Աֆրիկական Մեծ լճեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆրիկական Մեծ լճեր
GreatLakesAfrica.jpg
Տեսակgroup of lakes?
ԵրկիրFlag of Burundi.svg Բուրունդի, Flag of Zambia.svg Զամբիա, Flag of Kenya.svg Քենիա, Flag of the Democratic Republic of the Congo.svg ԿԴՀ, Flag of Malawi.svg Մալավի, Flag of Mozambique.svg Մոզամբիկ, Flag of Rwanda.svg Ռուանդա, Flag of Tanzania.svg Տանզանիա, Flag of Uganda.svg Ուգանդա և Flag of Ethiopia.svg Եթովպիա
Կազմված էԿիվու (լիճ), Վիկտորիա լիճ, Տանգանիկա լիճ, Նյասա լիճ, Ալբերտ և Էդուարդ (լիճ)
Քարտեզ
Քարտեզ
African Great Lakes.svg

Աֆրիկական Մեծ լճեր, Աֆրիկայի խոշորագույն լճերից մեկը գտնվում է Արևելաաֆրիկական բեկվածքների գոտում և նրա շրջակայքում։ Ներառված է Վիկտորիա լիճը`մեծությամբ աշխարհի երկրորդ քաղցրահամ լիճը, և Տանգանիկան` երկրորդը աշխարհում տարածքով և խորությամբ։ Մեծ տերմինը փոխառված է ամերիկական Մեծ լճերից։

Լճերի ցանկը` տեղաբաշխված մեծից փոքր հերթականությամբ.

Ոմանք Մեծ լճերի շարքին են դասում միայն Վիկտորիա, Ալբերտ և Էդուարդ լճերը, քանի որ միայն այդ երեք լճերը հոսք ունեն դեպի Սպիտակ Նեղոս[1] :

Տանգանիկան և Կիվուն ունեն հոսք դեպի Կոնգո գետի համակարգ, իսկ Մալավին դեպի Զամբեզի` Շիր գետի միջոցով։ Ռուդոլֆ լիճն անհոսք է[2]։

Ռուկվա և Մվերու լճերը գտնվում են Տանգանիկա լճից ոչ հեռու, սակայն չեն դասվում Աֆրիկական Մեծ լճերի շարքին, չնայած որ երկուսը միասին մակերեսով ավելի մեծ են, քան Էդուարդ և Կիվու լճերը։

Այս լճերում են գտնվում մարդկությանը հայտնի ձկնատեսակների մոտ 10%-ը։ Ինչպես նաև Վիկորիա, Տանգանիկա և Նյասա լճերը միասին պարունակում են ամբողջ աշխարհի քաղցրահամ ջրերի քառորդ մասը։

Այժմ այս լճերը մաքրվում են բոլոր վնասակար ազդեցություններից։

Մեծ լճերի տարածաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարածաշրջանը աշխարհում ամենախտաբնակ տարածքներից մեկն է, այնտեղ ապրում է մոտ 107 միլիոն մարդ։ Անցյալում, հրաբխային ակտիվության արդյունքում, Աֆրիկայի այս հատվածում է գտնվել աշխարհի լավագույն արոտավայրերից մեկը։ Չնայած հասարակածային գոտում գտնվելուն` ունի համեմատաբար մեղմ կլիմա, քանի որ ծովի մակարդակից բարձր է։

Բնակչության խտության և գյուղատնտեսական մթերքի ավելցուկի հետևանքով Մեծ լճերի շրջանը պատմականորեն բաժանված է եղել մի շարք փոքր պետությունների միջև, որոնցից ամենահզորներն են եղել Ռուանդան, Բուրունդին, Բուգանդան, Բունորոն։

Նեղոսի ակունքի երկարատև փնտրտուքների արդյունքում այս տարածաշրջանը երկար ժամանակ գտնվել է եվրոպացիների ուշադրության կենտրոնում։ Այստեղ ժամանած առաջին եվրոպացիները միսիոներներ էին, ովքեր մեծ դեր չեն ունեցել տեղաբնիկների քրիստոնեացման գործում, բայց նրանք են բացահայտել տարածաշրջանը` հետագա գաղութացման համար։

Արտաքին աշխարհի հետ կապը հանգեցրել է մի շարք ավերիչ համաճարակների առաջացմանը, որոնցից տուժել են ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիները։ Դրա արդյունքում տարածաշրջանի բնակչությունը որոշ շրջաններում կրճատվել է մինչև 60%։ Միայն 1950-ական թվականներին տարածաշրջանի բնակչությունը հասել է նախագաղութային մակարդակին։

Վերջին տարիներին տարածաշրջանում տեղի են ունեցել քաղաքացիական պատերազմներ և բռնության դրսևորումներ, որոնք խանգարել են աղքատության հաղթահարմանը, միայն Քենիան և Տանզանիան պայմանականորեն կարող են բացառություն համարվել[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]