Հարավային արևադարձ

Հարավային արևադարձ կամ Այծեղջյուրի արևադարձ, ամենահարավային աշխարհագրական լայնությունը, որի վրա Արեգակը կեսօրին կարող է բարձրանալ մինչև զենիթ։ Այն հինգ հիմնական զուգահեռականներից է, որոնք նշվում են Երկրի քարտեզներում։ Գտնվում է հասարակածից հարավ՝ 23°26′16″ աշխարհագրական լայնությունում[1]։ Այն տեղի է ունենում ձմեռային արևակայության ժամանակ, երբ արևի ճառագայթների անկման անկյունը Հարավային կիսագնդում հասնում է առավելագույնի. դա առաջանում է Երկրի՝ Արեգակի շուրջ պտույտի և Երկրի առանցքի թեքության պատճառով։
Հարավային արևադարձի հյուսիսային համարժեքը Հյուսիսային կամ Խեցգետնի արևադարձն է։ Հարավային արևադարձից հարավ ընկած տարածաշրջանում կլիման մերձարևադարձային և բարեխառն է։ Իսկ Հյուսիսային և Հարավային արևադարձերի միջև ընկած տարածքի կլիման՝ արևադարձային։
Այծեղջյուրի արևադարձի անվանումն առաջացել է Այծեղջյուրի համաստեղության անունից, որտեղ, երկու հազար տարի առաջ «մայր էր մտնում» արևը ձմեռային արևակայության ժամանակ։ Ներկայիս շրջանում, այդ ժամանակահատվածում արևը գտնվում է Աղեղնավորի համաստեղությունում, ինչը պայմանավորված է գիշերահավասարով
Հարավային արևադարձի տեղադիրքը հստակորեն ֆիքսված չէ, քանի որ կախված է Արեգակի նկատմամբ Երկրի պտտման առանցքի թեքությունից։ 2000 թվականին անկման միջին թեքությունը կազմում էր 23°26′21″, սակայն, Երկրի առանցքի նուտացիայով պայմանավորված, ինչպես նաև այլ պարբերական շարժումներով, արևադարձերի դիրքը փոփոխվում է։ Այս պահի դրությամբ Այծեղջյուրի արևադարձը դանդաղորեն մոտենում է դեպի հասարակածը՝ պայմանավորված Երկրի առանցքի թեքության փոքրանալով՝ հարթության հետագծի նկատմամբ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]



Գրնվիչի միջօրեականից արևելք շարժվելիս Այծեղջյուրի արևադարձը անցնում է.
Երկիր, տարածաշրջան կամ ծով | Նշումներ | |
---|---|---|
Ատլանտյան օվկիանոս | ||
![]() |
Էրոնգո, Խոմաս, Հարդապ, կրկին Խոմաս, Օմահեկե | |
![]() |
Կգալագադի, Կվենենգ, Կենտրոնական շրջան | |
![]() |
Լիմպոպո | |
![]() |
Գազա և Ինհամբանե | |
Հնդկական օվկիանոս | Մոզամբիկի նեղուց | |
![]() |
Տուլիարա և Ֆիանարանցուա | |
Հնդկական օվկիանոս | ||
![]() |
Արևմտյան ԱվստրալիաՀյուսիսային տարածքՔվինսլենդ | |
Խաղաղ օվկիանոս | Կորալյան ծով, Կատո հրվանդանից մի փոքր հարավ (Մարջանների ծովի կղզիների տարածք) | |
Խաղաղ օվկիանոս | Միներվայի Հանրապետությունից մի փոքր հյուսիս (Տոնգա) և Տուբուայի և Ռայիվավայե կղզիների միջև (Տուբուայի կղզիներ, Ֆրանսիական Պոլինեզիա) | |
![]() |
Անտոֆագաստա | |
![]() |
Խուխույ, Սալտա, կրկին Խուխույ, Ֆորմոսա | |
![]() |
Բոկերոն, Պրեսիդենտե Հայես, Կոնսեպսիոն, Սան Պեդրո, Ամամբայ | |
![]() |
Մատու Գրոսու դու Սուլ, Պարանա | |
Ատլանտյան օվկիանոս |
Հարավայի արևադարձի վրա գտնվող բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «obliquity of the ecliptic (Eps Mean)»։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 12, 2017-ին։ Վերցված է մարտի 10, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Temporal Epoch Calculations
- Useful constants" See: Obliquity of the ecliptic
- Montana State University: Milankovitch Cycles & Glaciation
|
![]() |
Հարավային արևադարձ Վիքիպահեստում |
---|
![]() |
Ընթերցե՛ք «արևադարձ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |