Հարավային բևեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոորդինատներ: 90° հվ. լ. 0° ավ. ե. / 90° հս․. լ. 0° ավ. ե. / 90; 0

1.Հարավային բևեռ
2.Հարավային մագնիսական բևեռ (2007թ.)
3.Հարավային երկրամագնիսական բևեռ
4. Հարավային անհասանելիության բևեռ

Հարավային բևեռ կամ Հարավային երկրաբանական բևեռ, Երկրի երևակայական պտտման առանցքի և մակերևույթի հատման երկու կետերից մեկը, որը գտնվում է Անտարկտիդայի Բևեռային սարահարթի սահմաններից դուրս՝ 2800 մետր բարձրության վրա[1]: Աշխարհագրորեն Հարավային բևեռը տարբերվում է Հարավային մագնիսական բևեռից, որի դիրքը որոշվում է Երկրի մագնիսական դաշտի հիման վրա[2]: Այն գտնվում է Հարավային կիսագնդի կենտրոնում:

Հարավային բևեռը տրամագծորեն տեղակայված է Հյուսիսային բևեռին հակառակ կողմում, որը գտնվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում: Երկրի մակերևույթի յուրաքանչյուր այլ կետ Հարավային բևեռի համեմատ միշտ գտնվում է դեպի հյուսիս[1]: Բևեռի աշխարհագրական կոորդինատներն են 90°00′00″ հարավային լայնություն: Բևեռը աշխարհագրական երկայնություն չունի, քանի որ հանդիսանում է բոլոր միջօրեականների հատման կետ: Բևեռային ցերեկն ու բևեռային գիշերը այստեղ շարունակվում են մոտավորապես կես տարի[3]:

Հարավային բևեռում սառույցի միջին հաստությունը կազմում է 2840 մետր։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է -48,9 °C (ամենաբարձրը՝ -12,3 °C, ամենացածրը՝ -74,3 °C)։

1911 թվականի դեկտեմբերին Հարավային բևեռ է հասել Ռուալ Ամունդսենի ղեկավարած նորվեգական արշավախումբը, որի կազմում էին ընդգրկված նաև Օլաֆ Բյոլանդը, Սվերե Հասալը, Հելմեր Հանսենը և Օսկար Վիստինգը, որը 1912 թվականի հունվարին՝ Ռոբերտ Սքոթի «Տերա Նովա» արշավախումբը: 1929 թվականին ամերիկացի Ռիչարդ Բյորդը դեպի կատարեց Հարավային բևեռ ինքնաթիռով առաջին թռիչքը[2]: 1958 թվականին Վ. Ֆուկսի և Էդմունդ Հիլարի Բրիտանական համագործակցության տրանսատլանտյան արշավախումբը իրականացրեց դեպի Հարավային բևեռ առաջին սահնակաթրթուրավոր արշավը:

1957 թվականից Հարավային բևեռում գործում է ԱՄՆԱմունդսեն - Սկոտ բևեռային գիտական կայանը, սակայն արդեն 2006 թվականին սառցադաշտերի տեղաշարժման հետևանքով այն բևեռից հեռացել էր 100 մետրով:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական Հարավային բևեռ

Հարավային բևեռը գտնվում է Անտարկտիդա մայրցամաքի վրա՝ Խաղաղօվկիանոսյան ափին մոտ՝ Ռոսսի շելֆային սառցադաշտից 480 կմ հարավ[2]:

Բևեռի տեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի պտտման ակնթարթային առանցքը տեղափոխման հետևանքով տեղի է ունենում աշխարհագրական բևեռների տեղաշարժ: Բևեռը տեղաշարժվում է իներցիայի բևեռի շուրջ Երկրի շուրջօրյա պտտման ուղղությամբ և գծում է անկանոն պարուրային կորերի խումբ, որը դասավորվում է ազատ տեղաշարժման և տարեկան տեղաշարժման հետևանքով: Ազատ տեղաշարժումը տեղի է ունենում կորագծով 1.2 տարվա ընթացքում: Տարեկան տեղաշարժը կամ ազատ տատանումը, որը կապված է իներցիայի կենտրոնական փուլի փոփոխության հետ, կատարվում է Երկրի մակերեսին օդի զանգվածների վերաբաշխման շնորհիվ[3]:

Բևեռների տեղաշարժման հստակեցման և ճշգրտման հարցերով զբաղվում է Երկրի բևեռների միջազգային ծառայությունը[3]:

Բևեռի նշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիսակարգային Հարավային բևեռ

Աշխարհագրական Հարավային բևեռը նշված է փոքր նշանով, որը ամրացված է սառույցին: Այն յուրաքանչյուր տարի տեղափոխում են, որպեսզի սառցային ծածկույթի տեղափոխության հետևանքով առաջացած տարածքային տարբերությունը չեզոքացվի: Յուրաքանչյուր տարվա հունվարի մեկին տեղի ունեցող տոնական միջոցառման ժամանակ Հարավային բևեռում տեղադրում են նախորդ տարի բևեռախույզների կողմից պատրաստված տեղորոշման նոր վահանակ, իսկ հինը փոխադրում են կայան: Վահանակի վրա առկա է «Geographic south pole», NSF գրությունները, ամսաթիվն ու տեղադրման լայնությունը: 2006 թվականին տեղադրված վահանակի վրա գրված էր այն ամսաթիվը, երբ Ռուալ Ամունդսենն ու Ռոբերտ Սքոթը հասել են Հարավային բևեռ, ինչպես նաև նրանց խոսքերից հակիրճ մեջբերումներ: Նշանի կողքին տեղադրում են ԱՄՆ դրոշը, քանի որ բևեռում գտնվող գիտական կայանը պատկանում է ԱՄՆ-ին[4][5][6]:

Աշխարհագրական Հարավային բևեռի մոտ է գտնվում այսպես կոչված ծիսակարգային Հարավային բևեռը, որն իրենից ներկայացնում է հատուկ վայր՝ նախատեսված Ամունդսեն - Սկոտ կայանը լուսանկարելու համար: Այն իրենից ներկայացնում է մետաղական գունդ ամրացված մետաղական պատվանդանին, որի շուրջ տեղադրված են Անտարկտիկայի համաձայնագրի անդամ երկրների դրոշները:

Բևեռի բացահայտման և հետազոտման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1819 թվականի մարտի 31-ին ռուսական ծովագնաց, ադմիրալ Իվան Կրուզենշտեռնը բևեռային սառույցների հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ նամակ ուղարկեց Ռուսական կայսրության ծովային նախարար դե Տրավերսեին[7]։ Իր նամակում Կրուզենշտեռնը առաջարկում էր նախապատրաստել երկու արշավախումբ, որոնք ուղարկել Հյուսիսային և Հարավային բևեռներ։ Նախատեսվում էր յուրաքանչյուր արշավախմբում ընդգրկել երկուական նավ։ Նա հատուկ ուշադրություն էր հատկացրել հատկապես Հարավային բևեռի ուսումնասիրության արշավանքին, որը տեղի է ունեցել 1819-1821 թվականներին։ Գիտարշավի արդյունքը հանդիսացավ Անտարկտիդայի հայտնաբերումը, սակայն մայրցամաքի աշխարհագրության մասին պատկերացումները մինչև 19-րդ դարը դեռևս մշուշոտ էին։

1839-1843 թվականներին Ջեյմս Կլարկ Ռոսսը «Էլբրուս» և «Տեռոր» նավերով իրականացրեց Անտարկտիդայի ժամանակի ամենամասշտաբային հետազոտությունը՝ բացահայտելով ծով և հռչակավոր սառցադաշտ, որոնք այժմ կրում են նրա անունը։ 1841 թվականին Ջեյմս Ռոսսը հայտնաբերեց Էրեբուս և Տեռոր անտարկտիկական հրաբուխները, որոնք կոչվեցին նրա նավերի պատվին: 1842 թվականին առաջին մարդը Ռոսսն էր, ով անցավ 78° հարավային լայնության կետը: Մեծ Բրիտանիան հաջորդ 60 տարիներին չիրականացրեց հարավբևեռային որևէ գիտարշավ:

Բևեռի նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականին նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը հայտարարեց շնասայլակներով Հարավային բևեռը նվաճելու իր նախագծի մասին, սակայն այն այդպես էլ չիրականացավ:

1899-1900 թվականներին նորվեգացի հետազոտող Կարստեն Բոչգրևինկը Անտարկտիդայում (Ադարեյի հրվանդան) անցկացրեց առաջին ձմեռակացը: Վերջինի ավարտից հետո «Հարավային խաչ» նավը նավարկեց դեպի հարավ՝ հասնելով Մեծ սառցե պատնեշին, որը հայտնաբերվել էր Ջեյմս Ռոսսիի կողմից 1839-1843 թվականների արշավանքի ընթացքում: Բոչգրևինկին հաջողվեց գտնել ծովածոց, որը միացնում էր պատնեշի ներքին հատվածին: Հետագայում այն կոչվեց Կետի ծովածոց: Փետրվարի 16-ին Բոչգրևինկը, Վիլյամ Կոլբեկը և Պիեր Սավիոնը շնասահնակներով բարձրացան պատնեշի վրա և սառցադաշտով առաջ շարժվեցին 16 կմ՝ հասնելով մինչև 78° 50' հարավային լայնություն ու սահմանելով հետազոտման պատմության ընթացքում հարավբևեռային առաջին ռեկորդը[8](անգլ.):

«Դիսքավերի» նավը սառցադաշտի հարևանությամբ

Երկրագնդի ծայր հարավի նվաճման հաջորդ փուլը 1901-1904 թվականների բրիտանական անտարկտիդական գիտարշավն էր, որի կազմակերպմամբ դեռևս 1893 թվականից սկսած զբաղվում էր Կլեմենտս Մարկհամը, իսկ գիտարշավի ղեկավարն էր Ռոբերտ Սքոթը: Գիտարշավին մասնակցել են նաև Արկտիկայի՝ ապագայի հռչակավոր հետազոտողներ Էռնեստ Շեքլտոնը և Էդվարդ Վիլսոնը[3]: Վերջին երեք անձինք 1902 թվականի նոյեմբերի 2-ին «Դիսքավերի» նավով մեկնեցին դեպի Հարավային բևեռ իրենց առաջին արշավին: Խմբի չպատրաստվածությունն ու սահնակները քաշող շների հետ հարաբերվելու փորձի բացակայությունը, ինչպես նաև ներքին հակամարտությունները ստիպեցին նրանց դեկտեմբերի 30-ին, երբ հասել էին 82°11' հարավային լայնություն (Սքոտի չափումներով՝ 82°17'), հետ վերադառնալ[9](անգլ.): Նրանք հաղթահարել էին մինչև Հարավային բևեռ ճանապարհի 1/3 մասը, որի համար խմբից պահանջվել էր 59 օր: 1903 թվականի փետրվարի 3-ին Սքոթը, Վիլսոնն ու Շեքլտոնը վերադարձան «Դիսքավեր» նավ: Նրանց գիտարշավը ընդհանուր առմամբ տևեց 93 օր, որի ընթացքում խումբն անցավ 1540 կմ տարածություն՝ օրական անցնելով միջին ցուցանիշով շուրջ 16 կմ[10](անգլ.):

1907 թվականին Էռնեստ Շեքլտոնը կազմակերպեց սեփական գիտարշավը՝ առաջարկելով որպես քաշող ուժ շների փոխարեն օգտագործել պոնի: 1908 թվականի հոկտեմբերի 29-ին Շեքլտոնը բևեռային արշավանքի փորձ չունեցող Ջեյսոն Ադամսի, Էրիկ Մարշալի և Ֆրենկ Ուայլդոմի հետդուրս եկավ դեպի Հարավային բևեռ: Նախնական ծրագրով հունվարի 4-ին խումբը պետք է հասներ Հարավային բևեռ: Շեքլտոնը ստիպված էր նոր նպատակակետ սահմանել, որպեսզի գոնե կարողանան հասնել բևեռից 185 կմ հեռավորության վրա գտնվող խորհրդանշական կետի: Սակայն անձնակազմը հանձնվեց, և 1909 թվականի հունվարի 9-ին Շեքլտոնը 88°23′ հարավային լայնության և 162° արևելյան երկարության կետում տեղադրել նավարկությունից առաջ Բրիտանիայի թագուհու կողմից իրենց հանձնված «թագավորության դրոշը»: Ձյան մեջ տեղադրվեց լատունե գլանակ, որը պարունակում էր գիտարշավի մասին առաջին հաշվետվությունը: Խմբի կողմից բևեռային սարահարթը անվանակոչվեց ի պատիվ Բրիտանիայի թագավոր Էդուարդ VII[11](ռուս.): Գիտարշավի 73-րդ օրը Շեքլտոնի խումբը կարողացավ հետ վերադառնալ:

Ամունդսենի խումբը Հարավային բևեռում, 1911 թվական: Ձախից աջ՝ Ամունդսեն, Հանսեն, Հասալ, Վիստինգ (լուսանկարը՝ խմբի 5-րդ անդամ Բյոլանդի)

1910 թվականին Ռոբերտ Սքոթը կազմակերպեց «Տերա Նովա» անունը կրող հարավբևեռային իր սեփական գիտարշավը: Արդեն դեպի Անտարկտիկա նավարկելուց հետո պարզ դարձավ, որ բրիտանացիները նորվեգացիների (Ռուալ Ամունդսենի արշավախումբ) հետ մրցավազքի մեջ են մտել: Երկու արշավախմբերն էլ տեղակայվել էին միմյանցից 650 կմ հեռավորության վրա և օգտագործում էին շարժվելու սկզբունքորեն տարբեր մեթոդներ: Սքոթը նախապատվությունը տվել էր պոնիներին և մեխանիկական ձյունագնացներին, ինչպես նաև մարդկանց անձնական քաջությանը, իսկ Ամունդսենը իր խմբում ուներ 9 հոգանոց փոքրիկ խումբ և հարյուրավոր լծկան շներ: 1911 թվականի հոկտեմբերի 20-ին սկսելով արշավանքը 52 շներից բաղկացած չորս շնասահնակներով՝ դեկտեմբերի 14-ին Ամունդսենի 5 մարդուց կազմված արշավախումբը առաջին անգամ հասավ Հարավային բևեռ՝ հավանաբար բարձրանալով բևեռային սարահարթը բավականին թեք Աքսել Հեյբերգ սառցադաշտի կողմից: 1912 թվականի հունվարի 26-ից Ամունդսենի խումբը ամբողջական կազմով վերադարձավ տեղակայան, իսկ շներից մնացել էին ընդամենը 11-ը:

Սքոթի արշավախումբը ձիերի անկման և մեխանիկական ձնագնացների անսարքության պատճառով ստիպված էր հույսը դնել միայն սեփական ուժերի վրա՝ չնայած այն բանին, որ նա օգտագործում էր այն ճանապարհը, որը բացվել էր Շեքլտոնի կողմից: 1912 թվականի հունվարի 17-ին Սքոթի 5 անդամից կազմված հասնում է Հարավային բևեռ: Նրանց մոտ նկատվում էր վտանգավոր չափերի հասնող հյուծվածություն: Բրիտանական բևեռային արշավախումբի բոլոր անդամները մահացան վերադարձի ճանապարհին: Հաջորդ անգամ մարդիկ Հարավային բևեռ ոտք դրեցին միայն 1956 թվականին:

1920-ից 1980-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդային ճանապարհով Հարավային բևեռ առաջին անգամ հասել է ԱՄՆ բանակի կապիտան Ռիչարդ Բյորդը իր առաջին օդաչու Բերնթ Բալչենի հետ: Նա բևեռ է հասել 1928 թվականի նոյեմբերի 29-ին ինքնաթիռով, սակայն վայրէջք չի կատարել: Բյորդը ևս մեկ թռիչք է կատարել Հարաբային բևեռի վրայով 1947 թվականին: 1956 թվականի հունվարի 8-ին ամերիկյան ինքնաթիռը վայրէջք է կատարել բևեռի հարևանությամբ: Միջազգային երկրաֆիզիկական տարվա շրջանակներում 1956 թվականի հոկտեմբերի 31-ին ամերիկացիները ծովակալ Ջորջ Դյուֆեկի ղեկավարությամբ Հարավային բևեռում հիմնեցին «Ամունդսեն - Սքոտ» բևեռային կայանը[3], որի կառուցման համար անհրաժեշտ շինարարական նյութերը կառուցման վայր են հասցվել օդային ճանապարհով:

Հարավային բևեռում գտնվող «Ամունդսեն - Սքոտ» կայանի տեսքը թռչնի թռիչքի բարձրությունից

Հարավային բևեռի նվաճումը ցամաքով երրորդ անգամ հնարավոր է եղել իրականացնել 1955-1958 թվականներին կազմակերպված Բրիտանական Համագործակցության տրանսատլանտյան արշավանքի շրջանակներում[3]: Նախնական մտադրությամբ այն չպետք է հասներ բևեռին, սակայն խմբի նորզելանդացի անդամ Էդմունդ Հիլարին, ով նաև հայտնի մարզիկ էր, կամայականորեն ինքնուրույն մեկնել և հասել է Հարավային բևեռ 1958 թվականի հունվարի 4-ին: Հունվարի 19-ին նրան է միացել գիտարշավի ղեկավար Վիվիան Ֆուքսը: Վերջինը, շարունակելով իր ճանապարհը, մարտին հասել է Ռոսսի ծով՝ իր ճամփորդությունն ավարտելով 99 օրում[3]: Ֆուքսի ուղևորությունը համարվում է Անտարկտիդա մայրցամաքը ցամաքով մի ծայրից մյուսն անցնելու առաջին հաջոցված փորձը:

1958 թվականի հոկտեմբերին խորհրդային օդաչու Վ.Մ.Պերովը Իլ-12 ինքնաթիռով իրականացրեց տրանսատլանտյան թռիչք Միռնի կայան - Խորհրդային կայան - Հարավային կայան - Մակ Մերդո կայան ուղղությամբ: 1959 թվականի դեկտեմբերի 14-ին Հարավային բևեռ է հասել նաև խորհրդային լծասահնակային և տրակտորային գիտարշավը: 1961 թվականին ամենագնացներով արշավ է իրականացրել ամերիկացի գիտնականների խումբը Ա.Քերիի գլխավորությամբ[3]:

Առաջին կանայք, որոնք նվաճել են Հարավային բևեռը (1969 թվականին), եղել են Պամ Յոնգը, Ջեյն Փերսոնը, Լուիս Ջոնեսը, Էյլին Մքսավենը, Քեյ Լինդսեյը և Թերի Թիքհիլը[12]: Միշել Էյլին Ռեյնին 1978 թվականին դարձավ առաջին կինը, ով գիշերել է Հարավային բևեռում[13]

1987 թվականին «Պատրիոտ Հիլս» (Patriot Hills) ճամբարի ստեղծմամբ Հարավային բևեռը դարձավ հասանելի ոչ կառավարական գիտարշավների համար:

1989 թվականի դեկտեմբերի 30-ին գերմանացի հետազոտող Արվեդ Ֆուքսը և իտալական Տիրոլի գերմանախոս լեռնագնաց Ռեյնհոլդ Մեսները դարձան առաջինը, որոնք առանց որևէ մեխանիկական սարքի կամ կենդանի օգնությամբ անցան Անտարկտիդան ու հասան Հարավային բևեռ: Նրանք օգտագործում էին միայն դահուկներ[14][15]: Վիկտորյա Մուրդենը և Շիրլի Մեցը առաջին կանայք էին, որոնք 1989 թվականի հունվարի 17-ին ոտքով հասան բևեռ[16]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Անտարկտիկական կլիմա

Ձմռանը (մարտին 23-ից սեպտեմբերի 23) Հարավային բևեռը ընդհանրապես չի ստանում Արևի ճառագայթներ: Մայիսից հուլիս բևեռում երկար ընդմիջումներով մթնշաղ է և լիակատար խավար՝ չհաշված Լուսնի լույսն ու բևեռափայլը: Ամռանը (սեպտեմբերի 23-ից մարտի 23) Արեգակը ամբողջ ժամանակ գտնվում է հորիզոնի վերևում՝ շարժվելով ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ: Սակայն այն երբեք շատ վերև չի բարձրանում՝ հորիզոնի նկատմամբ հասնելով առավելագույն 23,5° բարձրության դեկտեմբերի 22-ին: Արևի լույսի մեծ մասը, որին հաջողվել է հասնել Երկրի մակերևույթ, անդրադառձվում է սպիտակ ձնից: Ջերմության պակասի և ծովի մակարդակից տեղանքի բարձր լինելու (2800 մ) հանգամանքների համադրության հետևանքով Հարավային բևեռը հանդիսանում է Երկրագնդի ամենացուրտ և կլիմայական դաժան վայրերից մեկը[17]: Հարավային բևեռի կլիման Հյուսիսային բևեռի համեմատ ընդհանուր առմամբ ավելի ցուրտ է՝ հիմնականում այն հանգամանքով պայմանավորված, որ Հարավային բևեռը գտնվում է բարձունքում և ջրի մակերևույթից հեռու այն դեպքում, երբ Հյուսիսային բևեռը գտնվում է ծովի մակերևույթին և բոլոր կողմերից շրջապատված է օվկիանոսով, որը հանդիսանում է որպես ջերմային պահուստ:

Ամռան վերջում (այսինքն՝ դեկտեմբերի վերջին) Արեգակը հասնում է առավելագույն բարձրության՝ 23,5°: Հունվարին ջերմաստիճանը հասնում է մինչև -25,9 °C-ի: Ձմռանը միջին ջերմաստիճանը տատանվում է -58 °C-ի սահմաններում: Բևեռում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2011 թվականի դեկտեմբերի 25-ին Ամունդսեն - Սքոտ կայանում և կազմել է -12,3 °C[18]: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1982 թվականի հունիսի 23-ին և կազմել է -82,8 °C[19][20][21] (Երկրագնդի վրա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1983 թվականին Անտարկտիդայում գտնվող խորհրդային «Արևելք» կայանում և կազմել է -89,2 °C):

Հարավային բևեռի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) −14.4
(6.1)
−20.6
(−5.1)
−26.7
(−16.1)
−27.8
(−18)
−25.1
(−13.2)
−28.8
(−19.8)
−33.9
(−29)
−32.8
(−27)
−29.3
(−20.7)
−25.1
(−13.2)
−18.9
(−2)
−12.3
(9.9)
−12.3
(9.9)
Միջին բարձր °C (°F) −26.0
(−14.8)
−37.9
(−36.2)
−49.6
(−57.3)
−53.0
(−63.4)
−53.6
(−64.5)
−54.5
(−66.1)
−55.2
(−67.4)
−54.9
(−66.8)
−54.4
(−65.9)
−48.4
(−55.1)
−36.2
(−33.2)
−26.3
(−15.3)
−45.8
(−50.4)
Միջին օրական °C (°F) −28.4
(−19.1)
−40.9
(−41.6)
−53.7
(−64.7)
−57.8
(−72)
−58.0
(−72.4)
−58.9
(−74)
−59.8
(−75.6)
−59.7
(−75.5)
−59.1
(−74.4)
−51.6
(−60.9)
−38.2
(−36.8)
−28.0
(−18.4)
−49.5
(−57.1)
Միջին ցածր °C (°F) −29.6
(−21.3)
−43.1
(−45.6)
−56.8
(−70.2)
−60.9
(−77.6)
−61.5
(−78.7)
−62.8
(−81)
−63.4
(−82.1)
−63.2
(−81.8)
−61.7
(−79.1)
−54.3
(−65.7)
−40.1
(−40.2)
−29.1
(−20.4)
−52.2
(−62)
Ռեկորդային ցածր °C (°F) −41.1
(−42)
−58.9
(−74)
−71.1
(−96)
−75.0
(−103)
−78.3
(−108.9)
−82.8
(−117)
−80.6
(−113.1)
−79.3
(−110.7)
−79.4
(−110.9)
−72.0
(−97.6)
−55.0
(−67)
−41.1
(−42)
−82.8
(−117)
Տեղումներ մմ (դյույմ) 0.3
(0.012)
0.6
(0.024)
0.2
(0.008)
0.1
(0.004)
0.2
(0.008)
0.1
(0.004)
Trace Trace 0.1
(0.004)
0.1
(0.004)
0.1
(0.004)
0.3
(0.012)
2.3
(0.091)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 0.2 0.3 0.2 0.0 0.2 0.1 0.0 0.0 0.1 0.1 0.1 0.3 1.6
Միջ. ձնառատ օրեր 22.0 19.6 13.6 11.4 17.2 17.3 18.2 17.5 11.7 16.7 16.9 20.6 203.0
Միջին ամսական արևային ժամ 406.1 497.2 195.3 0.0 0.0 0.0 0.0 0.0 34.1 390.6 558.0 616.9 2698,2
Միջին օրական արևային ժամ 13.1 17.6 6.3 0.0 0.0 0.0 0.0 0.0 1.1 12.6 18.6 19.9 7.4
Աղբյուր #1: Pogoda.ru.net (temperatures, 1981–2010, extremes 1957–present)[22]
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (precipitation 1957–1988 and sun 1978–1993),[23] NOAA (snowy days data, 1961–1988)[24]

Բևեռային գիշեր և ցերեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանց լուսաբեկումը հաշվի առնելու բևեռային ցերեկը տևում է սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 20-21-ը՝ 179 օր[1]։ Սովորական ցերեկը բևեռում շարունակվում է 187 օր։ Գիշերը տևում է 178 օր, որի ընթացքում արևածագից առաջ և մայրամուտից հետո 15-16 օրերի ընթացքում դիտարկվում են սպիտակ գիշերներ։ Հորիզոնից դուրս գալուց հետո Արևը ավելի քան 3 ամիս (մինչ ամառային արևադարձը) բարձրանում է: Արևադարձի ժամանակ այն հասնում է առավելագույն բարձրության՝ շարունակելով հորիզոնական ձևով պարուրաձև ուղեգծով շարժվել երկնքում: Այնուհետև շուրջ երեք ամիս իջնում է՝ մինչև հորիզոնի հետևում հայտնվելը: Աստղագիտական լուսաբեկման տատանումների արդյունքում արևածագի և մայրամուտի ժամանակ պարզ եղանակի պայմաններում Արևը հնարավոր է դիտարկել երկու-երեք «փորձից»: Արևի ռեֆրեկցիայի և 32′-ի հավասար սեփական տրամագծի հետևանքով Արեգակը տեսանելի է միաժամանակ երկու բևեռներից:

Բևեռափայլ Հարավային բևեռում

Հարավային բևեռում ցերեկ - գիշեր փոփոխությունը տարվա ընթացքում

  • մայիսի 14-ից մինչև հուլիսի 30 - բևեռային ամբողջական գիշեր, որի ընթացքում հնարավոր չէ արձանագրել կամ տեսնել նույնիսկ փոքր քանակությամբ արևի լույս,
  • հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 18-ը - աստղագիտական մթնշաղ (տեսանելի չեն ամենաթույլ աստղերը),
  • օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 6-ը - նավիգացիոն մթնշաղ (հնարավոր է տարբերակել հորիզոնը),
  • սեպտեմբերի 7-ից մինչև 23-ը - քաղաքացիական մթնշաղ (սպիտակ գիշերներ, տեսանելի են ամենախոշոր աստղերը),
  • սեպտեմբերի 23-ից մարտի 21-ը - բևեռային ցերեկ,
  • մարտի 22-ից մինչև ապրիլի 8-ը - քաղաքացիական մթնշաղ (ամպամածության ամբողջական բացակայության պայմաններում հնարավոր է կարդալ և գրել, աշխատել առանց արհեստական լուսավորության),
  • ապրիլի 9-ից ապրիլի 24-ը - նավիգացիոն մթնշաղ (տեսանելի են միջին մեծության աստղերը, հնարավոր է տարբերել երկինքը երկրից),
  • ապրիլի 25-ից մայիսի 13-ը - աստղագիտական մթնշաղ (արևի լույսը հնարավորություն չի տալիս տեսնել ամենաթույլ աստղերը):

Ժամային գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրագնդի վրա հիմնականում ժամային գոտին որոշվում է երկայնությամբ, այդ իսկ պատճառով օրվա ժամանակը սինխրոնիզացվում է երկնքում Արեգակի դիրքով (օրինակ՝ կեսօրին Արևը գտնվում է առավելագույն բարձրության վրա): Ժամանակային որոշման այս եղանակը չի գործում Հարավային բևեռում, որտեղ Արևը բարձրանում և հաստատվում է տարվա մեջ մեկ անգամ, իսկ երկայնության բոլոր գծերը և համապատասխանաբար բևեռի բոլոր ժամային գոտիները համընկնում են, այսինքն՝ բևեռի կետում ժամային գոտին գործնականում հնարավոր չի որոշել: Այնուհանդերձ, Ամունդսեն - Սքոտ գիտական կայանում օգտագործում են Նոր Զելանդիայի ժամանակը՝ UTC+12:00: Այս ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ-ն իր կայանի ապահովումն իրականացնում է Նոր Զելանդիայի Քրիստչուրչ քաղաքում տեղակայված ամերիկյան կայանից:

Աստղագիտական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարավային բևեռում հորիզոնի նկատմամբ Արևի առավելագույն բարձրությունը չի գերազանցում ամառային արևադարձի ժամանակ Արեգակի թեքությունը՝ ≈23°26′, ինչը զենիթի մոտ մեկ քառորդի չափ է: Այն զգալիորեն շատ չէ, մոտավորապես այդպիսի բարձրության է հասնում Արեգակը Մոսկվայում կեսօրին՝ փետրվարի 21-ին կամ հոկտեմբերի 21-ին[25]:
  • Լուսնի տեսանելի շարժը բևեռում հիշեցնում է Արևի շարժը այն տարբերությամբ, որ ամբողջական շրջանը տևում է ոչ թե մեկ տարի, այլ արևադարձային ամիս (մոտավորապես 27,32 օր): Լուսինը դուրս է գալիս հորիզոնից, մեկ շաբաթվա ընթացքում մակերեսային ուղղահայաց հետագծով հասնում է վերին կետին, իսկ հաջորդ շաբաթվա ընթացքում՝ իջնում: Այնուհետև այն շուրջ երկու շաբաթ գտնվում է հորիզոնի ներքևում: Լուսնի հնարավոր առավելագույն բարձրությունը բևեռում հավասար է 28°43′-ին:
  • Երկնային հասարակածը Հարավային բևեռում համընկնում է հորիզոնի գծին: Երկնային հասարակածից հարավ գտնվող բոլոր աստղերը մայր չեն մտնում, իսկ դեպի հյուսիսում գտնվողները՝ դուրս չեն գալիս, քանի որ հորիզոնից վեր գտնվող աստղերի բարձրության փոփոխություններ չեն լինում: Նադիրում գտնվում է բևեռային աստղը:

Ֆաունա և ֆլորա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ ծանր կլիմայի պատճառով Հարավային բևեռում կենդանիներ կամ բույսեր չկան: Հատկանշական է սակայն, որ երբեմն բևեռում հանդիպում են բևեռային ուրուր և ձմեռային մրրկահավ [26]:

2000 թվականին հայտարարվեց, որ բևեռում հայտնաբերվել են միկրոօրգանիզմներ[27]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Южный полюс // Большая Советская Энциклопедия : в 30 т. Т. 30 : Экслибрис — Яя / Гл. ред. А. М. Прохоров. — Изд. 3-е. — М. : Советская энциклопедия, 1978. — 632 с. — С. 395—396.(ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 «South Pole»։ Britannica։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-27-ին։ Վերցված է 2013-03-23 (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Полюсы географические // Плата — Проб. — М.: Советская энциклопедия, 1975. — (Большая советская энциклопедия : [в 30 т.]).
  4. «Marker makes annual move», Antarctic Sun. January 8, 2006; McMurdo Station, Antarctica.(անգլ.)
  5. Հարավային բևեռում տեղադրված վահանակի պատկերը:(անգլ.)
  6. Kiefer, Alex (January 1994)։ «South Pole Marker»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-05-ին։ Վերցված է 2008-03-24  (անգլ.)
  7. ЦГАВМФ, Личный фонд И. И. Траверсе, дело 114, листы 6—21․(ռուս.)
  8. Mill, 1905, էջ` 402
  9. Crane, 2005, էջ` 214-215
  10. Preston, 1999, էջ` 67
  11. Шеклтон1, 1910, էջ` 210
  12. «First Women at Pole»։ South Pole Station։ Վերցված է 24 August 2016 (անգլ.)
  13. «Famous Firsts»։ The Antarctic Sun։ United States Antarctic Program։ 13 November 2009։ Վերցված է 25 August 2016 (անգլ.)
  14. «Südtirol – Diese Seite existiert nicht»։ Suedtirol.info։ Արխիվացված օրիգինալից-ից March 10, 2012-ին։ Վերցված է 2012-08-13 (անգլ.)
  15. «Britannica Online Encyclopedia»։ Encyclopædia Britannica։ Վերցված է 2012-08-13 (անգլ.)
  16. «Antarctic Firsts»։ Antarctic Circle։ 4 October 2014։ Վերցված է 24 August 2016 (անգլ.)
  17. Science question of the week, Goddard Space Flight Center.(անգլ.)
  18. Matthew A. Lazzara (2011-12-28)։ «Preliminary Report: Record Temperatures at South Pole (and nearby AWS sites…)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-23-ին (անգլ.)
  19. Your stay at Amundsen-Scott South Pole Station, National Science Foundation Office of Polar Programs.(անգլ.)
  20. How cold is the Antarctic? | NIWA.(անգլ.)
  21. IceCube Neutrino Observatory.(անգլ.)
  22. «Weather and Climate-The Climate of Amundsen–Scott» (Russian)։ Weather and Climate (Погода и климат)։ Վերցված է 5 April 2017 
  23. «Klimatafel von Amundsen - Scott / Südpol-Station (USA) / Antarktis»։ Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German)։ Deutscher Wetterdienst։ Վերցված է 5 April 2017 
  24. «Amundsen–Scott Climate Normals 1961−1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 5 April 2017 
  25. Машонкина Л. И., Сулейманов В. Ф.։ «Суточное движение Солнца на разных широтах»։ Задачи и Упражнения по Общей Астрономии։ Астронет։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-20-ին։ Վերցված է 2012-02-28 (ռուս.)
  26. Mark Sabbatini, "Non-human life form seen at Pole", The Antarctic Sun, 5 January 2003.(անգլ.)
  27. "Snow microbes found at South Pole", BBC News, 10 July 2000.(անգլ.)