Գետի ծախս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գետի ծախս, ժամանակի միավորի ընթացքում հոսանքի լայնական կտրվածքով անցնող ջրի ծավալը։ Խոշոր գետերի և ջրանցքների համար արտահայտվում է մ3/վրկ, գետակների և աղբյուրների համար՝ լ/վրկ։ Գետի ծախսի սիստեմատիկ որոշման հիման վրա հաշվարկում են միջին օրական, առավելագույն և նվազագույն ծախսի մեծությունները, ինչպես նաև ջրի հոսանքի ծավալը։

Q = S V
S = L H
W = Q T
  • Q — գետի ծախս
  • S — կենդանի կտրվածքի մակերես
  • L — գետի լայնություն
  • H — միջին խորություն
  • W — գետի հոսք
  • T — ժամանակ
10 աշխարհի խոշորագույն գետերը ըստ ծախսի
Անվանում Գետի ծախսը մեկ տարում, կմ³
Ամազոն, Հարավային Ամերիկա 6903
Կոնգո, Աֆրիկա 1445
Յանցզի, Ասիա 1080
Օրինոկո, Հարավային Ամերիկա 913
Ենիսեյ, Ասիա 624
Միսիսիպի, Հյուսիսային Ամերիկա 598
Պարանա, Հարավային Ամերիկա 551
Լենա, Ասիա 536
Տոկանտինս, Հարավային Ամերիկա 513
Զամբեզի, Աֆրիկա 504
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 23 CC-BY-SA-icon-80x15.png