Հասարակած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հասարակածը նշված է կարմիր գծով
Բոլոր միջօրեականները (դեղին) կիսում են գունդը երկու մասերի — այնպես ինչպես և Հասարակածը(Կապույտ): Հորիզոնականները ցույց են տրված հատվող գծերով։

Հասարակած, Երկրի մակերևույթի հետ այն հարթության հատման երևակայական գիծը, որը ուղղահայաց է նրա պտույտի առանցքին և անցնում է Երկրի կենտրոնով։ Նրա երկարությունը մոտավորապես հավասար է 40075,696 կմ։ Հասարակածը բաժանում է երկրագունդը Հյուսիսային և Հարավային կիսագնդերի և ծառայում է որպես աշխարհագրական լայնությունը հաշվելու սկիզբ։

«Հասարակած» բառը գործածվում է նաև ավելի ընդհանուր նշանակությամբ՝ երկրաչափական մարմնի համար (եռաչափ երկրաչափական մարմին), որը միաժամանակ ունի սիմետրիայի առանցք և նրան ուղղահայաց սիմետրիայի հարթություն, հասարակածը այդ սիմետրիայի հարթության հատման գիծն է տվյալ մարմնի մակերևույթի հետ - օրինակ, սֆերայի հասարակածը, կամ աստղի կամ մոլորակի մագնիսական հասարակած։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վոլֆ ակտիվ հրաբուխը, որը գտնվում է Էկվադորում գտնվում է ուղիղ հասարակածի վրա, և միաժամանակ գտնվում է և Հարավային, և Հյուսիսային կիսագնդերում։
  • Բրազիլական Մակապա քաղաքը գտնվում է միաժամանակ և Հարավային, և Հյուսիսային կիսագնդերում։ Այս քաղաքում կա մարզադաշտ Estádio «Zerão», հասարակածի գիծը կիսում է այս մարզադաշտը ուղիղ դաշտի մեջտեղով։ Մարզադաշտի մոտ տեղադրված է Marco Zero-ն - հասարակածի «հուշարձանը»։
  • Կոնգո գետը երկու անգամ հատում է հասարակածը։
  • Հասարակածի պատվին են Էկվադորի, Հասարակածային Գվինեայի, Հասարակածային Աֆրիկայի անունները։

Երկրներ, որոնց տարածքով անցնում է հասարակածը (զրոյական միջորեկանից սկսած)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «հասարակած» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։