Կագերա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կագերա
RusumoFalls2.jpg
Տեսակգետ
ՄայրցամաքԱֆրիկա
ԵրկիրFlag of Burundi.svg Բուրունդի, Flag of Rwanda.svg Ռուանդա, Flag of Tanzania.svg Տանզանիա և Flag of Uganda.svg Ուգանդա
Երկարություն400 կիլոմետր
ԳետաբերանՎիկտորիա լիճ
Հոսող հոսքերNyabarongo River? և Rurubu River?
Ջրահավաքի տարածքՆեղոսի ավազան
Ավազանի տարածք60 000 կմ²
Ջրի ծախս349 ± 0,001 մ³/վ
Ջրի մարմիններՎիկտորիա լիճ

Կագերա (անգլ.՝ Kagera), գետ Արևելյան Աֆրիկայում։ Հոսում է Ռուանդայի, Տանզանիայի և Ուգանդայի տարածքով, ինչպես նաև, մասամբ նրանց միջև եղած պետական սահմաններով։ Թափվում է Վիկտորիա լիճ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորվում է Նյավարոնգո և Ռուվուվու գետերի միախառնումից, Ռվերու լճից ոչ հեռու։ Միախառնման տեղից մինչև գետաբերան (Վիկտորիա լիճ) գետի երկարությունը մոտ 420 կմ է։ Եթե Կագերայի երկարությունը հաշվենք իր ակունքից, որը գտնվում է Բուրունդիի տարածքում՝ Տանգանիկա լճի հյուսիսային եզրից ոչ հեռու և համարվում է Կագերա գետային համակարգի գետաբերանից ամենահեռու ընկած կետը, ապա գետի երկարությունը կազմում է 800 կմ։ Կագերայի գետային համակարգին վերին հոսանքին է պատկանում նաև Լուվիռոնզա գետը, որը սկիզբ է առնում Բուրունդիի տարածքում ձգվող Կիկիզի լեռների արևելյան լանջերից։ Լուվիռոնզա գետի ակունքը համարվում է Նեղոս գետի գետաբերանից հաշված ամենահարավային կետը։ Չնայած Նեղոսի ակունքը պաշտոնապես համարվում է Վիկտորիա լիճը, Կագերան՝ որը թափվում է այդ լճի մեջ, նույնպես պատկանում է Նեղոսի գետային համակարգին։

Կագերան հոսում է հարավից հյուսիս անցնելով ճահճոտ հարթավայրով, ընդունում է բազմաթիվ մանր գետեր ու գետակներ, որոնք էլ սկիզբ են առնում փոքր լճերից։ Կագիտումբա բնակավայրի մոտ Կագերան կտրուկ թեքվում է դեպի արևելք և Բուկոբա քաղաքից 40 կմ դեպի հյուսիս թափվում Վիկտորիա լիճ։ Կագերան համարվում է Վիկտորիա լիճ թափվող գետերից ամենախոշորը։ Գետի ծախսը գետաբերանի մոտ կազմում է 1500մ³/վ։ Կագերայի ամենաերկար վտակը Ռուկարարան է, ամենահարավայինը` Լուվիռոնզան[1]։

Կագերայի վերին հոսանքի շրջանում է գտնվում Ռուսումո ջրվեժը։ Կագերան միջին հոսանքի շրջանում հոսում է գոգավոր, ճահճոտ հովիտով։ Այստեղ կազմակերպվել է «Կագերա» («Ակագերա») ազգային պարկը[2]։ Նավարկությունը գետի մեծ մասում անհնարին է։ Միակ նավահանգիստը Կուական է Տանզանիայում, որն էլ սպասարկում է փոքր տարողությամբ նավերի։

Պատմական տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կագերան հայտնագործվել է 1862 թվականին Ջոն Սպիկի արշավախումբը։ [3] Սովետական մեծ հանրագիտարանի տվյալներով Կագերա գետը հայտնագործել է Հենրի Ստենլին, 1876 թվականին։ Հետագայում այստեղ հետազոտություններ են անցկացրել ավստրիացի Օսկար Բաումանը (1892-1893 թվականներ) և գերմանացի բժիշկ Ռիխարդ Կանդտոմը (1898 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kagera River, Africa. Բրիտանիկա հանրագիտարանում
  2. Национальный парк Кагера // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. Кагера. // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]