Վիկտորիա (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Լճի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վիկտորիա (այլ կիրառումներ)։
Picto infobox map.png
Վիկտորիա լիճ

Լիճը
Կոորդինատներ Կոորդինատներ: 1°0′0″ հվ. լ. 33°0′0″ ավ. ե. / 1.00000° հս․. լ. 33.00000° ավ. ե. / 1.00000; 33.00000
Տեղագրություն Արևելյան Աֆրիկա
Ամենաբարձր կետը 1136 մ
Երկարություն 320 կմ
Լայնություն 250 կմ
Ավազանի մակերեսը 68 000 կմ²
Ծավալը 2750 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 3440 կմ
Ամենամեծ խորությունը 83 մ
Միջին խորությունը 40 մ
Թափվող գետերը Կագերա
Սկիզբ առնող գետերը Սպիտակ Նեղոս

Lua error in Մոդուլ:Location_map at line 321: attempt to perform arithmetic on local 'right' (a string value).

##Վիկտորիա (լիճ) (Տանզանիա)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Վիկտորիա (անգլ.՝ Lake Victoria, Victoria Nyanza, սվահիլի՝ Ziwa Victoria, Viktoria Nyanza, Ziwa Nyanza), լիճ Արևելյան Աֆրիկայում, Տանզանիայի, Քենիայի և Ուգանդայի սահմանին։ Տեղակայված է Արևելա-Աֆրիկյան պլատֆորմի տեկտոնական խզվածքում՝ 1136 մ. բարձրության վրա։ Ի տարբերություն Տանգանիկա և Նյասա լճերի, որոնք գտնվում են Աֆրիկյան կիրճերի համակարգում, Վիկտորիան գտնվում է Աֆրիկյան պլատֆորմի բյուրեղային հիմքի թեք ճկվածքում։ Իր մակերեսով Վիկտորիան աշխարհի երկրորդ ամենամեծ քաղցրահամ և ամենամեծ արևադարձային լիճն է։ Լիճը դասվում է բավականին խորը լճերի շարքին։ Լիճը հայտնաբերել և անվանել է թագուհի Վիկտորիայի պատվին բրիտանացի ճանապարհորդ Ջոհն Սպիկը 1858 թ-ին։

Յուրաքանչյուր տարի ստանում է 114 կմ.³ ջուր, որի մեծ մասը բաժին է ընկնում տեղումներին, իսկ գետերին բաժին է ընկնում 16 կմ.³ ջուր։ Գոլորշանում է ամբողջի 93 կմ.³:

Լճում շատ են կոկորդիլոսները։ Լիճը նավարկելի է և տեղի բնակիչները նրանում զբաղվում են ձկնորսությամբ։

Լճի տարածքում գտնվում են հայտնի արգելոցներ և ազգային պարկեր։ Ամենից հետաքրքիրը Ռուբոնդո կղզի ազգային պարկն է՝1450 կմ.²: Այս ազգային պարկի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ չի թույլատրվում ներխուժել ավտոմեքենայով՝ շրջակա միջավայրի պահպանման նպատակով։ Եվ դա թույլ է տալիս, ոտքով զբոսնելիս, շատ ավելիմոտիկից տեսնել կենդանիներին։ Կենդանական և բուսական աշխարհը բավականին հարուստ է, որոնցից մի քանիսը յուրօրինակ են։

Օրինակ՝ սիտատունգան, որը հանդիպում է միայն Տանզանիայում, հիմնականում Ռուբոնդո կղզում։