Ռուանդա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռուանդայի Հանրապետություն Repubulika y'u Rwanda République du Rwanda |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ Ubumwe, Umurimo, Gukunda Igihugu "Unity, Work, Patriotism" |
||||
Ազգային օրհներգ՝ Rwanda nziza |
||||
|
||||
Մայրաքաղաք | Կիգալի | |||
Ամենամեծ քաղաք | Kigali | |||
Պետական լեզուներ | Ռվանդերեն, Ֆրանսերեն, Անգլերեն | |||
Կառավարում | Հանրապետություն | |||
- | Նախագահ | Paul Kagame | ||
- | Վարչապետ | Bernard Makuza | ||
Անկախություն | Բելգիայից | |||
- | Ամսաթիվ | Հուլիսի 1 1962 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 26,798 կմ² (147th) | ||
- | Ջրային (%) | 5.3 | ||
Բնակչություն | ||||
- | July 2005 նախահաշիվը | 7.6 միլիոն (86րդ) | ||
- | 2002 մարդահամարը | 8,128,553 | ||
- | Խտություն | 320 /կմ² (27րդ) 829 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2005 գնահատում | |||
- | Ընդհանուր | $11.24 միլիարդ (130րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $1,300 (160րդ) | ||
ՄԶՀ (2004) | ![]() |
|||
Արժույթ | Ռուանդայի ֆրանկ (RWF) | |||
Ժամային գոտի | CAT (ՀԿԺ+2) | |||
- | Ամռանը (DST) | not observed (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .rw | |||
Հեռախոսային կոդ | +250 |
Ռուանդա (ՄՀԱ՝ [ɾ(g)wɑndɑ]), պաշտոնապես՝ Ռուանդա Հանրապետություն, պետություն է Արևելյան Աֆրիկայում։ Երկրի մակերևույթը 1500–2000 մ բարձրության կտրտված սարահարթ է, որի պատճառով այն կոչվում է նաև Հազարավոր բլուրների երկիր։ Արևմտյան բարձրադիր եզրը զառիթափ իջնում է դեպի Կիվու լիճը, հյուսիս-արևմուտքում բարձրանում են Վիրունգա հրաբխային լեռները (ամենաբարձրը՝ Կարիսիմբի լեռ, 4507 մ)։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման մերձհասարակածային է։ Գետային ցանցը խիտ է։ Գլխավոր գետը Կագերան է (Նեղոսի ակունքներից), խոշոր լիճը՝ Կիվուն։ Տարածված են սավաննաները և խոնավ մշտադալար անտառները։
Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակերևույթը խիստ կը տըրտված, 1500–2000 մ բարձրությամբ սարահարթ է՝ կազմված մինչքեմբրիի բյուրեղային և մետամորֆային ապարներից Արմ, բարձրադիր (մինչև 3000 մ) եզրը զառիթափ իջնում է դեպի Կիվու լիճը։ Հսարմում Վիրունգա հրաբխային լեռներն են (Կարիսիմբի լեռ, 4507 մ)։ Կլիման մերձհասարակածային է։ Կիգալիում միջին ամսական ջերմաստիճանը 20–21°C է։ Տարեկան տեղումները 1000–1500 մմ են, Վիրունգա լեռներում մինչև 2000 մմ․ Գետային ցանցը խիտ է․ Գլխավոր գետը Կագերան է (Նեղոսի ակունքը) խոշոր լիճը Կիվուն է։ Տարածված են երկ րորդային սավաննաները, Վիրունգա լեռներում՝ լեռնային կարմրահողերի վրա․ մշտականաչ խոնավ անտառներն ու բարձրլեռնային արևադարձային բուսականությունը։ Համարյա բնաջնջված է նախկին հարուստ կենդանական աշխարհը։ Արգելանոցներում պահպանվել են այծքաղներ, գոմեշներ, ռնգեղջյուրներ, գետաձիեր, զեբրեր, առյուծներ, հովազներ, կոկորդիլոսներ ևն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուանդան երկար տարիներ եղել է գերմանական, ապա՝ բելգիական գաղութ։ 1918 թվականին Ազգերի լիգայի որոշմամբ դարձել է Բելգիայի պրոտեկտորատ։ 1960 թվականին լուծարվել է թութսիների միապետությունը, իսկ 1962 թվականի հուլիսի 1-ին ձեռք է բերել անկախություն։
Անկախության առաջին տարիներին (1963–1965) Ռուանդայում սրվեցին հարաբերությունները բնիկ հուտու և թութսի էթնիկ խմբերի միջև, և տեղի ունեցան արյունահեղ ընդհարումներ։ 1973 թվականի հուլիսին ռազմական հեղաշրջման հետևանքով թութսիների նկատմամբ վարվող քաղաքականությունը խստացվեց, և նրանց զգալի մասը տարագրվեց Ուգանդա։ Այնտեղ ձևավորվեց Ռուանդայի հայրենասիրական ճակատը (ՌՀՃ), որն արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշվեց դեպի ԱՄՆ և Մեծ Բրիտանիա։ 1990-ական թվականներին տնտեսական դժվարությունների սրման և ՌՀՃ-ի զինված խմբավորումների երկիր ներխուժելու պատճառով սկիզբ առավ թութսիներին դավադրության մեջ մեղադրելու մի գործընթաց, որի հետևանքով 1994 թվականին ծայրահեղական հուտուների ռազմականացված խմբավորումներն իշխանությունների ցուցումով կոտորեցին ավելի քան 300 հազար թութսիների և չափավորական հուտուների։ Այդ կոտորածները (1994 թվականի ապրիլի 6-ից հուլիսի 16-ը) որակվել են որպես ռուանդական ցեղասպանություն և ճանաչվել միջազգայնորեն։ Այդ նույն թվականին իշխանության եկավ ՌՀՃ-ն և 1994–1997 թվականներին շարունակեց հուտուների դեմ ռազմական գործողությունները՝ արդեն երկրի հյուսիս-արևմուտքում։ 2005 թվականի մարտի 31-ին իշխանության եկավ Ռուանդայի ազատագրման ժողովրդական ուժեր ապստամբական խմբավորումը, որը դատապարտեց ցեղասպանությունն ու հայտարարեց զինված պայքարի ավարտը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրի բնակչության 80 %-ը պատկանում է բանտու-բանյառուանդա լեզվաընտանիքին, որի մեջ մտնում են հուտու (բահուտու)՝ 88 %, թութսի՝ 11 %, գաճաճ (պիգմեյ)՝ 1 %, էթնիկ խմբերը։ Բնակվում են նաև եվրոպացիներ և ասիացիներ։ Խոշոր քաղաքներն են Կիգալին, Գիտատաման, Բուտարեն։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչների հիմնական զբաղմունքըերկրագործությունն է. մշակում են սրճենի, թեյ, սորգո, բատատ, եգիպտացորեն, քինաքինա, շաքարեղեգ, ծխախոտ, գետնանուշ։ Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ։ Գյուղական կացարանները շրջափակված են ցցապատով և տեղադրված են բլուրների լանջերին։ Ժողովրդական արվեստներից տարածված են զամբյուղների ու խսիրների հյուսումը, մետաղե զարդերի և փայտե կահկարասիների պատրաստումը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 5)։ ![]() |
|
|
|
|