One 0486256677, Vol. Two 0486256685
  5. «Datbase Summary: Lake Tanganyika». www.ilec.or.jp. Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 V. T. Langenberg. On the limnology of Lake Tanganyika. Thesis Wageningen University, The Netherlands.ISBN 978-90-8504-784-1. P.13-23
  7. Кравчук П. А. Рекорды природы. — Любешов: Эрудит, 1993. — 216 с. ISBN 5-7707-2044-1.
  8. Levequ, Christian (1997). Biodiversity Dynamics and Conservation: The Freshwater Fish of Tropical Africa. Cambridge University Press. էջ 110.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Танганьика / К. К. Эдельштейн // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  10. 10,0 10,1 10,2 10,3 From Limnology to Fisheries: Lake Tanganyia and Other Large Lakes. 1999, Kluwer Academic Publishers. ISBN 0-7923-6017-6
  11. «Озеро Танганьика». geodesire. Վերցված է 25.05.18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 561