Տանզանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանզանիա
Jamhuri ya Muungano wa Tanzania
United Republic of Tanzania
Տանզանիայի դրոշ Զինանշան
Flag of Tanzania.svg
Coat of arms of Tanzania.svg
Tanzania (orthographic projection).svg
Կարգավիճակ հանրապետություն, ինքնիշխան պետություն, երկիր և ՄԱԿ անդամ-պետություն
Ներառում է Mwanza Region, Shinyanga Region, Dar es Salaam Region, Mbeya Region, Kagera Region, Morogoro Region, Tabora Region, Dodoma Region, Kigoma Region, Tanga Region, Iringa Region, Kilimanjaro Region, Mara Region, Arusha Region, Mtwara Region, Rukwa Region, Ruvuma Region, Singida Region, Manyara Region, Pwani Region, Lindi Region, Zanzibar Urban/West Region, North Pemba Region, South Pemba Region, Zanzibar North Region և Zanzibar Central/South Region
Պետական լեզու սվահիլի և անգլերեն
Մայրաքաղաք Դոդոմա
Երկրի ղեկավար John Magufuli
Կառավարության ղեկավար Mizengo Pinda
Մակերես 945 203 կմ²
Ազգաբնակչություն 49 253 126[1]
Խտություն 41,1 մարդ/կմ²
Հիմն Mungu ibariki Afrika
Արժույթ Tanzanian shilling
Ժամային գոտի UTC+03:00
Հեռախոսային կոդ +255
Ինտերնետ-դոմեն .tz
Կոորդինատներ: 6°18′25.200000000001″ հվ. լ. 34°51′14.399999999997″ ավ. ե. / 6.30700000000000038° հս․. լ. 34.85399999999999920° ավ. ե. / 6.30700000000000038; 34.85399999999999920
http://www.tanzania.go.tz

Տանզանիայի Միացյալ Հանրապետությունը (սուահիլի՝ Jamhuri ya Muungano wa Tanzania) պետություն է Արևելյան Աֆրիկայում։ Հյուսիսում սահմանակցում է Քենիայի և Ուգանդայի հետ, արևմուտքում Ռուանդայի, Բուրունդիի և ԿԴՀ-ի հետ, իսկ հարավում Զամբիայի, Մալավիի և Մոզամբիկի հետ։ Արևելյան սահմանը Հնդկական օվկիանոսն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1964 թ. Արևելյան Աֆրիկայում գոյություն ունեին երկու պետություններ՝ Տանգանիկան և Զանզիբան։ Տարբեր ժամանակաշրջաններում այդ պետություններում ձգտել են իրենց իշխանությունը հաստատել են արաբ էմիրները, թուրքերը, պորտուգալացիները, կայզերական Գերմանիան, Անգլիան։ Ամենից երկար այստեղ իշխեց Անգլիան։ Սակայն անգլիական այդ գաղութների ժողովուրդները համառ պայքար էին մղում իրենց անկախության համար։ Այդ պայքարն ավարտվեց հաջողությամբ։ Տանգանիկան անկախություն ստացավ 1961 թ., իսկ Զանզիբան՝ 1963 թ.։ 1964 թ. ապրիլին նրանք միավորվեցին։ Այդպես կազմավորվեց Տանզանիայի Միացյալ Հանրապետությունը («Տանզանիա» բառը կազմված է միավորված պետությունների անվանումների սկզբնավանկերից)։

Այդ երկրամասի բնիկները եղել են բուշմեններին ազգակից ցեղերը, որոնց հետագայում իրենց են ձուլել բանտուներն ու այլ ցեղեր:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանզանիայի բնակչության գրեթե 100 տոկոսը կազմում են բանտու լեզուներին պատկանող ցեղերը: Բնակվում են նաև հնդիկներ,պակիստանցիներ, արաբներ և այլք: Բնակչության կեսից ավելին հետևում է տեղական հավատալիքներին,մնացացածը մուսուլմաններ կամ քրիստոնյաներ են:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն թույլ զարգացած գյուղատնտեսական երկիր է: Այստեղ մշակում են բամբակենի, սուրճ, թեյ, կոկոսյան արմավենի, ծխախոտ, եգիպտացորեն, ցորեն, բրինձ, կորեկ, սորգո, մանիոկ (որից նաև կաուչուկ են ստանում), բատատ (քաղցր կարտոֆիլ), ընդավորներ, յուղատուներ, բանջարեղեն, պտուղներ, սիզալ և մեխակ, որի արտահանությամբ Տանզանիան աշխարհում 1-ին տեղն է զբաղեցնում: Զբաղվում են նաև անասնապահությամբ և ձկնորսությամբ:

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերության առաջատար ճյուղն արդյունահանող արդյունաբերությունն է(գլխավորապես ալմաստի): Կան նաև ցեմենտի, նավթավերամշակման, սև մետաղների գլոցվածքի, բամբակե գործվածքների, ռադիոընդունիչների հավաքման և սննդի ձեռնարկություններ:

Օգտակար Հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանզանիան հարուստ է օգտակար հանածոներով: Կան ալմաստի, ոսկու, քարածխի, երկաթի, անագի, վոլֆրամի,մագնեզիումի, գունավոր մետաղների, կորունդի, ֆոսֆորիտների, ապատիտի, գրաֆիտի, շինանյութերի, կերակրի աղի, նավթի և գազի հանքավայրեր: Հանքավայրերը կենտրոնացած են երկրի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում:

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափազանց բազմազան և հարուստ է Տանզանիայի կենդանական աշխարհը: Տարածված են փիղը, սև ռնգեղջյուրը, գետաձին, գոմեշը, այծքաղը, վագրաձին, ընձուղտը, առյուծը, ընձառյուծը, վագրակատուն, բորենին, շնագայլը, կապիկների և թռչունների (հատկապես ջայլամը) շատ տեսակներ, ցեցե ճանճը և այլն: Հանդիպում են կոկորդիլոսներ, օձեր:

Երկրի բնաշխարհը պահպանելու համար ստեղծվել են մի շարք արգելանոցներ և ազգային պարկեր: Տանզանիայի արգելանոցներն ու ազգային պարկերը հայտնի են ողջ աշխարհում:Դրանց կենդանական և բուսական աշխարհն անխաթար պահելու համար այդտեղ օրենքով արգելված է ոչ միայն որսորդությունը, այլև երկրագործությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]