Աշխարհագրական լայնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասարակածը (կապույտ) երկրագունդը կիսում է երկու մասի և հատում է միջօրեականը (դեղին) 90° անկյան տակ: Այս պատկերի բոլոր հոծ գծերը օրթոդրոմներն են: Կետագծերը՝ զուգահեռականները (նույն լայնություն ունեցող գծերը)
Տարբերությունը գեոդեզիական լայնության (φ) և գեոցենտրիկ լայնության միջև(ψ)

Աշխարհագրական լայնություն, աշխարհագրական կոորդինատներից մեկը, որը ցույց է տալիս կետի դիրքը Երկրի մակերևույթի և այլ երկնային մարմինների վրա, ինչպես նաև երկնոլորտում[1]:

Լայնությունն ընդունված է հաշվարկել հասարակածից դեպի հյուսիս: Այդպիսով, կետերի լայնությունը, որոնք տեղակայված են հյուսիսային կիսագնդում, դրական է, իսկ հարավայինում՝ բացասական։ Հասարակածի ցանկացած կետի լայնությունը հավասար է 0°-ի, հյուսիսային բևեռինը՝ +90 °C-ի, հարավային բևեռինը՝ -90 °C-ի։ Միևնույն զուգահեռականի բոլոր կետերի լայնությունը միևնույնն է։ Այն լայնությունները, որոնք մոտ են հասարակածին, անվանում են «ցածր», իսկ բևեռներին մոտ գտնվողները՝ «բարձր»:

Լայնությունն Երկրի մակերևույթի վրա կարելի է որոշել տարբեր եղանակներով մի փոքր տարբեր արդյունքներով[1]:

  • Աստղագիտական լայնություն ՝ անկյունն ուղղահայաց գծի (գեոիդին ուղղահայաց) և Երկրի հասարակածի հարթության միջև։ Հավասար է երկրի բևեռի անկյունային բարձրությանը։ Որոշվում է աստղագիտական դիտարկումների օգնությամբ։
  • Գեոդեզիական լայնություն ՝ ուղղահայաց գծի անկյունն էլիպսոիդի միջև։ Հաշվարկվում է երկրի մակերևույթին արված չափանիշներին համաձայն։
  • Գեոցենտրիկ լայնություն ՝ երկրի էլիպսոիդի կենտրոնից անցնող անկյունը շառավղի և նրա հասարակածի հարթության միջև։ Գեոդեզիական լայնությունից տարբերվում է երկրի էլիպսոիդի գնդոլորտից տարբերվելու պատճառով։

Այդ մեծությունների տարբերությունը մեծ չէ։ Գեոդեզիական և գեոցենտրիկ լայնությունների տարբերությունը հասնում է առավելագույնի (մոտ 12') պայմաններում։ Հասարակածում և բևեռներում այն հավասար է զրոյի[2]:

Տեղանքի լայնությունը կարելի է որոշել այնպիսի աստղագիտական սարքերի օգնությամբ, ինչպիսիք են սեքստանտը և գնոմոնը, ինչպես նաև կարելի է օգտագործել GPS կամ ԳԼՈՆԱՍ համակարգերը։ Լայնությունից, ինչպես և տարվա եղանակից, կախված է օրվա տևողությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]